Մեկնաբանություն. ՄԱԿ-ը քննադատել է միակողմանի պատժամիջոցների կիրառումը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փորձագետները չորեքշաբթի օրը հրապարակել են հաղորդագրություն, որում նշել են, որ միակողմանի պատժամիջոցները աշխարհի բազմաթիվ մարդկանց զրկել են զարգացման իրավունքից:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փորձագետները միակողմանի պատժամիջոցներ կիրառող երկրներին կոչ են արել մի կողմ դնել այդ քաղաքականությունը, կամ առնվազն դրա կիրառումը հասցնել նվազագույնի, համոզվելու, որ պատժամիջոցները չեն վնասելու օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ներառյալ` զարգացման իրավունքին:
Փորձագետները նշել են, որ պատժամիջոցների կիրառումը բացասաբար է ազդում թիրախում գտնվող երկրների հասարակությունների անդամների ու ընկերությունների վրա: Հաղորդագրության մեջ ասված է. «Պատժամիջոցները երկրներին և մարդկանց զրկում են զարգացման իրավունքից: Պատժամիջոցները գլոբալիզացված աշխարհում վնասում են բոլորին»:
Թվում է, որ ՄԱԿ-ի հաղորդագրությունն ուղղված է արևմտյան տերություններին, հատկապես ԱՄՆ-ին: ԱՄՆ-ն աշխարհում պատժամիջոցներ կիրառող ամենամեծ երկիրն է: Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները, հատկապես Բրիտանիան, նրան ուղեկցում են պատժամիջոցների կիրառման հարցում: Այդ պատժամիջոցները սահմանվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի քաղաքականություններին և գործողություններին հակադրվելու կամ պատժամիջոցների ենթարկված երկրներին սպառնալիք ներկայացնելու անհիմն հայտարարության պատրվակով:
Վաշինգտոնը նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի կրիտիկական ժամանակահատվածում տնտեսական ու առողջապահական առումով ծանր իրավիճակ ստեղծելով պատժամիջոցների թիրախում գտնվող երկրների համար, շարունակում է իր պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը:
Բայդենի վարչակազմն, ինչպես Թրամփի վարչակազմը, շարունակել է պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը, մրցակից կամ Վաշինգտոնին դեմ երկրների նկատմամբ: ԱՄՆ-ն Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելուց բացի, միակողմանի պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Վենեսուելայի, Կուբայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Թեև ներկայումս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում այլ մոտեցում է դրսևորում, այնուամենայնիվ պատժամիջոցը որպես գործիք է դիտարկում, իր ընդդիմադիր և մրցակից, նույնիսկ գործընկեր երկրներին պատժելու և իր քաղաքականությունները առաջ տանելու համար: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի շատ պատժամիջոցներ կիրառվել են միակողմանի և առանց ՄԱԿ-ի թույլտվության, դրանք համարվում են անօրինական:
ՄԱԿ-ը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառումը հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում և պահանջել է չեղարկել այդ պատժամիջոցները, որպեսզի երկրները կարողանան հասանելիություն ունենալ բժշկական պարագաներին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Էլենա Դոհանն ասում է.«Միակողմանի պատժամիջոցները թուլացնում են ՄԱԿ-ի հեղինակությունը»:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների ավերիչ ազդեցությունները, անհրաժեշտ է, որ պատժամիջոցների ենթարկված երկրները միջազգային կոալիցիա ստեղծեն այդ պատժամիջոցների դեմ, որպեսզի արևմտյան երկրները ստիպված լինեն վերանայել իրենց քաղաքականությունն այդ կապակցությամբ: Հատկապես ,որ ՄԱԿ-ն իր հրապարակած հաղորդագրության մեջ պարզապես անդրադարձել է այդ պատժամիջոցների բացասական հետևանքներին: