Իրանը իր զինված ուժերի կարողությամբ 13-րդն է աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i90242-Իրանը_իր_զինված_ուժերի_կարողությամբ_13_րդն_է_աշխարհում
Նախորդ տարվա համեմատությամբ 7 աստիճան աճ արձանագրելով այժմ Իրանը աշխարհի 13-րդ ռազմական ուժն է համարվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2018 13:08 Asia/Tehran
  • Իրանը իր զինված ուժերի կարողությամբ 13-րդն է աշխարհում

Նախորդ տարվա համեմատությամբ 7 աստիճան աճ արձանագրելով այժմ Իրանը աշխարհի 13-րդ ռազմական ուժն է համարվում:

«Գլոբա Ֆայեր Փավր» բազայի վերջին դասակարգումների համաձայն՝ աշխարհի 113 երկրների ռազմական ուժի սանդղակում ԻԻՀ-ն զբաղեցրել  է 13-րդ հորիզոնականը, ինչը նախորդ տարավա համեմտությամբ 7 աստիճան վերելք է համարվում:

Այդ երկրների ռազմական դասակարգման մեջ 50 տարբեր գործոններ են հաշվի առնվում, այդ թվում ռազմական բյուջեն, զինտեխնիկայի քանակը, ուժերի քանակը, աշխարհագրական դիրքը, բնական պաշարները և տեղական ռազմարդյունաբերության պայմանները:

Այս ցուցակում Իրանը տեղ է գտել Ասիայի 7-րդ հորիզոնականում՝ Իսրայելի ռեժիմից ու Սաուդյան Արաբիայից առաջ:

Սաուդյան Արաբիան, որի գահաժառանագը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը իսլամական  աշխարհի 5 ռազմական ուժերի մեջ ոչ մի տեղ չի զբաղեցնում, զբաղեցնում է Ասիայի 14-րդ և աշխարհի 26-րդ տեղը:

Իսրայելի ռեժիմը այդ ցուցակում Ասիայի 9-րդ և աշխարհի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: