Իրանի արտգործնախարար. Մենք մեր հրթիռները փորձարկել ենք իրական մարտում
Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը կարևոր դասեր է քաղել սիոնիստական ռեժիմի դեմ 12-օրյա պատերազմի փորձից և երկրի հրթիռները «իրական մարտում» է փորձարկել։
Արաղչին, ընդգծելով Իրանի լիակատար պատրաստվածությունը Թել Ավիվի ցանկացած թշնամական վարքագծի նկատմամբ, զգուշացրել է. «Եթե սիոնիստական ռեժիմը ձեռնարկի ագրեսիվ գործողություններ, դրանց հետևանքները կործանարար կլինեն»։ Նա նաև նշել է, որ Իրանը կարողացել է «գերազանց» կառավարել պատերազմը և կանխել դրա տարածումը տարածաշրջանում։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Իսրայելը չէր կարողանա պատերազմ սկսել Իրանի դեմ առանց Միացյալ Նահանգների կանաչ լույսի և «Բենիամին Նեթանյահուին» բացահայտորեն մեղադրել է պատերազմական հանցագործությունների մեջ։ Արաղչին հայտարարել է, որ Իրանն ընդհանրապես պատրաստ չէ բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ, և որ հրթիռային զինաթափումն անընդունելի է։ Նա նաև ընդգծել է, որ ուրանի հարստացման դադարեցումը «բացառվում է»,և այն, ինչը չի տրվել պատերազմով, չի կարող զիջվել քաղաքականությամբ»։
Իր խոսքի մեկ այլ հատվածում Արաղչին նշելով, որ եվրոպացիների կողմից ձգանի մեխանիզմի (Snapback) ակտիվացումը անօրինական է, խոսել է հարևանների հետ հարաբերությունները ամրապնդելու Թեհրանի ցանկության մասին և հայտարարել, որ ցանկություն չունի ուղղակիորեն բանակցել Վաշինգտոնի հետ, բայց անուղղակի լուծումները ընդունելի են Թեհրանի համար։