Մամուլի տեսություն - 1.2.2023
Իրանի իսլամական հեղափոխությունը 44 տարեկան է: 44 տարի հեղափոխության թշնամիները, հատկապես Ամերիկան ու Սիոնիստական ռեժիմը չարիք գործեցին Իրանի հեղափոխական ժողովրդի դեմ, բայց այսօր Իրանի ժողովուրդն ու իսլամական հեղափոխությունը կայուն են։
Քեյհան օրաթերթ
Իրանի իսլամական հեղափոխությունը 44 տարեկան է: Ամերիկան ոչինչ չկարողացավ անել
44 տարի հեղափոխության թշնամիներիը չարիք գործեցին Իրանի հեղափոխական ժողովուրդի դեմ, բայց այսօր մեր ժողովուրդը և մեր հեղափոխությունը հաստաբուն ծառ է, իսկ Ամերիկան ու Սիոնիստական ռեժիմը կործանվում են։
Ասում էին, որ հեղափոխությունը կավարտվի 6 ամսվա ընթացքում, բայց տեսան, որ այն օրեցօր աճում է, և դրա բնույթն ու նպատակներն ընդլայնվում են երկրի ներսում և դրսում։ Հեղափոխությունը 44 տարեկան է, և դաժան Ամերիկան ոչինչ չկարողացավ անել։ 44 տարի հեղափոխության թշնամիների ցանցը չարիք գործեց Իրանի հեղափոխական ազգի դեմ, բայց այսօր մեր ժողովուրդը և մեր հեղափոխությունը հաստաբուն ծառ է, իսկ Ամերիկան ու Սիոնիստական ռեժիմը կործանվում են։ Ամերիկայի չարությունը ձախողվել է և ինքը անօգնական է մնացել:
Իրան օրաթերթ
Բաքվի տիրակալների երկստանդարտը
Թեհրանում Ադրբեջանի Հանրապետությունը իր դեսպանատան վրա հարձակման պատրվակով, նախազգուշացրել է Իրանին՝ շարունակելով Իրանի հետ հարաբերությունների քանդելու ջանքերը, որն իրականացվել է անձնական խնդիրների և դրդապատճառների բերումով։
Մինչդեռ Բաքուն հայտարարել է, որ բաց է պահելու իր հյուպատոսությունը Թավրիզ քաղաքում։
Թեև Իրանի իրավիճակի անապահովության և անկայունության մասին հայտարարությունն արվել է որպես Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության անգործության պատրվակ, սակայն այս երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության հյուպատոսությունը կշարունակի գործել: Բաքվի այս որոշումը ցույց է տալիս այս երկրում իշխող ռեժիմի դիրքորոշումները։ Որովհետև եթե Իրանը չի կարողանում ապահովել Ադրբեջանի Հանրապետության դիվանագետների անվտանգությունը, ապա պնդելը, որ դիվանագետները մնան Թավրիզի հյուպատոսությունում, ճիշտ հիմք չի կարող ունենալ։ Ուստի, կարելի է ասել, որ Բաքվում հյուպատոսության գործունեության հետ միաժամանակ դեսպանատան չգործելու հետ կապված վերջին և հակասական որոշումը պայմանավորված է միայն քաղաքական նպատակներով։
Ադրբեջանական Հանրապետության մյուս գործողությունները նույնպես ցույց են տալիս, որ պարզապես նկատելի են վերջին մարգինալացման քաղաքական նպատակները։
Ջավան օրաթերթ
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցույցեր է տեղի ունենում ընդդեմ Մակրոնի կառավարությանը
Ֆրանսիացի ցուցարարների հսկայական բազմությունն՝ ընդդեմ Մակրոնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումների, երկրի տարբեր քաղաքներում բախվել են ոստիկանության հետ՝ 2023 թվի երկրորդ խոշոր համազգային գործադուլի ժամանակ:
Էմանուել Մակրոնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումների դեմ 2023 թվի երկրորդ ամենամեծ գործադուլը տեղի է ունենում հարյուր հազարավոր մասնակիցների միջոցով, որոնք դուրս են եկել Ֆրանսիայի քաղաքների փողոցներ՝ Փարիզից մինչև Մարսել՝ դատապարտելու այս բարեփոխումները, հատկապես կենսաթոշակային տարիքի բարձրացման հետ, որն է մինչև 64 տարեկան:
Այս գործադուլներից հետո Ֆրանսիայի տարբեր ոլորտներ, ներառյալ էլեկտրաէներգիայի և վառելիքի բաշխումը, հասարակական տրանսպորտը և դպրոցական աշխատանքները խափանվել են:
armenpress.am
Միանում ենք արցախցի մայրերի կոչին. Հայաստանում ապրող մայրերն Արցախի ապաշրջափակման հորդորով նամակ փոխանցեցին ԵՄ դեսպանին
Արցախի շրջափակման դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու, Արցախի 120 000 բնակչի, որոնց թվում են 30 000 երեխաներ, կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները վերականգնելու կոչով Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ հայ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա իրականացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ԵՄ դեսպանատանը փոխանցեցին այն բաց նամակը, որով օրեր առաջ Արցախի մայրերը դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որպեսզի վերջինս իր ազդեցությունը գործի դնի՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնելու համար:
Նախաձեռնության հեղինակներից Արաքսյա Գրիգորյանը, դիմելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, հորդորեց նրան Արցախի ձայնը լսելի դարձնել և նամակը փոխանցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, թույլ չտալ, որ Ադրբեջանը գերի պահի 30 հազար երեխայի:
«Մենք այստեղ ենք, որպեսզի միանանք Արցախի մայրերի կոչին և այդ բաց նամակը հանձնենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու, Ադրբեջանի հանցավոր ահաբեկչական գործողությունները դադարեցնելու համար»,-շեշտեց Արաքսյա Գրիգորյանն ու ընդգծեց՝ դժվար է ասել, որ միջազգային հանրությունը բավարար քայլեր է ձեռնարկում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, քանի որ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը 50-ից ավելի օր փակ է:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ պետք է ինչ-որ բան անի, որպեսզի Արցախն ու մեր 120 հազար հայրենակիցները, որոնք մատնված են սովի ու ցրտի, կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից:
armenpress.am
Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:
«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ասել է պետնախարարը:
Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:
Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել:
Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։
tert.am
Հրդեհված զորամասի ինժեներական ծառայության սպայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա է ավտոբենզինով վառել վառարանը
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում, ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:
Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
tert.am
Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հաշվարկել Արցախի շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:
«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:
Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:
Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել:
Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։
news.am
Հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողը Վահե Թորոսյանն է
Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է:
news.am
ԱՄՆ-ում հայերի դեմ ատելություն քարոզող թռուցիկները մեր համայնքին չեն վախեցնելու. ՀՅԴ-ական
Հայերի դեմ ատելություն քարոզող թռուցիկները հայկական համայնքին չեն վախեցնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Արեւմտյան շրջանի ՀՅԴ Բյուրոյի երիտասարդության անդամ Անի Ղազարյանը:
Նշենք, որ ԱՄՆ-ի քաղաքներից Բեւեռլի Հիլզում հայերի դեմ ատելություն քարոզող թռուցիկներ էին փակցվել լուսասյուներին, որոնց վրա գրված է եղել՝. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ»:
Անի Ղազարյանը պատմեց, որ քաղաքում մոտ 20 այդպիսի թռուցիկ են տեսել, որոնք հավաքել եւ տարել են ոստիկանություն: Ոստիկանությունում այդ դեպքով ուսումնասիրություններ են իրականացվում:
Անի Ղազարյանի խոսքով՝ այդ դեպքն առաջին անգամը չէ. «Այսպիսով փորձում են հայ համայնքին վախեցնել, սակայն այդ պաստառները չեն վախեցնելու մեզ, եւ չեն կարող հայ ժողովրդի ձայնը լսելի չդարձնել»:
Նա ասաց, որ հայ համայնքի բողոքի ակցիաները շարունակական են լինելու. «Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Արցախի ճանապարհի բացման մեր պահանջի մասին»:
Նշենք, որ Բեւեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն դատապարտել է այդ թռուցիկների տարածումը, իսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքն ուսումնասիրել է Լա Սիենեգա եւ Ուիլշիր բուլվարների շուրջ տեղադրված հսկող տեսախցիկների տեսագրությունները՝ փնտրելով պատասխանատուներին: