-
Ադրբեջանական շարասյան ճանապարհը փակած մարտակերտցիները դադարեցրել են ակցիան
Հունվար 19, 2021 14:36Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:
-
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ արեց զգացմունքային հայտարարություններ չանել
Հունվար 18, 2021 15:33ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահություն ձևավորելու հարցում։
-
ԼՂ-ի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի մերժել. Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողին
Հունվար 18, 2021 13:02Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։
-
ՄԻՊ-ը հայ գերիների վերադարձի հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հունվար 18, 2021 12:55Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
-
ԼՂ կարգավիճակի հարցը թողնվել է հետագայում լուծելու համար, ԵԱՀԿ ՄԽ արդեն կապի մեջ է կողմերի հետ. Լավրով
Հունվար 18, 2021 12:19Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և այն թողնվել է հետագայում լուծելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
-
Շուրջ 100 ռուս խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է
Հունվար 16, 2021 14:58ՌԴ ռազմական բժիշկները սկսել են Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները:
-
Մոտ 200 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Հունվար 16, 2021 14:22Նախօրեին 197 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
-
Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Հունվար 15, 2021 08:25Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
-
Ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են վերանորոգել Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցին
Հունվար 15, 2021 07:52The Azeri Times կայքը գրում է, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են վերանորոգել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին։ Այս մասին փոխանցում է Yerkir Media լրատվականը:
-
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հունվար 15, 2021 06:42ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին, և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: