Մամուլի տեսություն - 11.1.2023
Վաղը, Հինգշաբթի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ներկայությամբ Իրանի կենտրոնում՝ Յազդ անապատի եզրին, 4000 արեւային համակարգերի կառուցումը կսկսվի։
Էթելաաթ օրաթերթ
Իրանի Յազդ անապատում արևային էլեկտրակայանի կառուցման մեկնարկը
Վաղը նախագահի ներկայությամբ կսկսվի 4000 արևային համակարգերի կառուցումը Յազդ անապատի եզրին։
Իրանի վերականգնվող էներգիայի և էլեկտրաէներգիայի արտադրողականության կազմակերպության խոսնակը Ջաֆար Մոհամմադ Նեջադ Սեգարուդին այս մասին հայտարարով, նշեց որ այս թվով էլեկտրակայանների կառուցումը խորհրդանշականորեն կսկսի 20 համակարգերի աշխատանքը, ասաց. «10 հազար Մեգավատ վերականգնվող էներգիայի ստեղծումը քառամյա ժամկետում, կառավարության ծրագրերից է, և այս նպատակի իրականացման պլանավորումն ու անհրաժեշտ միջոցառումները սկսվել են դեռ անցյալ տարվանից»։
Վաթան Էմրուզ օրաթերթ
Մեծ Բրիտանիայի առաջին տիեզերական առաքելության ձախողումը
BBC-ի վերջին լուրերի խորագրերը ցույց են տալիս, որ Բրիտանիայի արբանյակի արձակման առաջին առաքելությունն ավարտվել է անհաջողությամբ: Ամերիկյան «Virgin Orbit» ընկերության ջամբոջետը փորձել է արբանյակային հրթիռ արձակել Ատլանտյան օվկիանոսի վրայով, սակայն հրթիռը բռնկվել և կործանվել է։ Բրիտանական տիեզերական հաստատության ղեկավար Մելիսա Թորփը ասել է, որ այդ պահին լաց է եղել։
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական ռեժիմը խեղդվում է լարվածության մեջ
Սիոնիստական ռեժիմը Բենիամին Նեթանյահուի վերընտրությունից ի վեր՝ աբսուրդ վիճակում է: Պատճառն այն է, որ ռեժիմի ներսում քաղաքական մթնոլորտը լցված է հակամարտությամբ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այս մասշտաբով հակամարտությունները կրճատել է այս ռեժիմի կառավարությունների և խորհրդարանների կյանքը և կրկին փլուզման վտանգի տակ է դրել նրա կաբինետն ու խորհրդարանը:
Հենց այս պահին Նեթանյահուի կառավարությունը ավանդական աջերի և թալմուդիստների՝ կրոնական սիոնիստների համակցությունն է, և նրա կյանքից ընդամենը երկու շաբաթ անց, Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտարարեց, որ եթե ընտրություններն անցկացվեն հենց հիմա, Նեթանյահու-Բեն Գուեր կոալիցիայի մանդատների թիվը զիջելու է մեծամասնությունը, իսկ մանդատների թիվը 64-ից իջնում է 58-ի։ Մյուս կողմից՝ հակառակորդների շարժման կողմնակիցները մի քանի գիշեր շարունակ հավաքվում են վարչապետի շենքի մոտ և պահանջում են «կոռումպացված Նեթանյահուի» հրաժարականը։
Ջավան օրաթերթ
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար. Օտարազգի արվեստագետները Իրան են գալու Ֆաջր փառատոնին
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Իսմայիլին հայտարարել է, որ արտասահմանցի արվեստագետներն Իրան են գալու՝ մասնակացելու Ֆաջր կինոփառատոնին։
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին լրագրողների հետ կառավարական պատվիրակության հանդիպման շրջանակում ասաց. «Ֆաջր կինոփառատոնի աշխատանքների ընտրությունը շարունակվում է»։ Ընտրությունից հետո աշխատանքները կհասնեն եզրափակիչ փուլ։
Նա հավելեց. «Այս փառատոնի միջազգային բաժնի աշխատանքների ընտրությունն ավարտվել է։ Շատ լավ գործեր են հասել փառատոն»։
Նախարարը նաև հշեց, որ փառատոնը կանցկացվի 31 նահանգներում։ Նախատեսվում է այս փառատոնն անցկացնել նաև նահանգների կենտրոններից բացի այլ քաղաքներում։ Առանձնահատուկ հայացք ունենք նաև ընչազուրկ տարածքներին և լայնորեն կօգտագործենք շարժական կինոթատրոնը, ասել է նախարարը։
tert.am
Պաշարված Արցախը ՄԱԿ-ի համար պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը:
«Ադրբեջանի կառավարության վստահված անձինք՝ Ադրբեջանի նախագահի անունից պաշարել են Արցախն արդեն մեկ ամիս՝ սրելով մարդասիրական ճգնաժամը և արթնացնելով հիշողություններ, թե ինչպես էին Ջանջավիդների ցեղերը դաժանորեն գործում Դարֆուրում ալ-Բաշիրի անունից: Սա ՄԱԿ-ի համար պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի», - գրել է դիվանագետը:
news.am
Արցախում վառելիքի պակասի ճգնաժամ է. ոլորտի ներկայացուցիչները չեն խոստանում, որ կկարողանան երկար դիմանալ
Արցախի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում ծագած դժվարությունները սպառնում են առավել խորացնել վառելիքի պակասից ծագած ճգնաժամը: Այս մասին ասվում է Արցախի Հանրային ՀԸ-ն պատըրաստած ռեպորտաժում:
Առայժմ փորձում են ունեցած հնարավորություններն ի մի բերել՝ նվազագույն պայմաններն ապահովելու համար: Սակայն ոլորտի ներկայացուցիչները չեն խոստանում, որ կկարողանան երկար դիմանալ:
Հիշեցնենք, որ 30 օր շարունակ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները լիակատար շրջափակման մեջ են պահում Արցախի 120,000 բնակչությանը, այդ թվում` 30 հազար երեխաների: Արցախում հումանիտար աղետ է:
news.am
Երկու տարում բանակից բան չեն թողել, այլեւս չկա մի հրամանատար, որ իր հետեւից կարողանա զինվորներ տանել. Էդիկ Բաղդասարյան
Իսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք... Նույնիսկ ձեր պաշտպանության նախախարը Հայաստանում չէր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերին:
«Նիկոլ Փաշինյանը տեսեք, թե էսօր ինչ է ասել. որ իրենք գիտեին, թե մենք ուժեղ բանակ եւ հուսալի դաշնակիցներ ունենք: Բայց հետո պարզվել է, որ այդպես չէ: Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, փայլուն սպաներ, մեր զորքը կատարել է առավելագույնը: Նրանք սահմանի գրեթե ողջ երկայնքով կարողացել են պահել իրենց դիրքերը, նրանք կռվել են անպատկերացնելի վիճակում: Շատ տեղերում նրանց պետք է փոխարինեին, բայց չեն փոխարինել, շարքից դուրս եկած զենքերի փոխարեն նորերը չեն հասցրել ժամանակին: Նրանք մաշվում էին տեղերում, բայց շարունակում` կռվել: Ջրականի 3-րդ գումարտակը, որ կիսով չափ էր համալրված, 6 գիշեր եւ 7 ցերեկ կատաղի մարտեր է վարել` հետ մղելով թշնամու գրոհները, ոչնչացնելով տասնյակ տեխնիկա: Թշնամին հարյուրավոր դիակներ է թողել մարտադաշտում: Սա թշնամու հարձակման գլխավոր ուղղությունն էր: Իսկ թիկունքում, որտեղ գլխավոր հրամանատարը պետք է կառավարեր, իմանար տեղի ունեցող մարտերի, թշնամու առաջխաղացման մասին, հասցներ ամեն ինչ, իրականացներ մոբիլիզացիա, լայվեր էր մտնում, իր արբանյակների միջոցով ստեր տարածում: Հիմա գլխավոր հրամանատարն եկել, ասում է, թե մենք գիտեինք, թե ուժեղ բանակ ունենք: Մենք իսկապես ունեինք մարտունակ բանակ, ավելին՝ նույնիսկ բավարար զենք-զինամթերք, որ չի օգտագործվել, որի օգտագործման համար գլխավոր հրամանատարի հրամանը պետք է լիներ: Հիմա ամեն ինչ բանակի վրա բարդելը սրբապղծություն է: Հադրութի գունդն իր դիրքերում կանգնած էր մինչեւ հոկտեմբերի 27-ը, թշնամու ստորաբաժանումները թիկունքում առաջ էին գնում դեպի Շուշի, ու մերոնք մարտեր էին մղում մինչեւ նահանջի հրամանը:
armeniasputnik.am
Կանանց ծառայությունը ԶՈւ–ում կամավորության հիմունքներով է իրականացվելու. փոխնախարար
Արման Սարգսյանը նշեց, որ կանանց զինծառայության մեջ ներգրավելու հարցում կա որոշակի ակտիվություն հենց կանանց կողմից։
Կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու հարցը քննարկելու պատճառներից մեկը կանանց կողմից ակտիվության ցուցաբերումն է։ ԱԺ ճեպազրույցում լրագրողներին այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն էր նաև մարտական հրաձգության դասընթացներին. մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին` դրական արդյունքներ ցուցաբերելով։ Խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում իրենց դրական լուման ներդնելու հարցում։ Այս հարցը ներկայում քննարկման փուլում է` օրենքի նախագծի մշակման տրամաբանությամբ»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու, ինչը գուցե իրավական առումով մի փոքր ճիշտ չընկալվի, քանի որ մեզ մոտ պարտադիր է զինծառայությունը։ Դրա համար էլ այժմ որոշակի իրավական գործընթաց է անցնում նախագիծը։
Սարգսյանը հավելեց` խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է։
armenpress.am
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Forbes ամսագրի Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառյալ Կովկասյան լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը:
Ամսագիրը գրում է, որ Հայաստանը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով: Հոդվածագիրը համեղ սնվել սիրողներին խորհուրդ է տալիս անպայման փորձել հայկական խաշը, տոլման, մանթին և, իհարկե, տնական թթու վարունգը։
armenpress.am
Numbeo առցանց պորտալը Երևանը դասել է ամենաանվտանգ 20 քաղաքների թվում
Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։
Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ցանկում 43-րդն է, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ 84-րդը: Թուրքիայի մայրաքաղաք Անկարան 159-րդ տեղում է, իսկ Իրանի մայրաքաղաք Թեհրանը՝ 312-րդը:
armenpress.am
Համաշխարհային բանկը 2022-ին տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար
Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար՝ 10.8 տոկոս:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Համաշխարհային բանկի հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ (Հունվար, 2023)» զեկույցից:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա 2022-ի համար Ադրբեջանի տնտեսական աճը գնահատվել է 4.2 տոկոս, Վրաստանինը՝ 10 տոկոս, իսկ Թուրքիայինը՝ 4.7 տոկոս:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի իր ասուլիսում հավանական էր համարել, որ 2022-ի ՀՆԱ աճը կլինի 12,5-13 տոկոսին մոտ: Իսկ 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսվել։