Իրանի օդային տարածքներով Քաթարի ինքնաթիռների կանոնավոր ու ապահով թռիչքները
https://parstoday.ir/hy/news/iran-i63876-Իրանի_օդային_տարածքներով_Քաթարի_ինքնաթիռների_կանոնավոր_ու_ապահով_թռիչքները
ԻԻՀ ավիաընկերության կազմակերպության խոսնակը հայտարարել է.«Իրանի ավիաընկերության կազմակերպությունը բոլոր կարողությունները գործի կդնի տարածաշրջանում միջազգային թռիչքների կանոնավոր ու անվտանգ ընթացքը ապահովելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 14:49 Asia/Tehran
  • Իրանի օդային տարածքներով Քաթարի ինքնաթիռների կանոնավոր ու ապահով թռիչքները

ԻԻՀ ավիաընկերության կազմակերպության խոսնակը հայտարարել է.«Իրանի ավիաընկերության կազմակերպությունը բոլոր կարողությունները գործի կդնի տարածաշրջանում միջազգային թռիչքների կանոնավոր ու անվտանգ ընթացքը ապահովելու համար»:

Երեքշաբթի հունիսի 6-ին, Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ռեզա Ջաաֆարզադեն շեշտել է.«Քաթարի ու մի քանի արաբական երկրների միջև լարվածություններ առաջանալուց և այդ երկրների օդային տարածքներով Քաթարի թռիչքները արգելվելուց հետո, Թեհրանը դրական պատասխան է տվել այս երկրի տարածքով Քաթարի թռիչքները իրականացնելու հարցով Դոհայի և Իքայոի կազմակերպության դիմումին»:

«Որոշումն ընդունվել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների միջազգային թիմերի հետ համադրությամբ»,- հավելել է Ջաաֆարզադեն:

Իրանի օդանավակայանների ու ավիանավիգացիայի ընկերության տնօրեն Ռահմաթոլլահ Մահաբադին այդ կապակցությամբ նշել է. «Իրանի օդային տարածքով Քաթարի օդային տրանսպորտի  թռիչքների քանակն ավելացել է 100-150-ով»: