Պուտինի կողմից ԱՄՆ-ին ուղղված աննախադեպ նախազգուշացումը
2017թ. ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները օրեցօր վատացել են:
ԱՄՆ-ի կողմից քաղաքական, տնտեսական ու ռազմական տարբեր ոլորտներում ճնշումներ են գործադրվում ՌԴ-ի վրա: ՌԴ-ի դիմակայելու հարցում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերից մեկը ռազմական գերազանցության հասնելու քայլերն են:
Այս ուղղությամբ 2018թ. հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկիրը դուրս է գալու «Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման» պայմանագրից՝ INF-ից: Այդ պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի հիմնական պատճառը ՌԴ-ի կողմից այդ պայմանագրի կետերի խախտումն է հայտարարվել: Դրանից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն 2019թ. փետրվաի 2-ին 180 օրվա համար սառեցնում է այս պայմանագրի գործադրումը և ՌԴ-ի կողմից այդ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չգործադրման դեպքում, ԱՄՆ-ն դուրս կգա այդ պայմանագրից: Հակադարձելով ԱՄՆ-ի այդ քայլին. ՌԴ-ն նույնպես առկախել է պայմանագրի գործադրումը:
Այդ ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումների շրջանակում, չորեքշաբթի օրը, ՌԴ դաշնային խորհրդարանում ունեցած ելույթում, նախագահ Պուտինն աննախադեպ նախազգուշացում է ուղղել ԱՄՆ-ին: Պուտինը շեշտել է.«ՌԴ-ի զնեքերի թիրախում կհայտնվեն ոչ միայն այն երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի կարճ և միջին հեռահարությամբ հրթիռները, այլև երկրի անվտանգության խախտման դեպքում ՌԴ-ն կհարվածի ԱՄՆ-ի տարածքին»: Նա նախազգուշացրել է.«Եվրոպական երկրներում ԱՄՆ-ի այդ տեսակի հրթիռների տեղակայման դեպքում, ՌԴ-ն կդիմի համապատասխան ու անհամապատասխան քայլի»:
ՌԴ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչեցված այս սպառնալիքը խոսում է Վաշինգտոնի կողմից ՌԴ-ի անվտագությանն ուղղված սպառնալիքներին դիմակայելու հարցում Մոսկվայի վճռակամության մասին: Անդրադառնալով Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու քային, ՌԴ-ի նախագահը շեշտել է.«Միջուկային ծրագրերի գործադրմամբ, ԱՄՆ-ն միառժամանակ ձգտում էր գերազանցության հասնել աշխարհում, Սակայն այսօր պետք է հրաժարվի այդ կարգի նախագծերից»: Այս պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալով ոչ միայն կվերսկսվի բալիստիկ, քրուզ, կարճ և միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների տեղակայումն ու տարածումը, այլև կարող ենք կանխատեսել, որ Վաշինգտոնը մի անգամ ևս այս սպառազինությունը կտեղակայի Եվրոպայում, ինչը անշուշտ, ինչպես Պուտինն է հայտարարել, կհանգեցնի ՌԴ-ի հակադարձ քայլին:
Մոսկվան համոզված է, որ INF պայմանագրից դուրս գալով, ԱՄՆ-ն ծանր հարված է հասցրել սպառազինությունների վերահսկման համակարգին: Այս քայլը ծաներ հետևանքներ է ունենալու միջազգային անվտագության ու առաջին հերթին Եվրոպայի անվտագնության համար: Այս հեռանկարը խստորեն մտահոգել է եվրոպացիներին: Փաստորեն Եվրոպա մայրցամաքը ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջուկային առջակատման հարթակի կվերածվի:
Սպառազինական պայմանագրերի ոլորտում ԱՄՆ-ՌԴ առճակատման շարունակումը սառը պատերազմից հետո աշխարհում աննախադեպ անկայունության ու անապահովության ծագման մասին է ազդարարում: