Իրանի հրթիռային ծրագրի մասին ՆԱՏՕ-ի մտահոգությունն անհիմն է. Ղասեմի
https://parstoday.ir/hy/news/iran-i95545-Իրանի_հրթիռային_ծրագրի_մասին_ՆԱՏՕ_ի_մտահոգությունն_անհիմն_է._Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովի հաղորդագրությանն ասել է. «Անկասկած Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ ՆԱՏՕ-ի անտեղի մտահոգությունը չի կարող ազդել իր հրթիռային պաշտպանական ծրագրի ու կարողության պահպանման, ընդլայնման ու հզորացման ԻԻՀ քաղաքականության վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2018 02:32 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային ծրագրի մասին ՆԱՏՕ-ի մտահոգությունն անհիմն է. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովի հաղորդագրությանն ասել է. «Անկասկած Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ ՆԱՏՕ-ի անտեղի մտահոգությունը չի կարող ազդել իր հրթիռային պաշտպանական ծրագրի ու կարողության պահպանման, ընդլայնման ու հզորացման ԻԻՀ քաղաքականության վրա»:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները չորեքշաբթի օրը գումարած նիստի ավարտին Իրանի տարածաշրջանային ակտիվության ու հրթիռային ծրագրի կապակցությամբ մտահոգություն էին հայտնել:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք անշուշտ տեղյակ պիտի լինեն իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության ու նաև վերցրած քայլերի կապակցությամբ ԱԷՄԳ-ի իրարահաջորդ ու մշտական զեկույցների մասին, ամերիկացիներին ուրախություն պատճառելու փոխարեն պիտի մտահոգվեն տարբեր հարցերում ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց անդամներից մեկի անհավատարմության մասին»,-հինգշաբթի օրը հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:

«ԻԻՀ հրթիռային ծրագիրը ոչ միայն չի ոտնահարում թիվ 2231 բանաձևն այլև սովորական ու պաշտպանական բնույթ  է կրում և Իրանն աշխարհի բոլոր անկախ երկրների նման իր շահերի, ժողովրդի ու երկրի պաշտպանության համար ռազմական ու պաշտպանական սովորական ծրագրեր ունենալու իրավունք ունի»,-հավելել է Բահրամ Ղասեմին:

Ղասեմին տարածաշրջանում ԻԻՀ դերակատարության մասին ասել է. «Իրանը շարունակ իր հարևանների հետ միջտարածաշրջանային երկխոսության ու համագործակցության է ձգտել և իր հարևանների հետ նման երկխոսության մեջ մտնելու համար որևէ առիթ չի կորցնում»:

«Նախքան այն որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ցուցադրական ու անազդեցիկ կոալիցիաներ ձևավորեին ու այն պայմաններում, երբ ահաբեկիչները հենց այդ որոշ երկրներից Միջին Արևելք մեկնեին, անխնա ջանքով ու խոհեմությամբ վարժեցված ու արտահանված ահաբեկիչների դեմ պայքար սկսեց և տարածաշրջանում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական վտանգավոր խմբերի տարածքային տիրապետությանը վերջ տալու ուղղությամբ ազդեցիկ դերակատարություն ունեցավ»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: