Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքերը սպառնում են աշխարհի անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i56408-Սիոնիստական_ռեժիմի_միջուկային_զենքերը_սպառնում_են_աշխարհի_անվտանգությանը
ԱԷԳՄ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքերը սպառնալիք է համարեց միջազգային անվտանգության ու խաղաղության համար և պահանջել, որ ԱԷՄԳ-ն լրջորեն վերահսկի ռեժիմի սպառազինության հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 04:04 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքերը սպառնում են աշխարհի անվտանգությանը

ԱԷԳՄ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքերը սպառնալիք է համարեց միջազգային անվտանգության ու խաղաղության համար և պահանջել, որ ԱԷՄԳ-ն լրջորեն վերահսկի ռեժիմի սպառազինության հարցը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման` Ռեզա Նաջաֆին հինգշաբթի օրը ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի մարտ ամսվա սեզոնային նստաշրջանի վերջին օրն ունեցած ելույթում անդրադառնալով Չմիավորման շարժման անդամ երկրների կողմից Սիոնիստական ռեժիմի միջուկային սպառազինության ծրագրի դատապարտմանը, ԱԷՄԳ-ից պահանջեց մանրակրկիտ ուշադրություն ցուցաբերել և լրջորեն վերահասու լինել այդ հարցին:

Նաջաֆին անդրադառնալով գործակալության ընդունած բանաձևերի շրջանաներում ու նաև միջուկային ապատարածման թեմայով համաժողովներում Էն Փի Թի-ին այդ ռեժիմի շտապ անդամակցությանը և այդ ռեժիմի բոլոր միջուկային կառույցները գործակալության ստուգման պայմանագրերի լիարժեք  վերահսկողության տակ առնվելու մասին միջազգային հանրության իրարահաջորդ պահանջներին, հավելեց. «Դժբախտաբար Սիոնիստական ռեժիմը վերջին տարիներին անտեսելով միջազգային հանրության օրինական պահանջը և արևմտյան որոշ պետությունների կողմից կուրորեն հովանավորվելով բացահայտ կերպով ոտնահարել է միջազգային բոլոր օրենքներն ու կանոնները և շարունակել է իր միջուկային ռազմական ծրագրի ընդլայնումը»:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը քննադատել է միջուկային ապատարածման և միջուկային նյութերի ու սարքերի Իսրայել փոխադրվելն արգելվելու անհրաժեշտության կապակցությամբ արևմտյան որոշ երկրների երկակի կողմնորոշումը, միջազգային անվտանգության ու խաղաղության համար սպառնալիք համարելով միջուկային զենքերի գոյությունը Սիոնիստական ռեժիմի ձեռքերում, որի պատմությունը հագեցած է ոտնձգությամբ, բռնազավթմամբ ու պետական ահաբեկչությամբ:

Այս նիստի ժամանակ Եգիպտոսի, Հորդանանի և Էմիրությունների ներկայացուցիչներն էլ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի միջուկային կարողության հանդեպ արևմտյան որոշ երկրների ցուցաբերած հովանավորությունը, պահանջեցին, որպեսզի Իսրայելն առանց նախապայմանի միանա Էն Փի Թի-ին և այդ ռեժիմի միջուկային կառույցները ենթարկվեն այդ ԱԷՄԳ-ի ստուգումների պայմանագրերին:

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները պաշտպանելով Սիոնիստական ռեժիմին քննադատեցին նստաշրջանում այս հարցը բարձրացնելու կապակցությամբ տարածաշրջանի երկրների քայլը: