Ինչպե՞ս պատժամիջոցներն ավելի ուժեղացրին Իրանին
Իրանի զարգացմանը խոչընդոտելուն ուղղված պատժամիջոցնեն իրականում դարձան մեկնարկային կետ՝ ազգային վերելքի համար։
Արևմուտքի հակաիրանական լայնածավալ պատժամիջոցները կիրառվել են երկրի տնտեսական և քաղաքական հզորությունը թուլացնելու նպատակով, բայց ավելի են ամրապնդել են ներքին ենթակառուցվածքները, գիտական աճը և վերաիմաստավորել ազգային զարգացման ուղին։ Չնայած վերականգնման մեխանիզմի ներդրումը և Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը սահմանափակումներ են ստեղծել արտասահմանյան փոխանակումների հարցում, Իրանը կարողացել է վերականգնել իր տնտեսական կառուցվածքը՝ հենվելով դիմադրության տնտեսության վրա։
Նավթից բյուջեի կախվածությունն ավելի քան 85 տոկոսից մինչև մոտ 35 տոկոս նվազելու արդյունքում ամրապնդվել է երկրի տնտեսական անկախությունը: Իսկ գիտահեն արդյունաբերությունները՝ արտահանման 68 տոկոս աճով և տեխնոլոգիական արտադրության 42 տոկոս աճով, ամրապնդել են Իրանի դիրքերը գիտական արտադրության 15-րդ հորիզոնականում և նանոտեխնոլոգիայի առաջատար վեց երկրների շարքում։
Դեղագործական ոլորտում Իրանն այժմ բավարարում է իր ներքին կարիքների 85 տոկոսը և գյուղատնտեսության մեջ հասել է 97 տոկոս ինքնաբավության: Հանքարդյունաբերության 18 տոկոս աճը և տեղական հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի համակարգերի զարգացումը նույնպես մեծացրել են ազգային հզորությունը։
Դիվանագիտության ոլորտում Իրանը նոր ուղի բացեց միջազգային փոխազդեցություններում՝ ամրապնդելով հարաբերությունները Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հետ և դառնալով Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի անդամ: Միաջզգայինա ռևտրում ազգային արժույթի կիրառումը նույնպես քայլ էր դեպի դոլարի գերիշխանությունից ազատագրումը։