Էրաղչի.«ԱՄՆ-ն չի կարող միայնակ որոշում ընդունել ՀԳՀԾ-ի վերաբերյալ»
https://parstoday.ir/hy/news/iran-i88404-Էրաղչի._ԱՄՆ_ն_չի_կարող_միայնակ_որոշում_ընդունել_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ԱՄՆ-ի սեփականությունը չէ, հետևաբար այդ երկիրը չի կարող ցանկացած որոշում ընդունել այս պայմանագրի վերաբերյալ»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2018 13:10 Asia/Tehran
  • Էրաղչի.«ԱՄՆ-ն չի կարող միայնակ որոշում ընդունել ՀԳՀԾ-ի վերաբերյալ»

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ԱՄՆ-ի սեփականությունը չէ, հետևաբար այդ երկիրը չի կարող ցանկացած որոշում ընդունել այս պայմանագրի վերաբերյալ»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Նշելով,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պատկանում է միջազգային հանրությանն ու այն երկրներին, որոնք բանակցություններ են անցկացրել, Աբբաս Էրաղչին հավելել է.«ՀԳՀԾ-ն շատ կարևոր համաձայնագիր է, որի հզոր կողմերից մեկը Ռուսաստանն է»:

 «Ռաշա Թուդեյ» (Russia Today) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Աբբաս Էրաղչին հստակեցրել է.«Իրանի հետ միջուկային բանակցություններում Ռուսաստանը  գլխավոր կողմերից էր և որքան ՀԳՀԾ-ն պատկանում է Իրանին, նույնքան էլ պատկանում է ՌԴ-ին և «5+1» խմբի մյուս անդամներին»:

Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին, Էրաղչին ասել է.«Սիոնիստական ռեժիմը փորձում է սրել տարածաշրջանում տիրող լարվածությունը, ինչից պետք է զգուշանան բոլոր հակամարտ կողմերը»:

Կարևորելով Թեհրան-Մոսկվա հարաբերությունները, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Այս հարաբերություններն ընդգրկում են քաղաքական, տնտեսական ու ռազմավարական տարբեր ոլորտներ»: