Մեկնաբանություն.Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142536-Մեկնաբանություն.Կորոնավիրուսի_պանդեմիայի_պայմաններում_ԱՄՆ_ի_պատժամիջոցները_խախտում_են_մարդու_իրավունքները
Կորոնավիրուսի պանդեմիայն շարունակվում է և համաշխարհային կազմակերպությունները կարևորում են համընդհանւր պատվաստումը և դեղորայքին ու բժշկական սարքավորումներին բոլոր երկրների հասանելիությունն ապահովելը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքարել պանդեմայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2021 08:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքները

Կորոնավիրուսի պանդեմիայն շարունակվում է և համաշխարհային կազմակերպությունները կարևորում են համընդհանւր պատվաստումը և դեղորայքին ու բժշկական սարքավորումներին բոլոր երկրների հասանելիությունն ապահովելը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքարել պանդեմայի դեմ:

Միևնույն ժամանակ, որոշ երկրների դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները շարունակում են մնալ անհրաժեշտ պատվաստանյութերին և դեղամիջոցներին հասնելու ճանապարհին առկա ամենամեծ խոչընդոտը:

Այս կապակցությամբ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ըդնգծել են ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցությունը միջազգային առողջապահական համակարգերի վրա, հատկապես որոշ երկրներում, որոնք տուժել են կորոնավիրուսից:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները, մի վեբինարի ժամանակ հայտարարել են, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները, համաշխարհային մասշտաբով ենթակառուցվածքներին աջակցելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներին, առողջապահական համակարգերին և հումանիտար օգնության հասանելիությանն առումով, կորոնավիրուսի համաճարակի ընթացքում խախտել են մարդու իրավունքները:

Իրանի մշտական ​​առաքելության կողմից կազմակերպված վիրտուալ հանդիպման ժամանակ, կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցությունը միջազգային առողջապահական  համակարգերի վրա, հատկապես կորոնավիրուսից տուժած որոշ երկրներում

Վաշինգտոնը շարունակում է իր պատժամիջոցների քաղաքականությունը, նույնիսկ այն պայմաններում,  երբ կորոնավիրուսի պանդեմիան  ծանր իրավիճակ է ստեղծել բոլոր, հատկապես նոր զարգացող երկրների տնտեսական և առողջապահական ոլորտների համար: Եվ նույնիսկ այդ երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրվելն ինչպես նաև միջազգային կառույցների և կազմակերպությունների հորդորները՝ չեղարկել պատժամիջոցները,  Միացյալ Նահանգներին չեն ստիպել փոխել պատժամիջոցների քաղաքականությունը: Պատժամիջոցների պատճառով, պանդեմիայի ըթնացքում, շատ երկրներ չեն կարողացել ապահովել անհրաժեշտ դեղերը, պատվաստանյութերը և բժշկական սարքավորումները:

Չնայած միջազգային ճնշումների արդյունքում ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, թե  պատժամիջոցները չեն ներառում դեղորայքի  և սննդի ոլորտները, գործնականում պատժամիջոցները դժվարացրել են դրանց հասանելիությունը, ինչին բազմիցս անդրադարձել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ   Ջավադ Զարիֆը: Նա ասել է. «ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցներն  ամենաանմարդկայինն են աշխարհի պատմության մեջ:  Նրանք պնդում են, թե պատժամիջոցները չեն ներառում սննդամթերքի և դեղամիջոցների ոլորտները, սակայն  ոչ մի բանկ պատրաստ չէ գումար փոխանցել սննդամթերք և դեղեր գնելու համար: Որոշ երկրներում մեր ֆինանսներն արգելափակված են: Մենք չենք կարող մեր փողերով սնունդ և դեղորայք գնել»:

Նշելով, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները թույլ չեն տալիս, որպեսզի  Կարակասը  կորոնավիորւսի պատվաստանյութ գնի, Վենեսուելայի նախագահ Խորխե Արեասան նույնպես ասել է. «Եթե արտասահմանում գտնվող Վենեսուելայի ակտիվները սառեցված չլինեին, մենք շատ արագ կարող էինք գնել մեզ անհրաժեշտ 30 միլիոն դոզա կորոնավիրուսի պատվաստանյութ»:

Պատժամիջոցների ենթարկված երկրներում զանգվածային պատվաստումների անհնարինության պատճառով, վարակից մահացության դեպքերը և դրա վնասները շարունակում են մեծ ծավալներ ունենալ: Այդ երկրների   քաղաքացիները դառնում են պատժամիջոցների անուղղակի զոհերը, քանի որ  պատժամիջոցների հետևանքով պատվաստման գործընթացը ձգձվում է,  և դեղորայքի ձեռքբերման հարցում խնդիրներ են առաջանում: Դա իր հերթին նպաստում է մահացության թվերի աճին:   Բացի այդ, մեծ թվով այլ անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց համար նույնպես այս երկրներում, այդ թվում՝ Իրանում, խնդիրներ են առաջանում:  

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատժամիջոցների միջոցով գործում են ամենամեծ հանցագործությունը:  Նրանք դեղարայքային ահաբեկչության միջոցով մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են գործել պատժամիջոցների ենթարկված երկրներում, մինչդեռ  հպարտանում են դեղորայքին «արդարացի հասանելիության ապահովմամբ» և նույնիսկ պատժամիջոցներ սահմանում որոշ երկրների նկատմամբ՝ «մարդու իրավունքների խախտման» պատճառաբանությամբ: Մինչդեռ փաստերը վկայում են, որ այս երկրները  մարդու իրավունքների ամենամեծ խախտողներն են: