Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր.«Աշխարհը լուսահոգի Իմամ Խոմեյնիի մտքերի ծարավ է »
https://parstoday.ir/hy/news/iran-i93148-Իսլամական_խորհրդարանում_ասորիների_պատգամավոր._Աշխարհը_լուսահոգի_Իմամ_Խոմեյնիի_մտքերի_ծարավ_է
Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր, աշխարհի ասորիների միության գլխավոր քարտուղար Յունաթան Բեթքոլիան ասել է.«Այսօրվա աշխարհը բռնության ճիրաններից ազատվելու համար ունի լուսահոգի Իմամ Խոմեյնիի մտքերի կարիքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2018 09:15 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր.«Աշխարհը լուսահոգի Իմամ Խոմեյնիի մտքերի ծարավ է »

Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր, աշխարհի ասորիների միության գլխավոր քարտուղար Յունաթան Բեթքոլիան ասել է.«Այսօրվա աշխարհը բռնության ճիրաններից ազատվելու համար ունի լուսահոգի Իմամ Խոմեյնիի մտքերի կարիքը»:

Երկուշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ցավակցություն հայտնելով ԻԻՀ հիմնադրի մահվան տարելիցի կապակցությամբ, Յունաթան Բեթքոլիան ասել է.«Աշխարհի մի շարք իրավազրկվածներ, հետևելով լուսահոգի Իմամ Խոմեյնիի մտքերին, ոտքի կանգնեցին բռնության դեմ»:

Նշելով, որ լուսահոգի Իմամ Խոմեյնիի շարժումն անվտանգություն հաստատեց, Բեթքոլիան ասել է.«Այսօր Իրանում կատարյալ խաղաղություն ու անվտանգություն է տիրում և Իրանն արժանապատվություն ունեցող պետություն է համարվում, այն պայմաններում, երբ տարածաշրջանում իշխում է անապահովությունը»:

Անդրադառնալով ազգային միասնության ու համերաշխության ձևվորման գործում լուսահոգի Իմամի դերակատարությանը, Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավորն ասել է.«ԻԻՀ հիմնադիրը միասնության խորհրդանիշ էր և այն օրերի, երբ պատեհապաշտները ձգտում էին հարվածել համակարգին և տարաձայնություն սերմանել, լուսահոգի Իմամ Խոմեյին իր թափանցիկ ելույթներում, հարգում էր կրոնական փոքրամասնություններին: