Գեներալ Նաղդի․ Պետք է հասնենք զսպման այնպիսի մակարդակի, որ թշնամին չհամարձակվի հարձակվել
https://parstoday.ir/hy/news/iran-i248888-Գեներալ_Նաղդի_Պետք_է_հասնենք_զսպման_այնպիսի_մակարդակի_որ_թշնամին_չհամարձակվի_հարձակվել
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը պետք է հասնի այնպիսի ռազմական զսպման մակարդակի, որ հակառակորդը չհամարձակվի հարձակվել երկրի վրա։
(last modified 2026-08-13T07:32:47+00:00 )
Օգոստոս 13, 2026 10:55 Asia/Tehran
  • Գեներալ Նաղդի․ Պետք է հասնենք զսպման այնպիսի մակարդակի, որ թշնամին չհամարձակվի հարձակվել

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը պետք է հասնի այնպիսի ռազմական զսպման մակարդակի, որ հակառակորդը չհամարձակվի հարձակվել երկրի վրա։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը,  ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական, գեներալ Մոհամմադռեզա Նաղդին PBS-ի հետ զրույցում, անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների՝ Իրանի նկատմամբ մոտեցմանը, նշել է, որ Իրանը ԶԼՄ-ների հետ երկխոսության և հարցազրույցների համար որևէ սահմանափակում չունի և նույնիսկ ողջունում է արևմտյան հասարակությանը իր տեսակետները ներկայացնելու հնարավորությունը։  Նրա խոսքով՝ հենց արևմտյան լրատվամիջոցներն են խոչընդոտում այդ տեսակետների ամբողջական տարածմանը։

Անդրադառնալով վերջին պատերազմին և Իրանի ու ԱՄՆ-ի առճակատմանը՝ Նաղդին ասել է, որ 12-օրյա պատերազմից և «երրորդ պարտադրված պատերազմից» հետո Իսլամական հեղափոխությունը ոչ միայն չի վերացել, այլև ավելի խորն է արմատավորվել ժողովրդի շրջանում։

Նրա խոսքով՝ Իրանը հաղթել է թշնամուն՝ համակարգի հիմքերը և երկրի ամբողջականությունը պահպանելու հարցում։

 «Միայն այն փաստը, որ մենք կարողացանք կանխել իշխանափոխությունը, արդեն իսկ նշանակում է, որ հաղթել ենք»,- ասել է նա։

Նաղդին ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակը Իրանի մասնատումն էր, սակայն այժմ ոչ միայն Իրանը չի մասնատվել, այլև իրանական տարբեր էթնիկ խմբերն ավելի քան երբևէ հպարտանում են իրենց իրանական ինքնությամբ։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ը պատերազմում ձախողվել է իր հայտարարած բոլոր նպատակներում, իսկ Իրանը հաղթանակ է տարել։

Նաղդին վերջին պատերազմը «իրական զորավարժություն» է անվանել՝ նշելով, որ դրա ընթացքում Իրանը սովորել է, թե ինչպես պետք է պատերազմել ԱՄՆ-ի դեմ։ Նրա խոսքով՝ ամերիկյան բանակն ավելի թույլ է, քան նախկինում պատկերացում կար։

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության իրավիճակին և նավերի երթևեկությանը՝ ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել է, որ պատերազմի պայմաններում Իրանը իրավունք ունի վերահսկելու նավերը և այդ գործողությունը համարում է իր օրինական ու անվիճելի իրավունքը։

Նաղդին նաև ընդգծել է, որ Իրանի պաշտպանական սպառազինությունն ամբողջությամբ տեղական արտադրության է։ Նրա խոսքով՝ զենքերն արտադրվում են երկրի ներսում և արդիականացվում՝ հաշվի առնելով ռազմաճակատի կարիքները։ Նա նշել է, որ ռազմաճակատի և տեխնիկական ու ինժեներական ստորաբաժանումների միջև առկա է անմիջական կապ, և Իրանը որևէ հարցում կախված չէ արտերկրից։

Նրա խոսքով՝ պատերազմը կարող է տարիներ շարունակվել, և մինչև պատերազմի վերջին օրը Իրանի հրթիռները կշարունակեն արձակվել, քանի որ դրանց արտադրությունը երկրի ներսում շարունակական է։

Նաղդին ընդգծել է․ «Եթե մի օր Իրանը որևէ հրթիռ չունենա, այն ավելի վտանգավոր կդառնա։ Այդ դեպքում ԱՄՆ-ի համար շատ ավելի մեծ սպառնալիք կլինի այն ուժը, որն ունի պատերազմելու և իր արժանապատվությունը պաշտպանելու կամք։ Մենք պետք է հասնենք զսպման այնպիսի մակարդակի, որ թշնամին չհամարձակվի հարձակվել»։

Անդրադառնալով ժողովրդի՝ փողոց դուրս գալուն՝ Նաղդին նշել է, որ դա Իրանի հաղթանակի գլխավոր հենասյունն է։ Նրա խոսքով՝ հաղթանակի հիմքը հենց այն փողոցներում է ձևավորվել, որտեղ ժողովուրդը կանգնել է երկրի կողքին։

Նա հավելել է, որ ժողովրդի ներկայությունն է ոգևորել իրանցի զինվորներին, ամրապնդել նրանց խիզախությունը և թշնամու մոտ առաջացրել վախ ու հուսահատություն՝ Իրանի դեմ ոտնձգություններ իրականացնելու հարցում։