Ամիր Աբդոլլահիան. Դամասկոսը սրանից ավելի չի հանդուրժելու Սիոնիստական ռեժիմի հարձակումները
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Դամասկոսը սրանից ավելի չի հանդուրժելու Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակվելը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրն իր թուիթերյան էջում հակազդելով Դամասկոսի դեմ Սիոնիստական ռեժիմի «Էֆ 16» տեսակի ռազմական ինքնաթիռի ոտնձգությանը, նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը վերջ չեն տալիս Սիրիայի դեմ իրենց ռազմական միջամտություններին: «Զարգացումների ընթացքը ցույց է տալիս, որ Դամասկոսը սրանից ավելի չի հանդուրժելու Սիրիայի տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի հրթիռային ու օդային հարձակումների շարունակվելը». ասել է նա:
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը շաբաթ օրը պատասխանելով այդ երկրի որոշ տարածքների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, խոցեց ռեժիմի «Էֆ 16» տեսակի ռազմական ինքնաթիռը: Այս ինքնաթիռի կործանումից հետո, Սիոնիստական ռեժիմը վերսկսեց Սիրիայի դեմ հարձակումները, սակայն հանդիպեց այդ երկրի հակաօդային պաշտպանության հակազդեցությանը:
Իսրայելի ռեժիմի բանակի մամուլի ծառայությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ռոժիմի ուղղաթիռները խոցել են Սիրիայի տարածքից այդ երկրի օդային սահմանը ոտնձգած իրանական անօդաչու թռչող մի սարք և հարվածել Սիրիայում Իրանի կառույցներին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, հակազդելով Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների հայտարարություններին, ասել է. «Իրանական անօդաչու թռչող սարքի թռիչքի և Սիոնիստական ոտնձգող ռազմական ինքնաթիռի կործանման հարցում Իրանի միջամտության մասին հայտարարությունն շատ ավելի զավեշտալի է նրանից, որ պատասխանելու կարիք ունենա»: