Իրանի փոխարտգործնախարար. Իրանի միջուկային ծրագիրը ամենաթափանցիկն է աշխարհում
Pars Today – Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանն ունի աշխարհում ամենաթափանցիկ միջուկային ծրագիրը, և որ Իրանում իրականացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատմության մեջ ամենամեծ ծավալի ստուգումներ, և որևէ շեղում չի նկատվել։
Մինսկում Եվրասիական անվտանգության կառուցվածքի գագաթնաժողովի շրջանակներում Բելառուսի CTV-ին տված հարցազրույցում քննադատելով Վաշինգտոնի և Թել Ավիվի ագրեսիվ քաղաքականությունը հավելեց. «Միացյալ Նահանգները և սիոնիստական ռեժիմը ձգտում են պարտադրել իրենց գերիշխանությունը և վերաշարադրել համաշխարհային կարգը՝ խախտելով միջազգային իրավունքը»։
Խաթիբզադեն ընդգծեց. «Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը և այլ անկախ երկրներ պետք է ընդհանուր մոտեցում ցուցաբերեն՝ կանխելու համար ԱՄՆ-ի կողմից համաշխարհային կարգի միակողմանի վերաձևակերպումը»։
Իր ելույթի մեկ այլ բաժնում, անդրադառնալով Իրանի և Բելառուսի միջև հարաբերություններին, նա ողջունեց տնտեսական համագործակցության ընդլայնումը, փոխադարձ վիզաների չեղարկումը և տարանցիկ ուղիների զարգացումը: Եզրափակելով, նա ընդգծեց անկախ պաղեստինյան պետության ստեղծման և Արևմտյան Ասիայում արդար խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: