Մեկնաբանություն. Թուրքիայի ու Ռուսաստանի տարաձայնությունը ԼՂ-ի խնդրի շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128875-Մեկնաբանություն._Թուրքիայի_ու_Ռուսաստանի_տարաձայնությունը_ԼՂ_ի_խնդրի_շուրջ
Այն դեպքում, երբ ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնության մեջ նշված չէ թուրք խաղաղապահների մասին, Անկարայի պաշտոնատարները, Բաքվի աջակցությամբ, ընդգծում են ԼՂ-ի տարածքում թուրքերի ռազմական ներկայության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2020 08:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիայի ու Ռուսաստանի տարաձայնությունը ԼՂ-ի խնդրի շուրջ

Այն դեպքում, երբ ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնության մեջ նշված չէ թուրք խաղաղապահների մասին, Անկարայի պաշտոնատարները, Բաքվի աջակցությամբ, ընդգծում են ԼՂ-ի տարածքում թուրքերի ռազմական ներկայության անհրաժեշտությունը:

Հայաստանը կարևորում է ռուս խաղաղապահների ներկայությունը և դեմ է թուրքերի ներկայությանը: Պետք է ասել, որ թուրք զորայինների ներկայության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների պատճառով,  Մոսկվայի ու Բաքվի միջև տարաձայնություններ են առաջացել: Այս կապակցությամբ, Թուրքիայի կառավարության մի պաշտոնյա հայտարարել է.«Որպես դիտորդ, ԼՂ-ում Թուրքիայի ուժերի ներկայությունը Անկարայի ու Մոսկվայի միջև գոյություն ունեցող ամենամեծ տարաձայնությունն է»:

Թուրք պաշտոնյան, որ չի ցանկացել բացահայտվել,  ասել է.«ՌԴ-ի տեսնակյունից ԼՂ-ում թուրք զորայինների ներկայությունը անտեղի է և հաշվի առնելով ստորագրված համաձայնության բովանդակությունը, նախատեսված է միայն ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում»:

Ներկա պայմաններում Ադրբեջանը համարվում է հզոր երկիր, որ կարող է միյանակ պահպանել իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Հատկապես, որ 28 տարի տևած լարվածություններից ու բախումներից հետո այս երկիրն ի վերջո կարողացավ Հայաստանի զինված ուժերին ստիպել նահանջել ու հանձնել շուրջ երեք տասնամյակ իրենց ձեռքում գտնվող Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը իր անկախությունը պահպանելու համար արտաքին ուժերի հատկապես Սիրիայի, Իրաքի, Արևելյան Միջերկրականի ու նույնիսկ Լիբիայի ճգնաժամերի մեջ ներքաշված Թուրքիայի կարիքը չունի:

Բացի այդ, Ադրբեջանի տարածքում այլ երկրի ներկայությունը կվնասի այս երկրի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Այն էլ այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանը պետք է վերակառուցի պատերազմից վնասված տարածքները: Թուրքիան մի երկիր է, որը պատերազմում է իր բոլոր հարևանների հետ և հնարավոր է ապագայում այլ խնդիրներ առաջացնի Բաքվի կառավարության համար: Չնայած Անկարայի պաշտոնատարները հայտարարում են, որ Հայաստանի դեմ պատերազմում Թուրքիան առանց ակնկալիքների է օգնում Ադրբեջանին, սակայն հարց է առաջանում, թե Անկարան ինչո՞ւ է իրեն մասնակից համարում Բաքվի տարած հաղթանակում: Թուրքիայի ու ՌԴ-ի միջև այս տարաձայնությունների առաջացումը ցույց է տալիս, որ Անկարայի պաշտոնատարները հատուկ նպատակներ են հետապնդել Բաքվի կառավարությանն օգնելիս: 

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև առաջացած տարաձայնությունները ցույց են տալիս, որ այս երկիրը Ադրբեջանի հետ համագործակցության սկզբնական օրերից ձգտում էր իր ցանկությունները պարտադրել Բաքվին: Փաստորեն, Անկարայի պաշտոնյաները ակնկալում են, որ Ադրբեջան  Ռուսաստանին կհորդորի ընդունել ԼՂ-ում  թուրքական զորքերի ներկայության առաջարկը: