«Նահիդ» արբանյակի փորձարկումների հաջողությունը և Իրանի քայլերը դեպի ներքին արբանյակային ինտերնետ
https://parstoday.ir/hy/news/iran-i238588-Նահիդ_արբանյակի_փորձարկումների_հաջողությունը_և_Իրանի_քայլերը_դեպի_ներքին_արբանյակային_ինտերնետ
Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վահիդ Յազդանյանը հայտարարել է «Նահիդ» արբանյակի հաջող փորձարկման մասին և ասել, որ Իրանը մտել է գլոբալ ցանցին միացված ներքին արբանյակային ինտերնետի զարգացման գործնական փուլ՝ հենվելով ներքին հնարավորությունների վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2025 12:46 Asia/Tehran
  • «Նահիդ» արբանյակի փորձարկումների հաջողությունը և Իրանի քայլերը դեպի ներքին արբանյակային ինտերնետ

Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վահիդ Յազդանյանը հայտարարել է «Նահիդ» արբանյակի հաջող փորձարկման մասին և ասել, որ Իրանը մտել է գլոբալ ցանցին միացված ներքին արբանյակային ինտերնետի զարգացման գործնական փուլ՝ հենվելով ներքին հնարավորությունների վրա։

Անդրադառնալով  հաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներին՝ Յազդանյանը նշել է. «Ներքին արբանյակային ինտերնետ կապ ունենալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ապահովվել են, իսկ «Նահիդ»  արբանյակի վրա անցկացված փորձարկումները դրական արդյունքներ են տվել»։

«Նահիդ» արբանյակի երկրորդ օրինակը կարձակվի մինչև աշնան վերջ 
Իրանական տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ «Նահիդ 2» արբանյակն արձակվելու է մինչև աշնան վերջ, և օրակարգում է ազգային համակարգ ձևավորելու համար արբանյակների թիվը մեծացնելու ծրագիրը։
Նրա խասքով. «Իրանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղին կանգ չի առնի , իսկ արբանյակների կառուցման և մատակարարման առաջընթացը շարունակվում է արագ տեմպերով»։
Յազդանյանը հավելել է, որ Իրանի՝ համաշխարհային արբանյակային ինտերնետային ցանցին լիարժեք միացման ժամանակային սահմանը երեքից հինգ տարի է։ «Նահիդ 2» հետազոտական և կապի արբանյակը տիեզերք է արձակվել 2024 թվականի հուլիսի 25-ին՝ ռուսական «Սոյուզ» հրթիռով, և երկրի տիեզերական կապի զարգացման ռազմավարական նախագծի  մաս  է կազմում։