Մեկնաբանություն - Իրանի շարունակում է ուրանի հարստացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128728-Մեկնաբանություն_Իրանի_շարունակում_է_ուրանի_հարստացումը
2018 թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և Իրանի շահերը պաշտպանելուն ուղղված եվրոպական կողմի անարդյունավետ քայլերից հետո, Թեհրանը որոշում կայացրեց 5 փուլով կրճատել համաձայնագրի 26-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունները:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 23, 2020 08:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի շարունակում է ուրանի հարստացումը

2018 թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և Իրանի շահերը պաշտպանելուն ուղղված եվրոպական կողմի անարդյունավետ քայլերից հետո, Թեհրանը որոշում կայացրեց 5 փուլով կրճատել համաձայնագրի 26-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունները:

Այս միջոցառումները ներառում էին  3,67% հարստացված ուրանի պաշարների գերազանցումը  300 կգ սահմանաչափից, հարստացման մակարդակի բարձրացումը մինչև 4,5 տոկոս և հետազոտական ու զարգացման գործունեությանն ուղղված սահմանափակումների վերացումը: Իր պարտավորությունների նվազեցման ծրագրի հինգերորդ և վերջին փուլում, Իրանը դադարեցրեց գործադրել «ցենտրիֆուգների քանակի սահմանափակումների» վերաբերյալ կետը:

ներկայուսմ Իրանը մուտք է գործել ուրանի հարստացման նոր փուլ՝ հեքսաֆլորիդ կամ UF6 գազ ներարկելով ցենտրիֆուգների մձջ: Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Քազեմ Ղարբիբաբադին, մի հարցազրույցում ասել է. «Նաթանում, առաջին սերնդի ցենտրիֆուգներից բացի, ուրանի հարստացում կիրականացվի նաև 174 նոր IRM 2 ցենտրիֆուգների շղթայի միջոցով»::

ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի միակողմանի խախտումը և եվրոպացիների կողմից իրենց պարտավորությունների չկատարումը, Իրանի համար ակնհայտ դարձրին այն փաստը, որ  չպետք է ակնկալել չհիմնավորված խոստումների կատարում: Ինչպես հայտարարել է Ղարիբաբադին, ՀԳՀԾ-ում, պատժամիջոցների չեղարկումից բացի, կա նաև կետ, որը վերաբերում է դրանց չեղարկման արդյունքներին և որ Իրանը պետք է տեսնի դրանք: 

Եթե ​​ՀԳՀԾ-ի կողմերը ցանկանում են, որ Իրանը վերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը, իրենք ևս պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները ՝ վերականգնելով համաձայնագրով սահմանված հավասարակշռությունը և վերացնելով պատժամիջոցները:

Միջազգային հարցերի իրանցի փորձագետ Մեհդի Ֆազաելին ասում է. «2019թ. մայիսին  Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշումը շատ խելամիտ և ՀԳՀԾ-ի շրջանակներում ընդունված որոշում էր: Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ձեռնարկել տարբեր քայլեր: Որպես օրինակ, ֆորդոյի միջուկային համալիրի աշխատանքի վերսկսումը կամ հարստացված ուրանի ծավալների մեծացումը»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար  Ալի Աքբար Սալեհին  վերջերս Նաթանզի հարստացման համալիրում նոր սերնդի IR 6 30 առաջադեմ ցենտրիֆուգների շղթայի շահագործման արարողության ժամանակ ասել է. «Այս ցենտրիֆուգները կարող են 10 անգամ ավելի շատ ուրան հարստացնել, քան առաջին սերնդի ցենտրիֆուգները»:

Գործակալության տվյալներով ՝ Նաթանզում և Ֆորդոյում ուրանի հարստացման գործողությունները՝ նոր ցենտրիֆուգներով  և ՀԳՀԾ-ով սահմանված 3,67 տոկոսից ավելի՝ մինչև 4,5 տոկոս չափով, շարունակվում են: Նախքան ՀԳՀԾ-ի ստորագրումը, Իրանն ուներ ՀԳՀԾ-ով սահմանված ուրանի չափից երեք անգամ ավելի և հարստացված ուրանի ներկայիս չափից մոտ 36 անգամ ավելի ուրան, սակայն երբեք չի շեղվել խաղաղ գործունեությունից: Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ՄԱԳԱՏԷ-ի հետ  համագործակցության և տեսուչների ընդունման ամենաբարձր մակարդակը: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն Իրանում իրականացնում են տարեկան ավելի քան 33 լրացուցիչ ստուգում:

Հարստացման մակարդակի բարձրացումը իրականացվում է ՀԳՀԾ-ով Իրանին ընձեռված իրավունքով, ինչը միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ Իրանը չի կարող մի կողմից  հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, իսկ մյուս կողմից շարունակել գտնվել պատժամիջոցների տակ: