Արաղչին ու Լավրովն քննարկել են Իրանի շուրջ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i245452-Արաղչին_ու_Լավրովն_քննարկել_են_Իրանի_շուրջ_բանակցությունները
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունն։
(last modified 2026-05-14T15:19:55+00:00 )
Մայիս 14, 2026 18:25 Asia/Tehran
  • Արաղչին ու Լավրովն քննարկել են Իրանի շուրջ բանակցությունները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունն։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխվստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են բանակցային գործընթացը, որը կոչված է կարգավորելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված հակամարտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Լավրովը նշել է Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի պահպանման կարևորությունը։

«Ռուսական կողմը շեշտել է փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանում թույլ չտալու կարևորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։

 Արաղչին և Լավրովը այսօր Նյու Դելիում մասնակցում են ԲՐԻԿՍ-ի և այդ միավորման գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Ինդոնեզիան կազմում են BRICS խմբի 10 անդամները։ Խումբը նաև ստեղծել է նոր կատեգորիա՝ «Գործընկեր» անվամբ, համագործակցությամբ հետաքրքրված երկրների համար։