ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստովանել է Իրանի դեմ հարձակման հարցում այդ երկրի անկարողությունը
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս սպառնացել է Իրանին:
Հատկապես ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Ջորջ Բ. Բուշի նախագահության շրջանում Իրաքի և Աֆղանստանի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Իրանի դեմ ռազմական գործողության վտանգն ավելի լուրջ էր: Սակայն Իրանի կանխարգելիչ ուժի պատճառով հարձակում չիրականացվեց:
Նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում նա բազմիցս շեշտել է, որ Իրանի դեմ ուղղված գործողության բոլոր տարբերակները սեղանի վրա են:
Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուց մեկ օր անց կրկին սպառնացել է Իրանին, ասելով, որ Իրանը կամ պետք է բանակցի կամ մի այլ դեպք տեղի կունենա: Թրամփն ասել.- «Ես խորհուրդ եմ տալիս Իրանին չվերսկսել իր միջուկային ծրագիրը, եթե նրանք անեն այն, ապա դա լուրջ հետևանքներ կունենա նրանց համար»:
Չնայած, որ որոշ վերլուծաբաններ Դոնալդ Թրամփի սպառնալիքը մեկնաբանել են որպես Իրանի դեմ ուղղված ռազմական տարբերակի կիրառում, սակայն ԱՄՆ-ի ավագ պաշտոնյաների վերջին դիրքորոշումը հակառակն է վկայում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հաստատեց, որ այդ երկիրն անկարող է ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ: Ջեյմս Մաթիսն ուրբաթ օրը հեքիաթ և ֆանտաստիկա համարեց Իրանի միջուկային կառույցների դեմ հարձակման մասին ԱՄՆ-ի ծրագրավորման մասին լրատվությունը:
Ավստրալիայի «Էյ Բի Սի Նյուզ» լրատվական հեռուստակայանը հինգշաբթի օրը հղում կատարելով Ավստրալիայի կառավարության որոշ աղբյուրների հայտարարեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը ծրագրում է հարձակում իրականացնել Իրանի միջուկային կառույցների դեմ:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի կողմից Իրանի վրա հարձակման ժխտումը պայմանավորված է նրանով, որ ամերկացիները տեղյակ են Իրանի հրթիռային կարողության և կանխարգելիչ պաշտպանության հնարավորության մասին, որոնք կարող են հարված հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի զորքերին ու կայաններին:
ԻԻՀ նախագհ Հասան Ռուհանին կիրակի օրը Իրանի նավթային արտահանումը արգելելու կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից հնչեցրած սպառնալիքներին պատասխանելով ասել է, որ Իրանը պատմության ընթացքում տարածաշրջանի ջրանցաի նավագնացության անվտանգության երաշխավորն է եղել, հետևաբար կրակի հետ մի խաղացեք, քանի որ Իրանի արձագանքը ցավալի է:
Թրամփն էլ հակազդելով ԻԻՀ նախագահի կտրուկ դիրքորոշմանը և ընդօրինակելով միջուկային բանակցությունների ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարի հակազդեցությունը, հայտարարել է. «Երբեք և որևէ ժամանակ սպառնալիք չհնչեցնեք ԱՄՆ-ի հասցեին»: Թրամփի այդ պասիվ դիրքորոշումն ԱՄՆ-ի դեմոկրատականների և ԶԼՄ-ների կողմից արժանացավ քննադատությունների:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատարն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ ուղղված վերջին սպառնալիքներին , ասել է.«Իրանի հետ պատերազմի մեջ մտնելը նշանակում է ոչնչացնել Միացյալ Նահանգների բոլոր հնարավորությունները»:
Իրանի հզոր արձագանքը վերջին ԱՄՆ-ի սպառնալիքներին պատճառ է դարձել որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են Պաշտպանության նախարարը, ժխտում են ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ: