Իրանը իր զինված ուժերի կարողությամբ 13-րդն է աշխարհում
Նախորդ տարվա համեմատությամբ 7 աստիճան աճ արձանագրելով այժմ Իրանը աշխարհի 13-րդ ռազմական ուժն է համարվում:
«Գլոբա Ֆայեր Փավր» բազայի վերջին դասակարգումների համաձայն՝ աշխարհի 113 երկրների ռազմական ուժի սանդղակում ԻԻՀ-ն զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, ինչը նախորդ տարավա համեմտությամբ 7 աստիճան վերելք է համարվում:
Այդ երկրների ռազմական դասակարգման մեջ 50 տարբեր գործոններ են հաշվի առնվում, այդ թվում ռազմական բյուջեն, զինտեխնիկայի քանակը, ուժերի քանակը, աշխարհագրական դիրքը, բնական պաշարները և տեղական ռազմարդյունաբերության պայմանները:
Այս ցուցակում Իրանը տեղ է գտել Ասիայի 7-րդ հորիզոնականում՝ Իսրայելի ռեժիմից ու Սաուդյան Արաբիայից առաջ:
Սաուդյան Արաբիան, որի գահաժառանագը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը իսլամական աշխարհի 5 ռազմական ուժերի մեջ ոչ մի տեղ չի զբաղեցնում, զբաղեցնում է Ասիայի 14-րդ և աշխարհի 26-րդ տեղը:
Իսրայելի ռեժիմը այդ ցուցակում Ասիայի 9-րդ և աշխարհի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: