Հայաստանի դիրքորոշումն Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156484-Հայաստանի_դիրքորոշումն_Ադրբեջանի_սադրիչ_գործողությունների_վերաբերյալ
Անցյալ տարի, համաճարակի ծանր շրջանում, Ադրբեջանը լայնածավալ աղետալի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Հատկանշական է, որ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան մարդկային մեծ կորուստների և բնությանը ահսցված մեծ վնասների պատճառ դարձավ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 08:00 Asia/Tehran
  • Հայաստանի դիրքորոշումն Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ

Անցյալ տարի, համաճարակի ծանր շրջանում, Ադրբեջանը լայնածավալ աղետալի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Հատկանշական է, որ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան մարդկային մեծ կորուստների և բնությանը ահսցված մեծ վնասների պատճառ դարձավ։

Այս կապակցությամբ, Հայաստանի ռազմական փորձագետները նշում են, որ Ադրբեջանը սողացող պատերազմ է վարում: Հայ փորձագետների հավաստմամբ, 2021 թվականի մայիսին, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք՝ Սյունիքի  տարածքից  երկու կիլոմետր հեռավորության վրա,  կողմերի միջև նոր՝ սողացող պատերազմ սկսվեց, որը շարունակվելու է: Դրա մասին է վկայում Սյունիքում իրականացվածսադրանքը: Ըստ էության, սա լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար.Այս առնչությամբ ռազմական փորձագետ՝ Վան Համբարձումյանը համոզված  է.«Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգեշնչված 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով, ընտրել է Սյունիքում սողացող պատերազմի մարտավարությունը»։

Վան Համբարձումյանը հստակեցրել է.

«Ադրբեջանի Հանրապետության վերջնական նպատակը՝ Սյունիքի նահանգում միջանցք ձեռք բերելն է և դրա տարածքային ամբողջականության ճանաչումը։Սյունիքի միջոցով Թուրքիայի և Նախիջևանի միջև միջանցք ձեռք բերելու համար, Ադրբեջանի Հանրապետությունը կանի այն ամենը, ինչ կարող է»:

Չպետք է անտեսել այն իրականությունը, որ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում փորձում են  որոշ օտար կառավարությունների և շահագրգռված կառավարությունների առաջարկությունները իրականացնելու նպատակով, ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այս տարածաշրջանում իրականացնեն երրորդ կողմի պահանջները: Վերջին մեկ տարվա ընթացքում Իլհամ Ալիևի կառավարության կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական պատճառներից մեկը Հայաստանից Զանգեզուրի միջանցքը ստանալն է։ Բաքվի իշխանությունների նպատակն է Թուրքիային ներքաշել Կասպից ծով և Կենտրոնական Ասիա և «թյուրքալեզու» երկրները միացնել Թուրքիային։  Անտարակույս Թուրքիայի պետական այրերը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, բանավոր խոստումների դիմաց հաջողել են Էլհամ Ալիևի կառավարությունից բազմաթիվ արտոնություններ ստանալ: Իլհամ Ալիևի կառավարության վերջին  գորոծղությունների վերանայումն ապացուցում է այն փաստը, որ Բաքվի կառավարությունը և Ադրբեջանի Հանրապետության մուսուլման  ժողովուրդը դժվար թե օգուտ քաղեն Թուրքիային շնորհված արտոնություններից, մինչդեռ Թուրքիան, Ղարաբաղյան  հակամարտությունից հետո, կարողացել է լուծել իր խնդիրների մի կարեւոր մասը: Ամեն դեպքում, ներկայիս ընթացքի շարունակությունը ապացուցում է , որ ոչ միայն Կովկասի ժողովուրդները չեն շահելու, այլ Թուրքիան, որպես միակ երկիր, որը ներխուժելով հարևան որոշ երկրներ, ձախողել  է բոլոր գծերում, Ադրբեջանի Հանրապետությանը օժանդակելու պատրվակով մտադիր է  Լեռնային Ղարաբաղի ճակատում իր բոլոր ներքին և տարածաշրջանային խնդիրները լուծել Բաքվի  օգնությամբ։ Այնուամենայնիվ, ներկայիս գործընթացը պարզում է , որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներսում կորցրել է իր ժողովրդական հենակները և անհավանական է թվում, որ կարողանա  2023 թվականին կրկին հայտնվել այս երկրի  իշխանության ղեկին: