Իրանի խուլերի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը միջազգային մրցաշարի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i94112-Իրանի_խուլերի_ազատ_ոճի_ըմբշամարտի_հավաքականը_միջազգային_մրցաշարի_չեմպիոն
Իրանի խուլերի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճելով 5 ոսկե, մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալներ Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնության չեմպիոնի կոչմանն է արժանացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 14:20 Asia/Tehran
  • Իրանի խուլերի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը միջազգային մրցաշարի չեմպիոն

Իրանի խուլերի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճելով 5 ոսկե, մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալներ Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնության չեմպիոնի կոչմանն է արժանացել:

ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում երկրորդ և երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Թուրքիայի և Ռուսաստանի հավաքականները:

Խուլերի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը հունիսի 12-20 անցկացվում է Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում՝ երիտասարդական ու երեց տարիքային երկու բաժիններում:  

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի շրջանակում, Իրանի և Ռուսաստանի խուլերի սպորտի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են կնքել: