Մեկնաբանություն- Ծովային անվտանգությունը պահպանեու ոլորտում ԻԻՀ ռազմածովային ուժերի հզորությունն ավելացել է
Իրանի միջազգային և ներքին ջրային սահմանների կայունությունն ու անվտանգությունը պայմանավորված է օվկիանոսներում և ծովերում բոլոր նավատորմերի հզոր ներկայությամբ, ինչը հպարտության առիթ է երկրի ծովային ու նավահանգստային համայնքի համար:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին կիրակի օրն այցելել է Իմամ Խամենեիի ծովային գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի մի շարք կենտրոններ և ստորաբաժանումներ: Այցի ընթացքում, նշելով, որ Իրանի ժողովրդի բացի որևէ մեկն իրավունք չունի որոշել նրա ճակատագիրը, Հոսեյն Սալամին հավելել է. «Զինված ուժերի հզորացումն անկասելի է: Եվ բոլորը պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը որևէ մեկին թույլ չեն տա միջամտել երկրի գործերին»։
Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված է կանխարգելիչ ուժի հզորացման վրա։ Այսօր Իրանի զինված ուժերը ռազմածովային, օդային և ցամաքային մարտերի ոլորտում առաջադեմ տեխնիկայի և սպառազինության կիրառմամբ, կարող են ներկա լինել այնտեղ, որտեղ կա անվտանգություն հաստատելու կարիք:
Իրանի առևտրի մոտ 90 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով, իսկ ծովին դեռ վտանգ է սպառնում անդրտարածաշրջանային դերակատարների կողմից, որոնց մի ամսը, ծովային ահաբեկչության միջոցով վտանգում է այս առանցքը, որը նաև Իրանի տնտեսական առանցքն է:
Ծովային կանխարգելիչ ուժի պահանջներից մեկը ռազմածովային տեխնիկայի արտադրության և կիրառման տեխնոլոգիաներին հասանելիությունն է: Չնայած պատժամիջոցներին, Իրանը զգալի առաջընթաց է գրանցել տարբեր, այդ թվում՝ ծովային անվտանգության ոլորտում, օգտվելով սեփական փորձից ու գիտելիքներից:
Բանակի և ԻՀՊԿ նավատորմի ներկայությունը ծովում և ափամերձ շրջաններում, Իսլամական Հանրապետության սահմաններն ու ամբողջականությունը պաշտպանելուց բացի, խաղաղության և անվտանգ առևտրի հնարավորություն է ստեղծել հատկապես ծովափնյա նահանգների բնակիչների համար: Այս ուժերը միջազգային մասշտաբով ապացուցել են իրենց կարողությունը պահպանել ծովային առևտրի անվտանգությունը: Իրանի դիմակայությունը իրանական տանկերը գողանալու ԱՄՆ-ի վերջին գործողությանը, ցույց տվեց, որ իրանական նավատորմը պատրաստ է դիմակայել սպառնալիքներին։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այս կապակցությամբ նշելով, որ Իրանը ցանկանում է զարգացնել իր պաշտպանական կարողությունը, հավելել է. «ԻՀՊԿ ծովուժն այսօր առաքելություն ունի մեծացնել իր ծովային պաշտպանական ուժը, որպեսզի կարողանա ապահովել երկրի անկախությունը և տարածքային ամբողջականությունը և ծովային անվտանգությունը և ցանկացած հեռավորության վրա հետապնդել ու ոչնչացնել թշնամուն:
Ազգային և միջազգային ջրերում անվտանգության ապահովումը և հազարավոր լցանավերի և առևտրային նավերի անվտանգ անցման երաշխքիը զինված ուժերն են, ինչը գտնվում է Միջազգային ծովային կազմակերպության ուշադրության կենտրոնում, որը բազմիցս բարձր է գնահատել Իրանի ջանքերը՝ անվտանգության պահպանման ուղղությամբ:
Ամերիկյան Business Insider լրատվական կայքն իր վերջին ոհդվածում անդրադարձել է Իրանի նավատորմի արդիականացման գործում գրանցված առաջընթացին: Կայքը գրել է. «Այսօր Իրանը նավեր է ուղարկում օվկիանոսներ՝ տարբեր առաքելություններ իրականացնելու նպատակով»:
Վերջերս, ԻԻՀ բանակի 77-րդ ռազմավարական ռազմածովային նավատորմը, ռազմածովային առաքելության շրջանակներում, առաջին անգամ մտավ Ատլանտյան օվկիանոս, ցույց տալով Իրանի կարողությունները ծովագնացության ոլորտում:
Վերը նշվածը վկայում է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել սպառնալիքներին և ապացուցել են իրենց կարողությունները տարբեր ոլորտներում։ Իրանի ռազմածովային ուժերը կարևոր դեր ունեն այս կարողությունների զարգացման գործում։ Այս պատրաստակամությունը Իրանի ներսում և երկրի սահմաններին կայուն անվտանգության երաշխիքն է: