Մեկնաբանություն -Օկուպացած տարածքներում Ադրբեջանի Հանրապետության առաջին դեսպան է նշանակվել Մուխթար Մամեդովը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190378-Մեկնաբանություն_Օկուպացած_տարածքներում_Ադրբեջանի_Հանրապետության_առաջին_դեսպան_է_նշանակվել_Մուխթար_Մամեդովը
Իլհամ Ալիևի կառավարությունը Պաղեստինի օկուպացված տարածքներում Ադրբեջանի Հանրապետության առաջին դեսպան է նշանակել կրթության փոխնախարար Մուխթար Մամեդովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2022 14:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -Օկուպացած տարածքներում   Ադրբեջանի Հանրապետության առաջին դեսպան  է նշանակվել Մուխթար Մամեդովը

Իլհամ Ալիևի կառավարությունը Պաղեստինի օկուպացված տարածքներում Ադրբեջանի Հանրապետության առաջին դեսպան է նշանակել կրթության փոխնախարար Մուխթար Մամեդովին:

Ավելի վաղ Ադրբեջանի Հանրապետության Միլլի մեջլիսը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) անդամների մեծամասնությամբ հաստատել է Պաղեստինի օկուպացված տարածքներում  Իլհամ Ալիեւի կառավարության դեսպանատուն բացելու որոշումը։ Վերջին տարիներին Իլհամ Ալիևի իշխանության ներկայացուցիչների գործողությունները կատարվում են այն պայմաններում երբ, Բաքվի պաշտոնյաների սադրիչ պահվածքը շրջանի ու աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների աչքից չի վրիպել։

Ղարաբաղյան 2-րդ պատերազմում Ադրբեջանի Հանրապետության հաղթանակից մեկ տարի անց Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Շարղ Ալ-Աուսաթ» թերթի կայքը հայտարարեց.««Ադրբեջանի Հանրապետությունը նոր ճակատ է բացել Իրանի և Իսրայելի միջև»: Այս նախադասությունը կարող է այնքան էլ իմաստալից չլինել Իլհամ Ալիեւի իշխանության ներկայացուցիչների տեսանկյունից։ Բայց համաշխարհային քաղաքական գրականության մեջ դա նշանակում է Բաքվի պաշտոնյաների ինքնախեղում հարեւան, եղբայր ու մահմեդական երկրի, այսինքն՝ Իրանի դիմաց։ Մինչդեռ Բաքվի պաշտոնյաները միշտ բարձր են գնահատել Իրանի օգնությունն ու աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու մուսուլման ժողովրդին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց, հստակ շրջադարձով, Բաքվի իշխանությունները, Իրանի դեմ դիրքորոշվելով նրանք բացահայտել են Իսրայելի և Թուրքիայի ռասիստական ​​ռեժիմի հետ  իրենց դաշինքը։ Վտանգավոր ու մտածելու տեղիք տվող քայլով Բաքվի իշխանությունները կամովին իսրայելական ռասիստական ​​ռեժիմին են հանձնել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի սահմանների  մերձակայքում գտնվող զգալի տարածքներ։ The Times of Israel թերթը գրում է. «Ադրբեջանի Հանրապետությունը և Իսրայելը անվտանգության սերտ հարաբերություններ են հաստատել վերջին տասնամյակների ընթացքում։ Բացի այդ Իսրայելը Իլհամ Ալիեւի կառավարության հետ զենքի և սպառազինության ծավալուն պայմանագրեր են կնքել, սակայն մանրամասներ չի հրապարակել։ 2016 թվականին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ իր երկիրը Սիոնիստական ​​ռեժիմից 85,4 միլիարդ դոլարի զենք է գնել։

Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՀ նախագահի դիրքորոշումները բացահայտեցին այն փաստը, որ Բաքվի պաշտոնյաներն ունեն ընդգծված ոչ հայրենի հակումներ և կախվածության մեջ են օտարներից։ Այն իրավիճակում, երբ ԱՀ կրոնական խավերը և մուսուլման ժողովուրդը ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին գծում գործողություններ են իրականացրել՝ Ադրբեջանի հողերը վերադարձնելու համար, Բաքվի կառավարությունը նույնիսկ հրաժարվել է գնահատել այդ խմբերը։ Հակառակ օտար հոսանքների հետ առնչվող բազմաթիվ շրջանակների պատկերացումների, ինչպես, օրինակ, միջազգային սիոնիզմին առնչվող շրջանակների և պանթուրանիստական հոսանքը Բաքվում և տարածաշրջանային մակարդակով, Իլհամ Ալիևի կառավարությունը հեռանում է Ադրբեջանի մուսուլման ժողովրդից և կորցնում ժողովրդական հենակետները երկրում։ 

Իլհամ Ալիևի կառավարության նոր գործողությունը՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում Բաքվի դեսպանատան բացման վերաբերյալ, պետք է ասել, որ  Բաքվում իշխող շատ քաղաքական գործիչների կարծիքն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմական և վարչական ուժային կառույցում Սիոնիստական ​​ռեժիմի, Թուրքիայի և արևմտյան որոշ կառավարությունների ներկայության ուժեղացմամբ, Բաքվի կառավարումը այս երկրի ներսում ժողովրդական բազաների կարիք չի ունենա։ Անկասկած, հյուսիսային Արաքսում օտար ուժերի ներկայությունը ժամանակավոր է, և մի օր Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը տնօրինելու է իր ճակատագիրը և նրանք երկրից վտարելու են բոլոր արտաքին պատեհապաշտ ուժերին։

Կասկած չկա, որ Իլհամ Ալիևի իշխանությունն ժողովրդական բազաները ուժեղացնելու փոխարեն իր ճակատագիրը կապել է Ադրբեջանում օտար ուժերի ներկայության հետ։