Մեկնաբանություն. Իրանը և Ռուսաստանը կարևորում են համագործակցությունների զարգացման գործընթացի արագացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156100-Մեկնաբանություն._Իրանը_և_Ռուսաստանը_կարևորում_են_համագործակցությունների_զարգացման_գործընթացի_արագացումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԻԻՀ նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության մակարդակի հետագա բարձրացմանն ուղղված դրական միտումներին, հավելել է, որ համագործակցության զարգացումը, անկասկած, կարագանա։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 08:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանը և Ռուսաստանը կարևորում են համագործակցությունների զարգացման գործընթացի արագացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԻԻՀ նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության մակարդակի հետագա բարձրացմանն ուղղված դրական միտումներին, հավելել է, որ համագործակցության զարգացումը, անկասկած, կարագանա։

Վալդիմիր Պուտինը նշել է. «Մենք ողջունում ենք Թեհրանի առաջարկները՝  երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության նոր փաստաթղթի մշակման վերաբերյալ, և  վճռական ենք այն հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու ու կյանքի կոչելու հարցում:

Երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել  հեռախոսազրույցի համար և ասել, որ Իրանը ցանկանում է զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռեիսին ընդգծել է, որ Թեհրանը և Մոսկվան միանման դիրքորոշում ունեն բազմաթիվ միջազգային հարցերի վերաբերյալ: նա նշել է. «Մենք բավական լուրջ ենք տրամադրված միջուկային բանակցություններում Իրանի ժողովրդի դեմ բոլոր պատժամիջոցների վերացման հարցում»:

Իրան-Ռուսաստան հարաբերությունները բազմակողմ նշանակություն ունեն, սկսած։ միակողմանիության ու ահաբեկչության դեմ պայքարըից, մինչև տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում մերձեցում։

Երկու երկրների միջև համագործակցությունը բացի երկկողմ հարաբերություններից,   զարգացել է նաև տրածաշրջանային միությունների շրջանակներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացումը, իսկ վերջերս՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի մշտական ​​անդամակցությամբ, այս հարաբերությունները մուտք են գործել բազմակողմ տարածաշրջանային համագործակցության դաշտ՝ երկարաժամկետ ռազմավարական նպատակներով։

Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Պրիտչինը կարծում է, որ Իրան-Ռուսաստան ռազմավարական փաստաթուղթը երկարաժամկետ հեռանկարում երկու երկրների ռազմավարական համագործակցության զարգացման ու ընդլայնման ճանապարհային քարտեզ կլինի։

Այս առումով կարևորէ  երկու երկրների արդյունավետ դերը՝ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում։

Այս առնչությամբ, անդրադառնալով Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներին, Իրանի նախագահը տարածաշրջանի ու այս երկրի համար վտանգավոր է համարել  ԻԼԻՊԻ ներկայությունն այդ երկրում։ Նա նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում  Աֆղանստանում ձևավորել բոլոր էթնիկ խմբերի և քաղաքական խմբերի ամսնակցությամբ համապարփակ կառավարություն, ինչը կապահովի երկրի անվտանգությունը»։

Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմական և անվտանգության համագործակցությունը արդյունավետ է եղել նաև Սիրիայում:  Իրանը և Ռուսաստանը համատեղ ջանքերով կարողացել են ոչնչացնել այդ երկրում տեղակայված ահաբեկիչներին և օգնել պահպանել Սիրիայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իրան-Ռուսաստան հարաբերություններում կա ևս մեկ կարևոր կետ. Թեհրանի և Մոսկվայի մերձեցումը միջազգային հարցերի շուրջ: ՀԳՀԾ-ն համաձայնագիր է, որի ձևավորման հարցում  Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել, ընդգծելով դրա պահպանման անհրաժեշտությունը՝  որպես բազմակողմանիության ձեռքբերում։ Այս առումով, նոյեմբերի 29-ին Վիեննայի բանակցությունների նոր փուլի նախօրեին, որի օրակարգում լինելու է պատժամիջոցների վերացումը, Պուտինի և Ռայիսիի հեռախոսազրույցը շատ կարևոր է: Ռուսաստանն ու Չինաստանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանումը համարում են Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում և ԱՄՆ-ին կոչ են անում չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները և անվերապահորեն վերադառնալ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ համագործակցության զարգացման գործընթացն արագացնելու և երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը երկու երկրների նախագահների կողմցի ընդգծելը կարելի է համարել ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու Թեհրանի և Մոսկվայի համատեղ կամքի նշան։