Ռուսաստանը զգուշացրել է Պարսից ծոցում ԱՄՆ լարվածություն առաջացնող քայլերի կապակցությամբ
Վերջին ամիսների ընթացքում, Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում, աննախադեպ շրջափակումներ կիրառելով, ԱՄՆ-ը իր տարածաշրջանային դաշնակիցների անվտանգության ապահովման պատրվակով, Պարսից Ծոցում մեծացրել է իր ռազմական ներկայությունը: Սակայն այդ քաղաքականությունները հակառակ արդյունք են ունեցել և ստրատեգիական այս տարածաշրջանում մեծացել է լարվածությունը:
Այդ հարցին խիստ հակադարձել են Ռուսաստանի ավագ պաշտոնատարները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարության կողմից, ասել է. «ԱՄՆ-ի գործողությունների, այդ թվում ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալու և Իրանի դեմ սադրիչ գործողություններ իրականացնելու պատճառով, Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը մտել է շատ վտանգավոր փուլ և մեծացել է համատարած ռազմական բախման վտանգը»:
Լավրովը նշել է, որ Պարսից ծոցում տիրող վտանգավոր իրավիճակն արդյունքն է ՀԳՀԾ-ի համաձայնությունից Վաշինգտոնի դուրս գալուն, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևում:
Պարսից ծոցում ԱՄՆ-ի կամայական ու լարվածություն առաջացնող քայլերի կապակցությամբ սա Ռուսաստանի կողմից հնչած ամենաուժեղ զգուշացումներից էր:
Ոչ միայն Ռուսաստանը, այլև 4+1 խմբի անդամները համոզված են, որ Պարսից ծոցում տիրող իրավիճակի գլխավոր պատճառը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու փորձն էր: Իրանը բնականաբար հակադարձել է այս իրավիճակին: Իսկ Վաշինգտոնն Իրանի «սպառնալիքներից» իր տարածաշրջանային դաշնակիցներին հովանավորելու պատրվակով, մեծացրել է իր ռազմական ներկայությունը Պարսից Ծոցում և ձգտում է ծովային կոալիցիա ձևավորել՝ Պարսից Ծոցում և Հորմուզի նեղուցում ծովագնացության ազատությունն ապահովելու նպատակով:
Ամեն դեպքում, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ապարդյուն է եղել: ԱՄՆ-ի անկարողության վառ ապացույցն է Սաուդյան Արաբիայի Արամքո նավթընկերության օբյեկտների դեմ Եմենի դիմադրության ուժերի հարձակումը: Դեպքից հետո, Վաշինգտոնն իր ՀՕՊ համակարգի թուլությունը ծածկելու համար, Իրանին է մեղադրել այդ հարձակումներում:
Հաշվի առնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը, այդ թվում ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալը և սադրիչ քայլերը, Մոսկվան Արևմուտքից, հատկապես՝ ԱՄՆ-ից, պահանջել է փոխել Իրանի նկատմամաբ իր քաղաքականությունը, որպեսզի այդպիսով ենթահող ստեղծվի Պարսից ծոցում կայունության ու խաղաղության հաստատման համար:
Անցած 40 տարիների փորձը ցույց է տվել, որ Իրանը երբեք չի հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումներին և այս երկրի տարածաշրջանային դիրքն օրեցօր ամրապնդվելու է: