Լարիջանի.«Շարունակվում է Իրան-Ռուսաստան համագործակցությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում»
https://parstoday.ir/hy/news/iran-i77717-Լարիջանի._Շարունակվում_է_Իրան_Ռուսաստան_համագործակցությունն_ահաբեկչության_դեմ_մղվող_պայքարում
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանի և Ռուսաստանի բանակցությունները շարունակվում են ահաբեկչության դեմ պայքարի և այս բնագավառում համագործակցության շուրջ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 18:27 Asia/Tehran
  • Լարիջանի.«Շարունակվում է Իրան-Ռուսաստան համագործակցությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանի և Ռուսաստանի բանակցությունները շարունակվում են ահաբեկչության դեմ պայքարի և այս բնագավառում համագործակցության շուրջ»:

Երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ  Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպումից  հետո, Ալի Լարիջանին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են: Երկու երկրները ծանր հարված հասցրին ահաբեկիչներին, հատկապես Սիրիայում գտնվող ԻԼԻՊ խմբավորմանը»:

Սիրիայում Իրանի դիրքերին հարվածելու կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի պարագլուխների հայտարարությունների մասին Լարիջանին ասել է. «Սիրիայում Իսրայելի ռեժիմը մշտապես  միլիտարիստական  ու ագրեսիվ վերաբերմունք է դրսևորել»:

«ՄԱԿ-ը պետք է որոշի թմրանյութերի դեմ մղվող պայքարում երկրների բաժնեմասը և միայն Իրանը չպետք է գին վճարի այս պայքարի համար», ընդգծել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը: