«Ալ Ջազիրա»-ի բացառիկ հարցազրույցն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i238766-Ալ_Ջազիրա_ի_բացառիկ_հարցազրույցն_ԻԻՀ_ԱԳ_նախարար_Աբբաս_Արաղչիի_հետ
Լրագրող. Այսօր բոլորը վախենում են պատերազմի վերսկսումից, իսկ լուրերն ու քաղաքական վերլուծությունները երբեմն անդրադառնում են նոր պատերազմի հնարավորությունը: Դուք սպասո՞ւմ եք նոր պատերազմի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2025 06:04 Asia/Tehran
  • «Ալ Ջազիրա»-ի բացառիկ հարցազրույցն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Լրագրող. Այսօր բոլորը վախենում են պատերազմի վերսկսումից, իսկ լուրերն ու քաղաքական վերլուծությունները երբեմն անդրադառնում են նոր պատերազմի հնարավորությունը: Դուք սպասո՞ւմ եք նոր պատերազմի:

Դոկտոր Արաղչի.
 Բնական է, որ մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի: Պատերազմի հնարավորությունը ռազմազմատենչ ռեժիմի կողմից, որը բազմաթիվ պատերազմներ է հրահրել մեր տարածաշրջանում, որոնցից վերջինը մեր բարեկամ և եղբայրական երկիր Կատարի վրա հարձակումն էր, սպասելի է, և ոչ ոք չի կարող հերքել դա: Բայց մենք լիովին պատրաստ ենք ցանկացած իրավիճակի:
Ես կարող եմ համարձակորեն ասել, որ մենք նույնիսկ ավելի պատրաստված ենք, քան 12-օրյա պատերազմից առաջ։ Թե՛ հնարավորությունների, թե՛ տեղեկատվության, թե՛ մոտիվացիայի և թե՛ մարտական ոգու առումով։ Եթե նրանք կրկնեն 12-օրյա պատերազմի ձախողված փորձը,  կստանան նույն արդյունքը։
Այդ փորձը ոչ մի արդյունք չի ունենա, բացի նոր ձախողումից: Իսրայելի ռեժիմը 12-օրյա պատերազմում չհասավ իր նպատակներից որևէ մեկին, և եթե կրկնի այդ անհաջող փորձը, կբախվի նույն արդյունքներին։ Ավելին՝ հիմա մենք ավելի պատրաստված ենք: Հատկապես այն պատճառով, որ 12-օրյա պատերազմում ճանաչեցինք մեր սեփական և թշնամու թույլ կողմերը, և հիմա կարող ենք գործել ավելի մեծ ուժով։

Լրագրող․

12-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ կա երկու գնահատական. առաջինը՝ Իրանը ցույց տվեց իրեն ավելի ուժեղ, քան նախկինում, և երկրորդը՝ Իրանը թույլ էր Իսրայելի և Միացյալ Նահանգների դիմակայության ժամանակ։ Ո՞րն է ձեր գնահատականը։

 
Արաղչի.

Կարծում եմ՝ 12-օրյա պատերազմում ամբողջ աշխարհը տեսավ մեր ուժի մի մասը: Չնայած Իսրայելի ռեժիմի կողմից մեզ անսպասելիորեն առաջին օրը հասցված հարվածներին, մենք կարողացանք անմիջապես արձագանքել, և չնայած առաջին օրերին պարոն Թրամփը X-ում գրեց, որ Իրանը պետք է անվերապահ հանձնվի, 12-րդ օրը հենց նրանք առաջարկեցին  հրադադար: Սա վկայում է այն մասին, որ Իրանը շատ ավելի ուժեղ է, քան նրանք կարծում էին: Հատկապես ազգային միասնությունը և կառավարության թիկունքին կանգնած ժողովրդի դիմադրությունը կարևոր անակնկալ էր ամբողջ աշխարհի համար: Մենք պատերազմից շատ դասեր քաղեցինք քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում, և եթե այն վերսկսվի, կարող եմ ասել, որ մենք ավելի պատրաստված ենք:

 

Լրագրող․

Արդյո՞ք նախքան հարձակումը ձեր գնահատականներում դա հաշվի առել էիք։ 

 

Արաղչի.

Մենք գիտեինք, և ունեինք տեղեկություններ, որ իսրայելական բանակը, համագործակցելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ուժերի հետ, պատրաստվում է պատերազմի: Մենք հետևում էինք նրանց բոլոր տեղաշարժերին: Իհարկե, որոշ գործողությունների ժամանակ մենք անկնկալի եկանք, բայց ոչ ընդհանուր առմամբ պատերազմի դեպքում: Ահա թե ինչու մենք ունեցանք պաշտպանության համար անհրաժեշտ պատրաստվածությունն առաջին իսկ օրից: Եվ երբ մենք անակնկալի եկանք, գուցե որևէ մեկը չէր մտածում, որ իսրայելական ռեժիմը այնքան հանցագործ կլինի, որ մեր զինվորական հրամանատարներին սպանի իրենց տներում, երբ նրանք ծառայության մեջ չեն, և իրենց ընտանիքների կողքին են: