-
ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Ադրբեջան
Հունիս 01, 2022 08:30Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մամուլի քարտուղարը։
-
Կովկասում խաղաղություն հաստատելը հայ-ադրբեջանական բանակցությունից է կախված. Զուրաբիշվիլի
Մայիս 30, 2022 17:22Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարությունը հրապարակելիս ասաց, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքից է կախված։
-
Արեւմուտքը ՌԴ-ի հետ առճակատումը տեղափոխել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթություն. Նիկոլայ Սիլաեւ
Մայիս 29, 2022 15:09Ռուսաստանում հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում Եվրամիության գործունեության նկատմամբ մոտեցումը միշտ էլ պարզ է եղել՝ կարգավորման ցանկացած ջանքեր դրական են, իսկ արմունկներով հրմշտելը՝ Ռուսաստանին որեւէ տեղից «դուրս մղելու» համար, ոչ կառուցողական մոտեցում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։
-
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Մայիս 28, 2022 17:53Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական TEKNOFEST փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
-
Քարտեզագրական նյութեր կան. ՌԴ ԱԳՆ-ն՝ սահմանազատման հարցում Երևանին և Բաքվին օգնելու մասին
Մայիս 25, 2022 13:21Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Ավելին, Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։
-
Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան
Մայիս 25, 2022 08:25Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
-
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը
Մայիս 23, 2022 08:47Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
-
ՌԴ ԱԳՆ-ն ասել է` որն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրներից մեկը
Մայիս 18, 2022 16:07Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համատեքստում:
-
ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը
Մայիս 18, 2022 16:01Ռուսաստանը հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործնական աշխատանքը։ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հայտարարությունն արել է այսօրվա ճեպազրույցում։
-
«3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ
Մայիս 17, 2022 14:332021թ. դեկտեմբերին հիմնված «3+3» խորհրդակցական տարածաշրջանային պլատֆորմը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) պահանջված եւ հեռանկարային մեխանիզմ է։