Մեկնաբանություն. Բայդենի վարչակազմը և ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության վերանայման պահանջները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145196-Մեկնաբանություն._Բայդենի_վարչակազմը_և_ԱՄՆ_պատժամիջոցների_քաղաքականության_վերանայման_պահանջները
Ըստ The Wall Street Journal- ի, Բայդենի վարչակազմը փոխում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների կիրառման եղանակը`նպատակ ունենալով խուսափել համատարած ճնշումներից, կանխել երկրորդական տնտեսական վնասները և միակողմանիության փոխարեն, համագործակցել դաշնակիցների հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 08, 2021 08:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի վարչակազմը և ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության վերանայման պահանջները

Ըստ The Wall Street Journal- ի, Բայդենի վարչակազմը փոխում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների կիրառման եղանակը`նպատակ ունենալով խուսափել համատարած ճնշումներից, կանխել երկրորդական տնտեսական վնասները և միակողմանիության փոխարեն, համագործակցել դաշնակիցների հետ:

Բայդենի վարչակազմը գրեթե ավարտել է ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համապարփակ վերանայումը և նախատեսվում է, որ նոր փաստաթուղթը կհրապարակվի ամռան վերջին:  Չնայած մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն, Բայդենի կառավարության պաշտոնյաները պնդում են, որ նրանք նոր ռազմավարության տարրեր են ներառել մի շարք միջոցառումների մեջ, ներառյալ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների նախատեսվող մեղմացումը:

Միացյալ Նահանգները, արտաքին քաղաքական նպատակներից ելնելով, մշտապես պատժամիջոցները որպես գործիք է օգտագործել և ունի միակողմանի պատժամիջոցների կիրառման ամենաերկար պատմությունը: Պատժամիջոցների նպատակն է ճնշում գործադրել և թուլացնել երկրներին: Այս պատժամիջոցները կիրառվում են հատկապես Վաշինգտոնի քաղաքականությանը և գործողություններին հակադարձելու պատրվակով: Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ երկրները կրել են տնտեսական մեծ վնասներ, Վաշինգտոնը  շարունակում է պատժամիջոցների գործադրումը:

Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին ասում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները «ոչ մի օգուտ չեն բերել Միացյալ Նահանգներին»: Այս համատեքստում, ԱՄՆ-ն   նաև դոլարն է որպես գործիք կիրառել՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար: Միացյալ Նահանգները դոլարից  ընկերությունների և բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի կախվածությունը որպես լծակ է կիրառել՝ վերջիններիս ստիպելու կատարել իր պահանջները և խուսափել ԱՄՆ-ի շահերին չհամապատասխանող քաղաքականությունից և գործողություններից: Այս հանգամանքը լուրջ քննադատության է արժանացել աշխարհում և հանգեցրել գլոբալ կոնսենսուսի ձևավորման, որի նպատակն է ԱՄՆ-ի տնտեսական, առևտրային և ֆինանսական ճնշումների առկայության պայմաններում, կանխել այդ երկրի  կողմից դոլարը որպես գործիք կիրառելը:

Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունն անարդյունավետ է եղել և արժանացել է քննադատության ամբողջ աշխարհում: Ներկայումս ձևավորվել է համաշխարհային արշավ, նույնիսկ Միացյալ Նահանգների ներսում, որի նպատակն է Վաշինգտոնին ստիպել չեղարկել միակողմանի  պատժամիջոցները:

2020 թվականի հոկտեմբերին, 26 երկիր, ներառյալ՝ Իրանը, Սիրիան, Ռուսաստանը, Չինաստանը և Իրաքը, տարածեցին համատեղ հայտարարություն, նշելով, որ որոշ անկախ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի ու մի շարք արևմտյան երկրների կողմից կիրառվող միակողմանի և ճնշող տնտեսական պատժամիջոցները  խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին: Հայտարարության մեջ երկրները կեչ են արել վերջ տալ այս իրավիճակին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը շատ առումներով հակասում է Վաշինգտոնի դաշնակիցների շահերին: Որպես օրինակ, Բալթիկ ծովով ռուսական գազը Գերմանիա տեղափոխող  Nord Stream 2  գազատարի դեմ պատժամիջոցները շարունակելու ԱՄՆ-ի պնդումն առթել է նախագծի գլխավոր գործընկեր Գերմանիայի զայրույթը:

Բայդենի վարչակազմը, որը տեղյակ է միակողմանի պատժամիջոցների քաղաքականության բացասական հետևանքների մասին, հայտարարել է, որ պետք է վերանայի որոշումը: Այդուհանդերձ, Բայդենը ոչ միայն չի նվազեցրել Թրամփի պատժամիջոցայինք աղաքականությունն այլ ավելի է խստացրել Չիանստանի ու Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները: