Մամուլի տեսություն – 31.1.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192430-Մամուլի_տեսություն_31.1.2023
Փորձագետների կարծիքով, Թեհրանի եւ Բաքվի միջեւ լարվածության աճը կարող է պայմանավորված լինել Իրանի Իսլամական Հանրապետության հովանավորությանը կապված Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունվար 31, 2023 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 31.1.2023

Փորձագետների կարծիքով, Թեհրանի եւ Բաքվի միջեւ լարվածության աճը կարող է պայմանավորված լինել Իրանի Իսլամական Հանրապետության հովանավորությանը կապված Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Իրան օրաթերթ

Ինչու՞ Ադրբեջանի կառավարության վերջին դիրքորոշումները կառուցողական չեն.

 

Սպասվում էր, որ Իրանում այս երկրի դեսպանատան միջադեպին Ադրբեջանի կառավարության արձագանքը նպատակաուղղված լիներ խնդրի լուծմանը, այլապես ոչ դիվանագիտական դիրքորոշումները, որոնք կարող են օգտագործվել թշնամական լրատվամիջոցների կողմից՝ շեղելու է երկու երկրների հարաբերությունները դեպի լարվածության աճի և միանշանակ կառուցողական ազդեցություն չի ունենա։

Համշահրի օրաթերթ

Ադրբեջանը կփակի՞ իր դեսպանատունը - Հապճեպ և ոչ ավանդական ու անբարյացակամ գործողության պատճառի ուսումնասիրություն - Իրանը դիվանագիտական հարաբերություններում լարվածություն չի փնտրում

 

Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը կարծում է, որ կասկած չկա, որ Ադրբեջանի Հանրապետությունը բավարարված չէ կովկասյան տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության անկախ դիրքորոշումներով։ Որովհետև մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և մեր սկզբունքներից մեկը համարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելը։

Վաթան Էմրուզ օրաթերթ

Եվրոպական արտաքին քաղաքականության համար ԻՀՊԿ-ին ահաբեկիչ անվանելու խնդիրը

 

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարն ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը միության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում դնելը միայն կբարդացնի իրավիճակը։

Համաձայն Եվրամիության օրենքների՝ այս Միությունը չի կարող կառավարական կառույցը հայտարարել որպես ահաբեկիչ՝ առանց անդամ երկրներից մեկի դատարանի թույլտվության։ Այս միության պաշտոնյաները, այդ թվում՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը, հայտարարել են, որ Եվրամիության ոչ անդամի, օրինակ՝ Անգլիայի, դատական վճիռները կարող են իրավական հիմք ստեղծել նման գործողության համար, սակայն իրավիճակը կդառնա  շատ ավելի բարդ:

Financial Times թերթը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական խմբավորում ճանաչելու իրավական տարբերակները: Դա գործողություն է, որը կկործանի Իրանի և արևմտյան կողմերի միջև ցանկացած միջուկային համաձայնագրի վերածնման վերջին հույսերը։

Այս աղբյուրը պարզաբանել է, որ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սոնակը անհապաղ միջոցներ չձեռնարկի երկրի բանակի համար, նա զգալի ռիսկերի կկանգնի։

Էթելաաթ օրաթերթ

Ամերիկա. Բրիտանական բանակն այլևս աշխարհի առաջին կարգի ուժերի կատեգորիայում չէ

 

Ամերիկացի բարձրաստիճան գեներալը Լոնդոնում զգուշացրել է պաշտպանության նախարարին, որ բրիտանական բանակն այլևս չի համարվում աշխարհի առաջին կարգի մարտական ուժերից մեկը։

Ըստ Sky News-ի, այս աղբյուրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին ասել է, որ մի քանի տասնամյակների ընթացքում բրիտանական բանակում տարբեր ծախսերի կրճատումը պատճառ է դարձել, որ այս երկրի պատերազմական հնարավորությունները նվազեն, և ճշմարտությունն այն է, որ մեկ տասնամյակի ընթացքում ամբողջ բանակի ուժը չի կարող պաշտպանել Բրիտանիային և մեր դաշնակիցներին:

Ջավան օրաթերթ

Լռություն ներքին խնդիրների առաջ - Իրանի լրատվամիջոցների ռմբակոծությունը

 

Դաժան ձմեռը ազդել է Անգլիայի վրա, քան որևէ այլ տեղ, և այս երկիրը ստիպված է բախվել բազմաթիվ ճգնաժամերի հետ, սակայն նա չի հրաժարվել մեդիա պատերազմից և իր առաջին թիրախն է դրել Իրանին:

Լրատվամիջոցների արևմտյան կողմնորոշումն իրենց բոլոր գունեղ գործիքներով ստիպում է լռել և նորմալ գործել ներքին խնդիրների առաջ և սկսել է ռմբակոծել Իրանի ու նրա տարածաշրջանային աջակիցների խնդիրները։

armenpress.am

ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) 2023թ. հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, որի պատասխանն այդպես էլ չեն ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ադրբեջանին դիմել են արտադատական և կամայական սպանությունների հարցերով, Ֆիզիկական և հոգևոր առողջության ամենաբարձր հասանելի չափանիշների  իրավունքի իրացման, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի, Կանանց և աղջիկների դեմ բռնության, դրա պատճառների և հետևանքների վերացման հարցերով հատուկ զեկուցողները, ինչպես նաև Կանանց և աղջիկների դեմ խտրականության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը:

Վերոհիշյալ նամակը վերաբերում է 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դիերի խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետևանքով հայ զինծառայողների մահվան դեպքերին։

armenpress.am

Ադրբեջանը փորձել է վերաշարադրել ԼՂ-ի պատմությունը և սրում է իրավիճակը. ադրբեջանցի լրագրողի հոդվածը

 

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը openDemocracy անկախ մեդիա հարթակում ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու ու հումանիտար ճգնաժամ հարուցելու, Ադրբեջանում գեներացվող հայատյացության մթնոլորտի, Լեռնային Ղարաբաղի պատմությունը կեղծելու Ադրբեջանի  ջանքերի մասին՝ քննադատելով իր երկրի կառավարության գործողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողը նշում է, որ ադրբեջանցիները, որոնք պնդում են, թե բնապահպանական ակտիվիստներ են, արդեն երկրորդ ամիսն է, ինչ փակ պահելով Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի համար հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել: Հոդվածում ընդգծվում է, որ, չնայած միջազգային հանրության դատապարտմանը, ճանապարհը բացելու Եվրախորհրդարանի կոչին, փոփոխություն չկա:

Ադրբեջանցի լրագրողը, օգտագործելով «այսպես կոչված «էկոակտիվիստներ»»  եզրույթը՝ նշում է, որ նրանց թվում են քաղաքացիական ծառայողներ, ծպտված զինվորականներ և կառավարության հետ կապեր ունեցող ՀԿ-ների և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնցից ոչ ոք չի մասնակցել Ադրբեջանում բնապահպանական նախորդ բողոքի ակցիաներին:

armenpress.am

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին

 

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում:

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», - նշված է փաստաթղթում:

Ժոզեպ Բորելը հիշեցնում է, որ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում երկու ամսով տեղակայվել էր ԵՄ առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին:

Անդրադարձ է կատարվում նաև ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայմանը:

«ԵՄ-ն սկսել է ներգրավվածության նոր փուլ՝ որոշելով, ի պատասխան Հայաստանի դիմումի, Հայաստանում տեղակայել Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն», - ասված է փաստաթղթում:

armtimes.am

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

 

Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում:

Նախ մատենավարը ներկայացրել է այն միջանկյալ միջոցները, որոնք ՀՀ կառավարությունը խնդրում է դատարանին կիրառել: Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի իր օժանդակությունը, այսպես կոչված, ցույցերին, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժը, երաշխավորի անխափան շարժը և ձեռնպահ մնա ԼՂ բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշել է՝ հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ: «Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում: Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով: Խանութների դարակները դատարկ են, սնունդը բաշխվում է քարտերով, դեղամիջոցների և բժշկական պարագաների էական պակաս կա»,- ստեղծված հումանիտար իրավիճակը ներկայացրել է Կիրակոսյանը:

Նա նշել է, որ ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը՝ «բնապահպանական հորինվածքների միջոցով», որին ոչ ոք չի հավատում: Ադրբեջանն այս ամենն անում է՝ չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ երաշխավորել քաղաքացիների, ավտոմեքենաների և բեռների ապահով շարժը Լաչինի միջանցքի երկայնքով:

tert.am

94.2 %․ ՀՀ բնակչության մեծամասնության համար ընդհանրապես ընդունելի չէ, որ Արցախի ժողովուրդը փոքրամասնության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում․ GALLUP

 

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամլոլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց  մի շարք հարցերի վերաբերյալ արված «Բյուրեղացում» խորագրով  Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հետազոտության արդյունքները։

Ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչությանը  ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը  Ադրբեջանի կազմում հարցի պատասխանները ունեն հետևյալ պատկերը՝ 94․2%-ը կարծում է, որ ընդհանրապես ընդունելի չէ,  ավելի շուտ ընդունելի չէ՝ կարծում է 3․2%-ը, 1%- կարծում է, որ միանշանակ ընդունելի է։

tert.am

Մոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

 

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին, հայտնում է գերատեսչության կայքը։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությունը և հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ին կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում:

Բացի այդ, քննարկվել են մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

tert.am

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու

 

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։