• Իմամ Խամենեի. Թունիսի ժողովուրդն առաջ գնալու մեծ տաղանդ ունի

    Իմամ Խամենեի. Թունիսի ժողովուրդն առաջ գնալու մեծ տաղանդ ունի

    Մայիս 23, 2024 11:47

    Չորեքշաբթի օրը, Թունիսի նախագահ Ղեյս Սաիդի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ իմամ Խամենեին շնորհակալություն է հայտնել՝ ցավակացության համար և ասել․ «Իրանի նախագահի և նրա ուղեկիցների մահվանը հանգեցրած միջադեպը շատ ծանր է։ Բայց Իսլամական Հանրապետության գոյության ողջ ընթացքում, Աստծո իմաստության և ժողովրդի համբերատարության ու համառության շնորհիվ, դառը իրադարձությունները դարձել են առաջընթացի և շարժումների մեկնարկ»: