Արաղչի. Մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծել Հորմուզի նեղուցում
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բայց նրանք պետք է համագործակցեն Իրանի հետ։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին Press TV-ին տված հարցազրույցում խոսելով Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի մասին, ասել է. «Հորմուզի նեղուցն այժմ ամենից շատ է տուժում Միացյալ Նահանգների ագրեսիայից և նրա կողմից պարտադրված շրջափակումից»։
Նա հավելել է. «Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բայց նրանք պետք է համագործակցեն մեր ռազմածովային ուժերի հետ»։
Արաղչին ընդգծել է. «Մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծել. ԱՄՆ-ն է ստեղծել շրջափակումը, և ես հույս ունեմ, որ այս իրավիճակը կավարտվի Միացյալ Նահանգների կողմից պարտադրված այս անօրինական շրջափակման վերացմամբ»։