Ռոհանիի խոսքն ուղղված Թրամփին.«ԱՄՆ կրակի հետ է խաղում»
https://parstoday.ir/hy/news/iran-i95921-Ռոհանիի_խոսքն_ուղղված_Թրամփին._ԱՄՆ_կրակի_հետ_է_խաղում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, ասելով որ. ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում, իսկ Իրանի արձագանքը ցավալի է լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 08:59 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, ասելով որ. ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում, իսկ Իրանի արձագանքը ցավալի է լինելու:

Կիրակի օրը արտերկրում Իրանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր ԱՄՆ-ի հետ խոսելը  զիջման և Իրանի ժողովրդի ձեռքբերումների կորստից բացի ոչինչ չի նշանակում»:

Ռուհանին ասել է. «Այսօր ԱՄՆ-ի նոր նախագահը ոչ միայն փորձում է մարտահրավեր նետել նախորդ նախագահին, այլև նրա քայլերը հակասում են ամբողջ աշխարհի շահերին, սա ոչ միայն Իրանի, այլև ամբողջ աշխարհի համար վտանգավոր է, սակայն  դրա մեջ կան նաև մեծ հնարավորություններ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ այսօր ԱՄՆ-ի ղեկավարները դեմ են պաղեստինյան ժողովրդին:

Նա ասել է. «Այսօր ԱՄՆ-ի կառավարությունը հստակորեն անտեսում է մուսուլմանների արժանապատվությունը և պայքարում է մուսուլմանների սրբավայրը համարվող  Ղոդսի դեմ»:

Ռոհանին նշել է, որ Սիոնիստական ռեժիմը հիմնված է ագրեսիայի, օկուպացիայի, դավաճանության, մարդկանց տեղահանման և երեխաների, կանանց ու ծերերի սպանության վրա, սակայն այսօր Սիոնիստական ռեժիմի նկատմամբ  ԱՄՆ-ի իշխող վարչակարգի անտրամաբանական աջակցության արդյունքում ստեղծված իրավիճակում, Սիոնիստական  ռեժիմի դեմ Իրանի ընդունած դիրքորոշումը  դարձել է ավելի հասկանալի: 

ԻԻՀ նախագահն ասել է.«Մինչ այժմ, սիոնիստները և ԱՄՆ կառավարությունը այսպես բացահայտ չեին խոստովանել, որ չեն ճանաչում Պաղեստինի  պետությունը կամ Ղոդսը չի պատկանում մուսուլմաններին»:

Ռոհանին հստակեցրել է, որ Իրանը միշտ ընդգծել է, որ արաբական երկրների և Պաղեստինի հարևանների հետ երկխոսությամբ հնարավոր չի լինի ազատագրել պաղեստինյան տարածքները և փախստականներին վերադարձնել իրենց երկիրը: Այս մասին այսօր վկայում է աշխարհը: