Մամուլի տեսություն - 2.2.2023
Հայաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է. «Իրանի գործողությունները նվազեցրել են լարվածությունը Կովկասում»:
Վաթան Էմրուզ օրաթերթ
Երևան. Իրանի գործողությունները նվազեցրին լարվածությունը Կովկասում
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կաստանյանը Al-Monitor-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել 2022 թվականի սեպտեմբերին սահմանային բախումների ժամանակ Երևանի և Բաքվի միջև իրավիճակի հետագա վատթարացմանը։ Նա այս հարցազրույցում ընդգծեց. «Մենք տեղեկություններ ունեինք, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստվում էր ավելի մեծ հարձակումների, երբ անցած սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել այդ իրավիճակի հետագա վատթարացմանը»:
Հայաստանի փոխարտգործնախարարն նաև ասաց, որ իրանական զենք ձեռք բերելը Երեւանի օրակարգում չկա։ Բաքվի նպատակների վերաբերյալ նա նշեց 3 խնդիր՝ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ զտում, տարածաշրջանում համատարած ռազմական լարվածություն ստեղծելը եւ վերջապես հայկական կողմին արտատարածքային միջանցք ստեղծելու մղելը»։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումների հետևանքով զոհվեցին երկու կողմերի տասնյակ զինվորներ, և կողմերից յուրաքանչյուրը մեղադրում էր մյուսին։ Բաքվի Նախագահն վերջերս սեպտեմբերյան բախումները որակեց որպես անխուսափելի։
Էթելաաթ օրաթերթ
Զաքիր Հասանովն կոչ է արել զարգացնել ռազմական համագործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ
Լրատվական աղբյուրները հայտնել են ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտի հեռախոսային խորհրդակցության մասին։ Զաքիր Հասանովը, շնորհավորելով Գալանտին նոր պաշտոնի կապակցությամբ, կոչ է արել զարգացնել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը երկու կողմերի ներկայիս համագործակցությունն ու հարաբերությունները համարել է բավարար, իսկ Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության վրա։ Հասանովն և Գալլանտը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և տեխնիկա-ռազմական համագործակցության հեռանկարները՝ դատապարտելով ահաբեկչությունները։ ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջազգային ատյաններում բողոքել է Թեհրանում իր երկրի դեսպանատան մեջ տեղի ունեցած դեպքի համար։
Ջավան օրաթերթ
Ռայիսիի ներկայությամբ Իրանի ողջ տարածքում 1100 դպրոցների և կրթական նախագծերի բացման արարողություններն
Նախագահի ներկայությամբ՝ Ռեյ քաղաքում մեկնարկել է ամբողջ երկրում 1100 դպրոցների և կրթական համալիրների ծրագիրը։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին այսօր այցելել է Թեհրան նահանգի քաղաքներ և մուտք է գործել Ռեյ քաղաք։
Ռեյ քաղաքի Ֆաշաֆոյե շրջանի նվիրատու դոկտոր Ռեզա Գոլ Նարաղիի դասարանական ավագ դպրոցում Ֆաջրի տասնօրյակի տոների հետ միաժամանակ տեսակոնֆերանսի միջոցով նախագահի հրամանով՝ մեկնարկել է 1100 դպրոցական, կրթական և մարզական կենտրոններ՝ ավելի քան 5000 դասասենյակներով։
Քեյհան
Քաոսն ու գործադուլները վերադարձան Եվրոպա, Ֆրանսիան և Անգլիան կաթվածահար են եղել
Ընդեմ տնտեսական ծանր վիճակի, վերջին երկու օրվա ընթացքում ցուցարարները, Ֆրանսիայում և Անգլիայում համազգային գործադուլով պաշտոնապես կաթվածահար են արել այս երկու երկրները, և այսպես, Իրանում արդեն որերորդ անգամ տեղի ունեցավ այն քաոսը, որին սպասում էին Փարիզն ու Լոնդոնը։
Բրիտանական գործադուլն անվանվել է «այս երկրի պատմության ամենամեծ գործադուլներից մեկը», և Ֆրանսիայում փողոց է դուրս եկել մոտ 3 միլիոն մարդ։
armenpress.am
ԿԳՄՍ նախկին նախարարը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է |Հայաստան Հանրապետության նախարարի հրամանագրից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է հրամանագրի մեջ:
armenpress.am
Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում. Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական: Այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին) խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Իսկ եթե մեր հայաստանյան դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», - ասել է Լավրովը։
armenpress.am
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձինք, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5 -ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։
tert.am
Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու. «Արցախէներգո»-ի տնօրեն
Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը Ադրբեջանի կողմից հաճախակի խափանելու և էլեկտրամատակարարման հովհարային անջատումների պատճառով Արցախի մի շարք դպրոցներում ստիպված կրճատվել է դասաժամի տևողությունը՝ դառնալով 35 րոպե, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում:
Չնայած ջեռուցմանը, հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից ցածր է մնում, այդ պատճառով երեխաները նստում են վերարկուներով։ Այս ամենի հետ մեկտեղ, պարենի սղության պատճառով երեխաները չեն կարողանում սնվել դպրոցական ճաշարաններում։
Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է. «Արցախէներգո»-ի տնօրեն:
Ըստ Անդրանիկ Խաչատրյանի՝ հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում։ Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, և եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու։
Չի բացառվում, որ առաջիկայում ստիպված վերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ կախված է ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից:
tert.am
Անկախությունից եք խոսում, կարո՞ղ եք վկայակոչել օրենքի որևէ դրույթ, որն իրավունք է տալիս գլխավոր դատախազին զեկուցել Կառավարության ղեկավարին․ Արծվիկ Մինասյանը՝ դատախազի տեղակալին
Պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը, որի ընթացքում գլխավոր դատախազի տեղակալ տիկին Մանասյանին հարցեր ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Անկախ պետական մարմին ունենալու ինստիտուտի կատարելագործման վերաբերյալ Անահւտ Մանասյանի ներկայացրածներին ի պատասխան, ընդդիմադիր պատգամավորը հարցրեց․ «Առաջինը խոսեցիք անկախութայն և այլ դրսևորումների մասին, իհարկե, թեմայից մի փոքր դուրս է, բայց անկախությանն է վերաբերում։ Կարո՞ղ եք վկայակոչել օրենքի որևէ դրույթ, որն իրավունք է տալիս, կամ պարտավորություն է սահմանում գլխավոր դատախազին լինել Կառավարության նիստում, գլխավոր դատախազին կառավարության ղեկավարին զեկույց տալու, որովհետև անկախության մասին եք խոսում։ Արդյո՞ք ձեր բերած կարգավորումները նպաստելու են, որ ավելի անկախ լինեք դուք, և ո՞ւմից անկախ»։
Անահիտ Մանասյանն ասաց, որ քննարկումից դուրս է այդ հարցը, չվկայակոչեց որևէ օրենքի դրույթ, որով սահմանվում է, որ գլխավոր դատախազը պետք է զեկուցի վարչապետին, այլ ասաց որ դատախազության համակագրում բարեփոխումների շատ լուրջ փուլեն նախաձեռնել և դա ներառում է նաև «դատախազության համակարգի ամբողջական հետագա զարգացման հայեցակարգային ուղղությունների մշակումը»։
«Մենք հանձնառություն ենք ստանձնել զարգացնել ոլորտը բոլոր հնարավոր ասպեկտներով», –ասաց Մանասյանը։
news.am
Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչության սպառնալիքի հարցով Կարո Փայլանը դիմել է ՆԳ նախարարին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի ՆԳ նախարարին հարցադրում է ուղարկել վերջին օրերին տարածվող այն լուրերի հետ կապված, թե ազգային փոքրամասնությունների առաջնորդների ու կրոնական կառույցների դեմ ահաբեկչությունների սպառնալիքներ կան։
Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը ՆԳ նախարարից հարցրել է, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ ազգային փոքրամասնությունների դեմ հարձակումների սպառնալիք կա։ Նաեւ հետաքրքրվել է, թե ազգային փոքրամասնությունների դեմ հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչպես պետք է փարատել ազգային փոքրամասնությունների անհանգստություններ այդ ուղղությամբ։
Նշենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրելուց հետո լուրեր են պտտվել, թե Թուրքիա են մտել ԻՊ–ի ահաբեկիչներ, ովքեր ահաբեկչություններ են նախատեսել եվրոլական երկրների հյուպատոսություններում, ազգային փոքրամասնությունների դեմ ինչպես նաեւ ոչ մահմեդական կրոնական կառույցների մոտ։
Արդեն ժամանակավորապես փակվել են Ստամբուլում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունները։
news.am
«Մալաթիայի» տոնավաճառը հնարավոր է շաբաթ օրը վերաբացվի
«Մալաթիայի» տոնավաճառը շաբաթ օրը՝ փետրվարի 4–ին, կվերսկսի աշխատանքը, եթե մինչեւ այդ վերացվեն այն խախտումները, որոնք նախօրեին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանձնարարել է հրատապ կարգով վերացնել։
«Մեզ ցուցումներ են տվել, թե ինչ պետք է առաջնահերթ անենք։ Ամենավտանգավոր մասերը պետք է վերացնենք, խոսքը հրդեհավտանգ առաստաղների, բաց հոսանքների մասին է։ Իրենք ընդառաջ են գնում մեզ, որ մենք շատ կարճ ժամանակամիջոցում ավարտենք այդ աշխատանքները։ Այսօր վաղ առավոտից սկսել ենք աշխատանքները, երկու օրում պետք է հասցնենք ավարտել, որ շաբաթ օրը շուկան վերսկսի աշխատել։ Շուկայի աշխատակիցների մեծ մասն այստեղ է, մեզ օգնում են, աշխատանքների 10%-ն արդեն կատարվել է։ Վերջում տեսչական մարմինը կստուգի կատարած գործը, եւ եթե ամեն ինչ համապատասխանի պահանջներին, ապա շաբաթ օրը տոնավաճառը կվերաբացվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է շինությունների միջեւ 8 մետր տարածություն պահպանելու պահանջին, տոնավաճառի տնօրենն ասաց, որ այդ պահանջն առայժմ կատարել չեն կարող։
«Եթե նոր շինություն կառուցենք, այո, այդ ժամանակ պետք է այդ տարածությունը պահպանել, բայց առայժմ մենք նոր շինություն չենք կառուցում։ Եղած շինությունները, որոնք չեն համապատասխանում իրենց կողմից ներկայացված պահանջներին` ձեռք տալու կարիք կա, բայց մենք հիմա աշխատում ենք այն խնդիրներ վրա, որոնք ըստ տեսչական մարմնի՝ ամենահրատապ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն։
Տեսչական մարմնի ղեկավարը մեզ ընդառաջ գնաց, շատ շնորհակալ եմ իրենից։ Ես մտածում էի շուկան փակելու միտում կար, բայց չկա, իրենք նույնպես ցանկանում էին, որ ամեն ինչ հարթվի եւ տոնավաճառը վերսկսի աշխատանքը։ Մենք կանենք այնպես, որ ո՛չ իրենց վնաս լինի, ո՛չ էլ մեզ»,– ասաց Սամվել Ավետիսյանը։