Մամուլի տեսություն – 12.01.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191170-Մամուլի_տեսություն_12.01.2023
Կանանց վերաբերյալ Իսլամական Հանրապետության արժեքավոր ձեռքբերումը եղել է ավելի քան չորս տասնամյակ ծառայել հանուն նրանց արժանապատվության համար և միևնույն ժամանակ պայքարել Արևմուտքի կոռումպացված մշակույթի՝ կանանց մերկության տարածման դեմ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 12, 2023 14:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 12.01.2023

Կանանց վերաբերյալ Իսլամական Հանրապետության արժեքավոր ձեռքբերումը եղել է ավելի քան չորս տասնամյակ ծառայել հանուն նրանց արժանապատվության համար և միևնույն ժամանակ պայքարել Արևմուտքի կոռումպացված մշակույթի՝ կանանց մերկության տարածման դեմ:

Ջավան օրաթերթ

Քաղաքացիական անհնազանդության վտանգը Նեթանյահուի պաշտոնավարման սկզբում

 

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի պատգամավորը խստորեն քննադատել է վարչապետի ձևավորած  կաբինետը և խնդրել գրավյալ տարածքների բնակիչներին՝ բողոքի ցանկացած ճանապարհով և անհնազանդությամբ պայքարել դրա տապալման համար: Այս իրավիճակում Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետի անհնազանդ նախարարը, ով անցյալ շաբաթ ներխուժել էր Ալ-Աղսա մզկիթ,  ծրագրում է կրկնել այս գործողությունը։

Բենիամին Նեթանյահուի կաբինետի ձևավորումից երկու շաբաթ անց, նա բախվում է առնվազն երկու մարտահրավերի։ իսկ մյուս կողմում պաղեստինցիներն են, որոնց հարձակումները իսրայելական թիրախների դեմ զգալիորեն ավելացել են։

Քեյհան օրաթերթ

Կանայք՝ իսլամական հեղափոխության լույսի ներքո

 

Իսլամական Հանրապետության ավելի քան չորս տասնամյակ ծառայությունը կանանց արժանապատվության համար և դրան զուգահեռ Արևմուտքի կոռումպացված մշակույթի՝ կանանց մերկության տարածման դեմ պայքարը, պետք է ներկայացվի երկրի այլ ձեռքբերումների կողքին:

Այսօր սիրելի Իրանը կարող է հպարտությամբ իր օրացույցում արձանագրել «Կանանց օրը»։ Առիթը նաև մի տիկնոջ ծննդյան օրն է, ում վեհ կարգավիճակին նախանձում են մարգարեներն ու սրբերը։

Իրանում վերջին անկարգությունների ֆոնին հակաիմպերիալիստ և հակապատերազմական ակտիվիստ տիկին Գիլդա Մորգերտը հրապարակեց իրանցի և ամերիկուհի կանանց համեմատական վիճակագրության մի օրինակ, որը բացահայտեց ճշմարտությունը լրատվամիջոցների ստերի թաքնված շերտերի միջից: Բայց, ցավոք, այն ժամանակ ավելի քիչ է անդրադարձ եղել այդ փաստաթղտին: Այս վիճակագրությամբ ԱՄն-ն (որը պետք է արդեն նշել որպես նախկին գերտերություն) բոլոր ասպարեզներում զիջում է Իսլամական Հանրապետությանը։ Այն, ինչ հրապարակել է տիկին Մորգերտը, հետևյալն է.

- Կին մասնագետներ՝ 98% Իրանում - 85% ԱՄՆ-ում- Մայրական մահացությունը հարյուր հազար կենդանի ծնվածների հաշվով՝ 7 Իրանում, 23՝ 85% ԱՄՆ-ում - Կին բանտարկյալներ՝ 3% Իրանում, 10% 85% ԱՄՆ-ում - Կին բժիշկներ՝ 40% Իրանում - 34% 85% ԱՄՆ-ում ։

Սրանք մի քանի օրինակներ են, և կարելի է միանշանակ ասել, որ Արևմուտքը երբեք չի ծառայել  կանանց իրավունքներին և նրանց մարդկային արժեքներին։ Ավելի շուտ, արդյունաբերական հեղափոխությունից հետո, էժան աշխատուժ ապահովելու համար, Արևմուտքի քաղաքական գործիչները կանանց մոռացության դիրքից բերեցին աշխատանքի դաշտ, և իրականում և՛ շահագործեցին, և՛ դարձրեցին հաճույքի և շահույթի միջոց՝ օտար տղամարդկանց համար, և շեղվեցին մաքրամաքուր ճանապարհից և մեծ հանցագործություն կատարեցին կանանց նկատմամբ։ Արևմուտքում կանայք երբեք արժանապատվություն չեն ունեցել ոչ անցյալում, ոչ էլ ներկայում:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իրանի բյուջեն կենտրոնացած է արդարադատության վրա

 

Նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին  չորեքշաբթի օրն Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին է ներկայացրել երկրի 1402 թվականի բյուջեի օրինագիծը։

1402-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս նա ասել է. «Շատ կարևոր է, որ բյուջեի նախագիծն ուղղված լինի ֆինանսական կարգապահությանը, իրացվելիության կառավարմանը և գնաճի նվազեցմանը»։

1402 թվականի բյուջեում ընթացիկ տարվա բյուջեի համեմատ պետական եկամուտների 40 տոկոս աճը, կապիտալ ակտիվների փոխանցման 38 տոկոս աճը և կապիտալ ակտիվների ձեռքբերման 26 տոկոս աճը՝ ներկայացված բյուջեի օրինագծի առանձնահատկություններն են։

armeniasputnik.am

Անմիտ քաղաքականություն. Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` Արցախին ուղղված կոչը

 

Արցախի հարցում ՀՀ իշխանությունը ոչ թե վախվորած, այլ անմիտ քաղաքականություն է վարում։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այս բնորոշումն է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի ղեկավարությունը չպիտի այնպիսի հայտարարություններ անի, որոնք ավելի կսրեն իրավիճակը, և պետք է բանակցի Ադրբեջանի հետ։

«Համենայն դեպս, ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ են իրենց որոշման մեջ, և Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են։ Բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավորն են։ Տեսնենք՝ ինչպես են զարգանում դեպքերը»,- ասել է Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղի իշխանությանն ու ժողովրդին կոչ արեց խուսափել քաղաքական հայտարարություններից։

Նա նաև նշեց, որ ԼՂ–ի իշխանության ու Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի ԼՂ–ն թույլ չտա իրեն մեղադրել կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։

Մինչ այդ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարություն էր ընդունվել, որում ասվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

armeniasputnik.am

Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Զախարովան` Ալիևի արտահայտության մասին

 

Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը։

Ալիևն օրերս տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր, եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը ճիշտ կհամարի։

«Այդպիսի մարդիկ, նման հայտարարություններ քիչ չեն լինի։ Դրանք շատ են եղել և դեռ կշարունակվեն։ Դուք գիտեք, թե քանի ուժ է ներգրավված, որքան շահեր են բախվում, որքան կողմեր էլ` պայքարում։ Դուք դա լավ գիտեք, գիտեն նաև տարածաշրջանում։ Այդ պատճառով էլ շատ հայտարարություններ կլինեն»,– ասել է դիվանագետը։

Լրագրողը Զախարովայից հետաքրքրվեց` արդյոք Ալիևի սպառնալիքները հետևանք չեն այն բանի, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցները հստակ քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային։

Զախարովան ի պատասխան նշեց, որ Մոսկվայից հստակ արձագանքներ շատ են եղել։ Եվ այս առումով ռուսական կողմը կցանկանար հասկանալ հայկական կողմի «հստակ արձագանքը» շատ հիմնարար հարցերի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով` այստեղից պետք է սկսել:

«ՀԱՊԿ-ից արձագանք եղել է։ Ես չեմ կարող այն անորոշ անվանել։ Եթե այն չի համընկել կարգավորման մեջ ներգրավված մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դա չի նշանակում, որ անորոշ արձագանք է եղել։ Կան կողմերի պայմանավորվածություններ, և նախանշված է գործողությունների ծրագիր։ Դրանցից հեռանալ պետք չէր»,– նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Զախարովան իր մեկնաբանության մեջ ասել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, և դա արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։

Ալմա Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացում։

news.am

Մենք չպետք է ենթարկվենք ուրիշների պայմաններին․ Արցախի պետնախարար

 

Սա պարզապես պայքար չէ Արցախի շրջափակման դեմ, այլ պայքար մեր սեփական հողում, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով ապրելու իրավունքի համար, եւ մենք չպետք է ենթարկվենք ուրիշների պայմաններին։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ սա հասկանում են եւ այդ ընկալումն ավելի է ամրապնդվում։

«Չնայած ծանր վիճակին՝ մենք մարդկանց մոտ համախմբման զգացում ենք տեսնում։ Եթե ​​մենք խոսում ենք հիվանդ կամ սպանված ընտանիքների մասին, դա նշանակում է, որ խնդիրներ կան։ Բայց միեւնույն ժամանակ այս ամենն էլ ավելի համախմբեց մեզ։ Մենք տեսանք, որ եւ ժողովուրդը, եւ հասարակությունը, եւ պետությունը համախմբվեցին եւ հասկանալով իրավիճակի բարդությունը, արթնացավ դրանք հաղթահարելու ոգին։ Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, ինչպես նաեւ շրջաններում հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է կանգնել մեր կողքին եւ հաղթահարել այս ամենը», –  ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական պատճառներով, փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջ քաշելով նաեւ քաղաքական պահանջներ։ Թշնամու կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է։

news.am

Հայաստանի առաջնորդը շատ այլ ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի մասով․ Զախարովա

 

ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանը շարունակում է գործել իր զինված ուժերի առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից ելնելով՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից իր տարածքում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններ անցկացնելու մերժումը։

«Լրագրողների հետ շփման ընթացքում Հայաստանի առաջնորդը շատ այլ ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի մասով, ինչն արդեն մեկնաբանվել է Կրեմլում։ Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը շարունակում է գործել՝ ելնելով այն առաջնահերթ խնդիրներից, որոնք դրված են իր զինված ուժերի առջեւ՝ հաշվի առնելով առկա իրավիճակը»- նշել Է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորակազմ չի հատկացրել Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ «Դա, անշուշտ, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով վերաձեւակերպել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը։ Որքան հայտնի է, նման աշխատանք տարվում է ՀԱՊԿ շրջանակում եւ կարծում ենք, որ արդյունքում կգտնվեն ՀԱՊԿ խաղաղապահների զորավարժությունների կազմակերպման օպտիմալ լուծումներ»,-ասել էնա։

tert.am

ՀՀ-ում ապրողները 100 %-ով չեն պատկերացնում՝ ինչ է բլոկադան, 400․000 մարդ արցախցու արմատներ ունի, բայց մենք չտեսանք այդ արձագանքը․ Ռուբեն Վարդանյան

 

Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պարզաբանեց, թե ինչ սպասելիքներ ուներ Հայաստանից, որոնք չեն իրականացել, երբ հայտարարել էր, թե Հայաստանը Արցախում տեղի ունեցողին չի արձագանքում այնպես, ինչպես ինքն էր սպասում։

«Մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, 100 տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում բլոկադա։ Հայաստանում կան ՀԿ-ներ, որոնք կարող են դիմել միջազգային կազմակերպությունների, նշելով մարդու իրավունքների այն խախտումները, որոնք կատարվում են Հայաստանում։ Մոտ 400․000 հոգի ունի արցախցու արմատներ և ես հույս ունեի ու վստահ էի, որ իրենք անտարբեր չեն ու անհանգիստ են Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, բայց նույն ցույցերը դեսպանատների մոտ ցույց տվեցին, որ մարդկանց մոտ հետաքրքրությունը քիչ է։ Ինձ թվում էր, որ արձագանքը ԱԺ-ից և այլ պետական մարմիններից ավելի մեծ կլիներ»,- ասաց Վարդանյանը։

Հարցին՝ ինչ սպասելիքներ ունի ՀՀ իշխանություններից, պետնախարարը ասաց․

«Հայաստանի իշխանությունը իր դիրքորոշումը արդեն հայտնել է, իրենք աջացում են ֆինանսապես և իրավական առումով, իրենք ասել են՝ այսքանը կարող ենք անել, ավելի չեն կարող անել։ Այս իրավիճակում մենք ավելի շատ օգնություն ենք սպասում, բայց ամեն մեկը անում է այնքան, ինչքան կարող է, Հայաստանի իշխանություններն ասում են, որ այդքանը կարող են անել»։

tert.am

ԼՂ մեր գործընկերները չպետք է հնարավորություն տան, որ իրենց մեղադրեն Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական խոսակցությունը խափանելու մեջ․ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը  լինի սիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հունվարի 12-ի նիստում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետը նախ ընդգծեց, որ Ադրբեջանից կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է արդեն 32 օր: Խափանվել է նաև ԼՂ-ին Հայաստանից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ոչ ԼՂ համապատասխան ծառայություններին, ոչ խաղաղապահներին, ոչ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ: ԼՂ-ին էլեկտրական էներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել: Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում: Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում:

«Իմ գնահատականը շարունակում է  մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու, ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի: Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ մյուս կողմից էլ պետք է  նաև որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: «Այս հարցում էլ իմ ընկալմամբ ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ինչ է սա նշանակում. առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»:

Նա հավելեց՝ հետո Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն: «Եվ ԼՂ մեր գործընկերները պետք է  հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,-եզրափակեց ՀՀ վարչապետը: