Մեկնաբանություն- Նահատակ Սոլեյմանիի սպանության գործով համատեղ քննչական կոմիտեի առաջին նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155968-Մեկնաբանություն_Նահատակ_Սոլեյմանիի_սպանության_գործով_համատեղ_քննչական_կոմիտեի_առաջին_նիստը
Իրանի դատական ​​համակարգի միջազգային հարցերով տնօրեն և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին, երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ 2021թ. նոյեմբերի 24-ին և 25-ին Իրաքում կայանալու է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, նահատակ Սոլեյմանիի սպանության գործով համատեղ քննչական կոմիտեի առաջին նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2021 07:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Նահատակ Սոլեյմանիի սպանության գործով համատեղ քննչական կոմիտեի առաջին նիստը

Իրանի դատական ​​համակարգի միջազգային հարցերով տնօրեն և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին, երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ 2021թ. նոյեմբերի 24-ին և 25-ին Իրաքում կայանալու է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, նահատակ Սոլեյմանիի սպանության գործով համատեղ քննչական կոմիտեի առաջին նիստը:

Գեներալ Սոլեյմանիի սպանությունը պասիվ քայլ էր տարածաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկումը հետաձգելու նպատակով: Այս ոճրագործությամբ ԱՄՆ-ը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև այն դարձրեց տարածաշրջանում իր ներկայության ավարտի սկիզբը։

Որպես ահաբեկչության դեմ պայքարում հաջողակ ռազմական ստրատեգ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին տապալեց տարածաշրջանը ամսնատելու ամերիկա-իսրայելական ծրագիրը։

Այդ մասին քաղաքական հարցերի ռուս փորձագետ Ալեքսանդր Կնյազովն ասել է.«Հասկանալի է, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է ամերիկյան RAND ինստիտուտի վերլուծական կենտրոնում, և Ղասեմ Սոլեյմանին խոչընդոտ է եղել Արևմտյան Ասիայի տարածքը ապակայունացնելու  և այնուհետև խումբը հարևան այլ տարածաշրջաններում և ամբողջ աշխարհում տարածելու Վաշինգտոնի ծրագրերի իրականացման նպատակով»:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունը միջազգային կանոնների և ՄԱԿ-ի հռչակագրի կետերի, այդ թվում՝ Իրաքի ազգային ինքնիշխանության խախտման, պաշտոնատարների անձեռնմխելիության և միջազգային իրավունքների խախտման բացահայտ օրինակ էր:

Հաշվի առնելով այս գործոնները, ԱՄՆ-ի ահաբեկչական քայլը կարելի է քննարկել երկու տեսանկյունից:

Առաջին ասպեկտը փոխադարձ արձագանքն է։

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն երկուշաբթի օրը Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Այն ալ-Ասադի վրա հարձակումից բացի բարձրացվել է գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակներին ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, և այսօր իրավիճակը հասել է մի կետի, որ ամերիկացիներն անցյալի նման հեշտությամբ չեն երթևեկում տարածաշրջանում»:

ԻԻՀ օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն՝ Իրանն իրավունք ունի իրացնել իր բոլոր իրավունքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային իրավունքով իրեն վերապահում է բոլոր իրավունքները՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝  իր բնածին իրավունքը պաշտպանելու համար»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության նամակում:

Երկրորդ ասպեկտն իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների կողմից այս հանցագործությանը հետամուտ լինելու խնդիրն է: Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունը երկրի տարածքային ամբողջականության խախտում է, որի համար պատասխանատու է ԱՄՆ-ը:

Ըստ առկա բոլոր փաստաթղթերի, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքների սկզբունքների ու կանոնների խախտում է և պետական ​​ահաբեկչություն, և Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվի այդ կապակցությամբ։ Իրանը և Իրաքը վճռական են՝ դատական ​​գործընթացները շարունակել համաձայնեցված և համատեղ կերպով և պաշտպանելու իրենց իրավունքները՝ օգտագործելով իրաքցի և իրանցի համատեղ իրավաբանների կարողությունները: