Իրանի դեմ Իսրայելի 12-օրյա պատերազմի դասերը արևմտյան վերլուծական կենտրոնի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/iran-i238702-Իրանի_դեմ_Իսրայելի_12_օրյա_պատերազմի_դասերը_արևմտյան_վերլուծական_կենտրոնի_տեսանկյունից
2025 թվականի հունիսին Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի 12-օրյա պատերազմի մասին զեկույցում Middle East Council արևմտյան վերլուծական կենտրոնը շեշտել է, որ չնայած Իսրայելի մարտավարական հաջողություններին, պատերազմը չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակներին, որոնք ներառում էին Իրանի ներքին փլուզումը, քաղաքական համակարգի փոփոխումը և Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների անդառնալի թուլացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2025 12:01 Asia/Tehran
  • Իրանի դեմ Իսրայելի 12-օրյա պատերազմի դասերը  արևմտյան վերլուծական կենտրոնի տեսանկյունից

2025 թվականի հունիսին Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի 12-օրյա պատերազմի մասին զեկույցում Middle East Council արևմտյան վերլուծական կենտրոնը շեշտել է, որ չնայած Իսրայելի մարտավարական հաջողություններին, պատերազմը չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակներին, որոնք ներառում էին Իրանի ներքին փլուզումը, քաղաքական համակարգի փոփոխումը և Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների անդառնալի թուլացումը։

Իսրայելը իր նպատակին հասնելու համար երկու հիմնական ուղի ընտրեց. առաջին՝ հարվածել Իրանի առաջնորդներին, գիտնականներին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին՝ ապստամբություն և քաղաքացիական անհնազանդություն հրահրելու նպատակով, և երկրորդ՝ Միացյալ Նահանգներին ներքաշել Իրանի դեմ  ուղղակի պատերազմի մեջ։ Չնայած Իսրայելի ճշգրիտ և լայնածավալ հարձակումներին և նույնիսկ Միացյալ Նահանգների ռազմական մասնակցությանը պատերազմի վերջին փուլերում, Իսրայելի մարտավարությունը չհանգեցրեց Իրանի ներքին փլուզմանը։ Ընդհակառակը, այս արտաքին ագրեսիան ամրապնդեց իրանցիների ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը։

Իսրայելի հարձակումները նաև ամրապնդեցին Իրանում անվտանգության վրա հիմնված մոտեցումը։ Երիտասարդ սերունդները, որոնք պատերազմի անմիջական փորձ չունեին, բախվեցին նոր սպառնալիքների, և մեծացավ հանրային աջակցությունը օդային պաշտպանության և հրթիռային կարողությունների ամրապնդմանը։ Մյուս կողմից,Իրանը  նվազեցնելով իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և ավելացնելով հարստացված ուրանի պաշարները մտել է «միջուկային անորոշության» նոր փուլ, մի պնդում, որը, իհարկե, հակասում է Իրանի պաշտոնական դիրքորոշումներին իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել՝  հոդվածը զգուշացնում է, որ Իսրայելը սխալ է թույլ տվել Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում։ Չնայած մասնակի հաջողություններին, Իսրայելը չի ​​կարողացել անկայունացնել Իրանի քաղաքական կառուցվածքը. փոխարենը, նպաստել է ներքին համախմբվածության ամրապնդմանը և վերաիմաստավորել ազգային սպառնալիքներն Իրանում։