Իրանի ֆուտզալի ազգային հավաքականն Ասիայում՝ առաջին, իսկ աշխարհում՝ վեցերորդ
Համաշխարհային վարկանիշային վերջին ցուցակում Իրանի ֆուտզալի ազգային հավաքականն Ասիայում՝ առաջին, իսկ աշխարհում՝ վեցերորդ հորիզոնականը զբաղեցրեց:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն «futsal world ranking» կայքն այսօր հրապարակել է աշխարհի ֆուտզալի ազգային հավաքականների ռենքինգը, որտեղ Իրանի ազգային հավաքականը հավաքելով 1654 միավոր զբաղեցրել է աշխարհում վեցերորդ, իսկ Ասիայում՝ առաջին տեղերը:
Նոր ռենքինգում միակ դրական առաջընթացը Իրանի ու Արգենտինայի ֆոիտզալի ազգային հավաքականների միջև տարածության կրճատումն է:
Արգենտինան հավելյալ 37 միավորներով հայտնվել էր հինգերորդ հորիզոնականում, սակայն Պարագուայի դիմաց այդ հավաքականի կտրած պարտությամբ այդ տարբերությունը իջել է 13 միավորի:
Նախապատրաստական խաղերում հաղթանակ արձանագրելով Իրանի ֆուտզալի հավաքականը կարող է վերացնել այդ տարածությունն ու զբաղեցնել աշխարհում հինգերորդ հորիզոնականը:
Այս դասակարգման մեջ Բրազիլիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Պորտուգալիայի և Արգենտինայի ազգային հավաքականները զբաղեցրել են առաջինից հինգերորդ հորիզոնականները: