ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականությունն Ասիայի Արևմուտքում անկայուն վիճակի գլխավոր պատճառն է
https://parstoday.ir/hy/news/iran-i95462-ԱՄՆ_ի_բռնատիրական_քաղաքականությունն_Ասիայի_Արևմուտքում_անկայուն_վիճակի_գլխավոր_պատճառն_է
Իրանի արտագին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունները տարբեր երկրների ներքին գործերին և պաղեստինցիների նկատմամբ կիրառվող նրանց քաղաքականությունները արմտյան Ասիայում անկայունության գլխվաոր պատճառն են:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 11, 2018 06:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականությունն Ասիայի Արևմուտքում անկայուն վիճակի գլխավոր պատճառն է

Իրանի արտագին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունները տարբեր երկրների ներքին գործերին և պաղեստինցիների նկատմամբ կիրառվող նրանց քաղաքականությունները արմտյան Ասիայում անկայունության գլխվաոր պատճառն են:

Սեյեդ Քամալ Խառազին, ով գտնվում է  Գերմանիայում, այդ երկրի քաղաքական գործիչների հետ հանդիպումների հետո, հանդիպել է   խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերթ Ռուդենի հետ: Հանդիպման ժամանակ Խառազին ասել է. «Իրանը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում: Եվ չնայած երկրում առկա խնդիրներին, կարողացել է պահպանել նաև ներքին անվտանգությունը»:

Խառազին հավելել է. «ԻԻՀ պատրաստ է բանակցել տարածաշրջանի երկրների հետ, եթե նրանք նույնպես ունեն նման ցանկություն: Եվ այդ բանակցությունները կարող են արդյունավետ լինել, եթե Եվրոպան  աջակցի դրանց անցկացմանը»

Հանդիպման ժամանակ Նորբերթ Ռուդենն ասել է. «Մերձավոր Արևելքը երբեք այսքան անկայուն չի եղել, որքան հիմա»: Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն և լուծումներ առաջարկեն` այս ճգնաժամը հաղթահարելու համար: