Մամուլի տեսություն – 07.01.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190830-Մամուլի_տեսություն_07.01.2023
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը գրել է, որ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանն առաջին անգամ ավելի շատ է կախված Իրանից, քան երբևէ։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 07, 2023 13:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 07.01.2023

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը գրել է, որ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանն առաջին անգամ ավելի շատ է կախված Իրանից, քան երբևէ։

Քեյհան օրաթերթ

Foreign Policy. Առաջին անգամ Ռուսաստանն ավելի շատ է կախված Իրանից, քան երբևէ

 

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը նշում է, որ Իրանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը ընդլայնվում է Վաշինգտոնի կամքին հակառակ։

Պարբերականը գրել է. «Իրանն ու Ռուսաստանը ավելի մոտ են, քան երբևէ։ Նրանք տասնամյակներ շարունակ ուժեղ ճակատ են ստեղծել արևմտյան տերությունների դեմ, թեև հարաբերությունները պատմականորեն բնութագրվում են երբեմն անվստահությամբ և զգուշավորությամբ: Ուկրաինայի պատերազմը կարող է փոխել ամեն ինչ և ստիպել Մոսկվային ընդունել Իրանին որպես իր արտասահմանյան գործընկերներից մեկը՝ Թեհրանից իրեն անհրաժեշտ տեխնիկան ստանալու և էմբարգոյի տակ գտնվող տնտեսության համար փրկօղակ գտնելու համար»։

Վրացական Geokiss վերլուծական կենտրոնի Մերձավոր Արևելքի գծով տնօրեն Էմիլ Ավդալիանին ասում է. «Ուկրաինայի պատերազմը փոխեց Ռուսաստանի վերաբերմունքը Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ: Մինչև 2022 թվականը երկկողմ հարաբերությունները բնութագրվում էին բազմաթիվ բանակցությունների երկակիությամբ, բայց քիչ բովանդակությամբ: Սակայն պատերազմի հետ Ռուսաստանի առանցքը դեպի Ասիա ավարտված է, և այժմ Իրանի աջակցությունը ստանալը կենսական նշանակություն ունի Կրեմլի համար»:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Կապիտոլիումի երկրորդ անկումը

 

Հունվարի 6-ի տարելիցին և ԱՄՆ կոնգրեսի նախագահին չընտրելուց հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կրկին փակվեց։

Կապիտոլիումի անվտանգության անկումից 2 տարի անց,  Կոնգրեսը հերթական անգամ ընկավ, բայց այս անգամ դա քաղաքական անկում էր։ Թրամփի կողմնակիցները հերթական անգամ հարձակվեցին ամերիկյան ժողովրդավարության սկզբունքի վրա և այս անգամ պատճառ դարձան, որ 164 տարի անց այս Կոնգրեսը փակվի։ Ամերիկյան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն ավարտվեցին մի քանի ամիս առաջ, և հանրապետականները կարողացան գերիշխանություն ձեռք բերել այս երկրի Ներկայացուցիչների պալատում։ Ամերիկյան փղերը հաղթեցին Ներկայացուցիչների պալատում՝ հաղթելով 221 մանդատ այս երկրի 212 մանդատ ունեցող էշերի կուսակցության դեմ։

Ուստի հանրապետականները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի ապագա նախագահին: Նախագահ, ով իր նախագահության համար պետք է հավաքի 218 ձայն։ Հանրապետականները գնացին Ներկայացուցիչների պալատի ներկայիս փոքրամասնության առաջնորդ  Քևին Մաքքարթիի մոտ, որպեսզի նրան դարձնեն Կապիտոլիումի ղեկավար, բայց  Մակքարթիի նախագահության ճանապարհին առկա է խոչընդոտ՝ Թրամփի կողմնակիցները: 20 հոգի, ովքեր այժմ հանրապետականների շրջանում հայտնի են որպես ապստամբներ:

Ջավան օրաթերթ

Մեծ նախագիծ՝  Հյուսիս-Հարավ միջանցք

 

Ռաշտ-Աստարա երկաթուղային գիծը, որպես Հյուսիս-Հարավ միջանցքի բացակայող օղակ, կենսական դեր է խաղում Իրանի առևտրային փոխանակումների համար, և այս նախագիծը վատ վիճակում է Ռոհանիի կառավարության նշանակված անձանց աշխատանքի անարդյունավետության  պատճառով։

Տասնամյակներ շարունակ Իրանի աշխարհագրական դիրքը որպես աստվածային պարգեւ ընդգծվել է իշխանությունների կողմից՝ օգտվելու Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների առավելություններից: Այն, որ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթուղային և ճանապարհային հատվածներում, կարող են պայմաններ ստեղծվել, որպեսզի բացի երկրի ներսում ապրանքների փոխադրումն արագացնելուց, ինչը իր հետ բերում է ինքնարժեքի իջեցում և մեծ խնայողություններ, այդ թվում՝ վառելիքի սպառման մեջ՝ տնտեսությունը բարձր եկամուտներ է ստանա տարանցումից:

Էթելաաթ օրաթերթ

Իրաքի դատարանը, Դիմադրության հրամանատարների սպանության գործով Թրամփին  ձերբակալելու որոշում է  կայացրել

 

Իրաքի դատական համակարգի ղեկավարը Դիմադրության հրամանատարներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու մեհդի Ալ-Մոհանդեսի  նահատակության երրորդ տարելիցի արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Բաղդադում և որին մասնակցել են իրաքցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ասե է. «Միացյալ Նահանգների նախկին նախագահ  Դոնալդ Թրամփի» ձերբակալության հրամանը տրվել է նահատակներ Սուլեյմանիի և Ալ-Մոհանդեսի սպանության գործով»։

tert.am

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ, ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։

tert.am

Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։

Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

news.am

«Չենք թողի, թուրքը տանի». վիրավոր զինվորներն իրենց զոհված հրամանատարին գրկած իջեցրել են դիրքերից

 

Սեպտեմբերյան ագրեսիայի առաջին օրն ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանի մարմինն իր վիրավոր ժամկետային զինծառայողներն են գրկած իջեցրել դիրքերից։ Մինչեւ այդ 23–ամյա Գոռն էլ մեկ այլ վիրավոր զինծառայողի է տեղափոխել մյուս դիրք, ապա այնտեղից իջեցրել ճանապարհ՝ «Շտապօգնության» մեքենային ընդառաջ։

«Գոռս, իր չորս զինվորները զոհվել են, երկուսը ողջ են մնացել: Նրանցից մեկը ծանր վիրավոր է եղել, մյուսը՝ համեմատաբար թեթեւ, ասել են՝ մեր հրամանատարին չենք թողնի թուրքը տանի, գրկելով իջեցրել են Գոռիս։ Տղաս ասում էր՝ մամ, ես 72 երեխա ունեմ, իմ երեխաներն եմ իմ զինվորները»,– պատմում է մայրը՝ Իրինա Խաչատրյանը։

Տիկին Իրինայի երկու որդիներն էլ սեպտեմբերի 13–ին եղել են դիրքերում. ավագ որդին՝ Գոռը, որպես ավագ լեյտենանտ Վարդենիսի դիրքերում, կրտսերը՝ Ալբերտը, պարտադիր զինվորական ծառայության էր Շուռնուխում։ Այդ գիշեր, երբ սկսել են կրակել Վարդենիսի ուղղությամբ, մոր սիրտն անհանգիստ է եղել միայն ավագ որդու համար, զգացել է՝ որդին զոհվելու է. «Մենակ Գոռ էի գոռում։ Վարդենիսի վրա էին կրակում, անընդհատ այդ ձայնը որ լսում էի, մենակ Գոռ էի ասում, Ալբերտիս համար չէի վախենում։ Առավոտյան 11.20 Գոռիցս SMS ստացա՝ «Մամ ջան, ամեն ինչ լավ կլինի, մի վախեցեք»։ Մի պահ հանգստացա ու նորից սկսեց տարօրինակ զգացողություն։ Ժամը 13.30 ախպերս զանգեց ամուսնուս հեռախոսին, ձայնը դողում էր, ցնցվեցի մի պահ, ասաց՝ հեռախոսը տուր Վարդանին։ Ամուսինս հեռախոսը վերցրեց, վազեց դուրս, հետ եկավ, արագ հագնվեց ու դուրս եկավ։ Ամեն ինչ զգում էի, բայց քարացած նստած էի։ Հետո ախպերս եկավ, որ մտավ ներս, հասկացա, որ Գոռս էլ չկա»։

Զինվորական դառնալու որոշումը Գոռը կայացրել էր դպրոցական տարիքում։ Ռազմական ինստիտուտ ընդունվելու որոշմանը ծնողները դեմ չեն եղել։ Ուսումն ավարտելուց հետո Գոռը նախ Քարվաճառում է ծառայել, ապա Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում ծառայության։ Մասնակցել է 44–օրյա պատերազմին։

news.am

Ադրբեջանցիները Սեւ լճի հատվածում հրդեհ են բռնկել, որը հասել է Վերիշենի սարեր. համայնքի ղեկավար

 

Մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լիճ կոչվող տարածքում հաստատված ադրբեջանցիներն այսօր՝ հունվարի 6-ի առավոտյան հրդեհ են բռնկել այդ տարածքի սարալանջերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։

«Հրդեհը տարածվել է «Քաչալ» սար կոչվող սարերի փեշերից: Ուրիշ ո՞վ կարող էր անել դա, եթե ոչ՝ ադրբեջանցին: Հիմա հրդեհն արդեն մեր վարչական տարածք է հասել՝ Վերիշենի սարեր: Գյուղից 3-4 կմ հեռավորության վրա է, լավ տեսանելի: Այս սարերի բարձրադիր հատվածներում խոտը չոր է, չհնձված, դրա համար է հեշտ է տարածվում հրդեհը: Այդտեղ գյուղացիներն անասուններին էին արածացնում, հիմա, բնականաբար, չեն կարող, վնասներ, կարծում եմ՝ ադրբեջանցիների միտումը հենց դա է եղել»,- նշեց Զադայանը:

Արտակ Զադայանի խոսքով՝ հրշեջներն աշխատում են դեպքի վայրում, մինչեւ առավոտյան հրդեհը մարած կլինի:

armenpress.am

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. Վահան Հունանյան

 

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- ընդգծեց մամուլի խոսնակը։

Հունվարի 6-ին թուրքական մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ էին տարածվել, որոնցում նշվում էր, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

armenpress.am

Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր

 

Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։

Հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է Լեռնային Ղարաբաղում շրջափակված ավելի քան 100 հազար մարդկանց համար։ Նրանք սննդի և դեղորայքի պակաս ունեն։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց համախոհները պետք է անհապաղ թույլատրեն Լաչինում խաղաղ բնակչության անխափան տեղաշարժը», - Twitter-ի իր էջում գրել է Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։