Մամուլի տեսություն 07.02.2023
Երեկ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը դարձել է այսօրվա իրանական թերթերի մեծ մասի վերնագրերը:
Ջավան օրաթերթ
Իրանի հեղինակավոր մուտքը տիեզերական տեխնոլոգների ակումբ
Իրանում իսլամական հեղափոխությունից առաջ և ամերիկյան տեխնոլոգիական նվաճումներին Շահի այցերի ժամանակ, նա ցանկանում էր ունենալ արբանյակ և արբանյակային կրիչ, սակայն երկրում անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը շահին մղեց գտնել սովորական լուծումը, այն էր՝ գնել արտասահմանից։ Թեև մինչև ութ կիլոմետր փոքր հեռահարության հրթիռների և հակազրահային հրթիռների ու զենիթահրթիռային կայանների ոլորտում Իրան էր ներկրվել արտադրական գծի մասնակի մասեր և փոքր քանակությամբ հումք, սակայն օտարերկրյա կառավարությունները, հատկապես Գերմանիան և Միացյալ Նահանգները, որոնք մեծա- քանակ պայմանագրեր ունեին Իրանում արտադրելու համար, սակայն նրանք տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին աշխատանքը սկսել, քանի դեռ իսլամական հեղափոխությունը պարզ չդարձրեց, թե որքանով են խափանել աշխատանքը։ Իրավիճակը շատ ավելի վատ էր հրթիռների հարցում, այսինքն՝ միջինից ցածր հեռահարության «երկիր-երկիր» հրթիռները: Ամերիկացիները շահին վճռական բացասական պատասխան են տվել 60 կմ հեռահարության հրթիռ գնելու խնդրանքին։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Հարևանը փլատակների տակ
Երեկ հզոր երկրաշարժերը մեծ ավերածություն ու զոհեր է տվել Թուրքիայի և Սիրիայի հարևան շրջաններում՝ Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափերի մոտ։ Ասում են, որ այս տիպի երկրաշարժն ամենամեծ բնական աղետն է, որը տեղի է ունեցել վերջին 80 տարում Անատոլիայի բարձրավանդակում և վերջին 27 տարում Սիրիայի շրջաններում։
Քեյհան օրաթերթ
Սրբագրում՝ Ֆրանսիայի լուծումը երեխաներին կիբերտարածքում վնասից փրկելու համար
Ֆրանսիայի թվայնային հարցերով նախարարն ասել է, որ Մակրոնի կառավարությունը որոշել է արգելափակել անչափահասների մուտքը անբարոյական կայքեր՝ երեխաներին կիբերտարածքի և ինտերնետի վտանգներից փրկելու համար։ Ամերիկայում առաջարկվում է նաև բարձրացնել որոշ կիրառական ծրագրեր մուտք գործելու օրինական տարիքը։
Ֆրանսիայի կառավարությունը փորձում է պաշտպանել երկրի երեխաներին կիբերտարածքի վնասից և որոշել է արգելափակել անչափահասների մուտքը անբարոյական կայքեր։ Այս լուրը հայտնել է ֆրանսիական գործակալությունը և մեջբերել է Ֆրանսիայի թվայնային հարցերով նախարարի խոսքերը. «Այս երկրի ակտիվ կայքերում կակտիվացվի տարիքային ստուգման գործիք՝ անչափահասների մուտքը անբարոյական բովանդակություն կանխելու համար»:
Էթելաաթ Օրաթերթ
Զելենսկին տասնյակ ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչների քաղաքացիությունից զրկել է
Փորձելով նվազեցնել ռուսամետ քաղաքական գործիչների ազդեցությունը՝ Ուկրաինայի նախագահը զրկել է տասնյակ նախկին ազդեցիկ քաղաքական գործիչների քաղաքացիությունից։
Վլադիմիր Զելենսկին մի քանի նախկին ազդեցիկ քաղաքական գործիչների զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից՝ նպատակ ունենալով մաքրել իր երկիրը ռուս կողմնակիցների ազդեցությունից։ «Ես ստորագրել եմ այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են մեր երկիրը պաշտպանելու նրանցից, ովքեր ագրեսորների կողքին են և երկիրը մաքրելու եմ նրանցից», - ասել է Զելենսկին։ Զելենսկին չի նշել քաղաքական գործիչների անունները, սակայն ասել է, որ նրանք ունեն Ռուսաստանի երկքաղաքացիություն:
news.am
Պատերազմում զոհվածների աճյունները, որոնք նույնականացվել,բայց չեն ճանաչվել ծնողների կողմից կհուղարկավորվեն «Եռաբլուրում»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հավատում այդ պատասխաններին եւ չեն վերցնում մասունքները, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ նույնականացված է ավելի քան 80 զինծառայողի աճյուն, որոնք գտնվում են տարբեր դիահերձարաններում։
«Շատ ծնողներ չեն ընդունում ԴՆԹ պատասխանները, անգամ ծնողներ կան, որոնք մասունքները տարել են փորձաքննության այլ երկրներում։ Այդ տղաներին հուղարկավորելու հարցը քննարկվում էր դեռ նախորդ տարվանից, երբ ինձ զանգահարեց փոխնախարար Արման Սարգսյանը եւ հարցրեց, թե կա նախատեսված տարածք այդ տղաներին հուղարկավորելու համար, ես ասացի, որ այո, միայն թե համապատասխան շինարակական աշխատանքներից հետո։ Այդ ժամանակ անգամ 114 մասունք կար, բայց ամիսների ընթացքում որոշները ճանաչվել են ծնողերի կողմից»,- նշեց Ավետիսյանը։
Վարդան Ավետիսյանի խոսքով՝ հաստատումից հետո Կառավարությունը հանձարարականներ կտա, կսկսվեն շինարարական աշխատանքները, որոնք իրականացնող ընկերությունը կորոշվի նախապես հայտարարված մրցույթով։ Աշխատանքները հավանաբար կավարտվեն 3 ամսվա ընթացքում։
«Եռաբլուրում» արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն տղաների աճյունները։ Այդ հողակտորը պետք է հարթեցվի, պատեր տեղադրվեն, կաթիլային համակարգ ներդրվի, կանաչապատվի, որից հետո այդ մասունքները կհուղարկավորեն։ Յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք, ինչպես մյուս զոհերի շիրիմների դեպքում է։
news.am
Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա
Հայաստանը պատրաստվում է փրկարարներ ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժի հետեւանքների վերացման շխատանքներին օգնելու նպատակով:
«Ինչպես վարչապետը Twitter-ում գրել է, Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել Թուրքիային եւ Սիրիային: Այս ուղղությամբ այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում»,-NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասացին կառավարությունից՝ ընդգծելով, որ խոսքը նաեւ փրկարարներ ուղարկելու մասին է:
tert.am
Այն իշխանությունը, որը նախորդ տարի ՊՆ բալանսի տակ գտնվող 71 ռազմական օբյեկտ հանել է աճուրդի, Սեյրան Օհանյանին մեղադրում է մեկ զորանոց օտարելու մեջ․ Տիգրան Աբրահամյան
Այն թեման, որն այսօր բերվել է խորհրդարան, ակնհայտորեն ունի մեկ գլխավոր նպատակ՝ հանրությանը շեղել վերջին շրջանում ԶՈՒ-ում տեղի ունեցող ողբերգությունների, կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բավականին թույլ փաստարկներով, իրավական խոցելի հիմքերով փորձ է կատարվում ԶՈՒ-ում առկա իրավիճակը պայմանավորել վերջին 2-3 տասնամյակներում տեղի ունեցած գործընթացներով։ Կարծում եմ իշխանության թիրախավորումը Սեյրան Օհանյանի մասով ակնհայտ է, նա խորհրդարանի առաջին խոշոր ընդդմիադիր ղեկավարն է», - ասաց պատգամավոր։
Նա նշեց, որ Գրիգորի Խաչատուրովի անունը շահարկվում է հատկապես այն համատեքստում, որ 2018-ից ի վեր Խաչատուրովները արտահայտել են իրենց քաղաքական դիրքորոշումները։
«Այն իշխանությունը, որը նախոդ տարի կառավարության որոշմամբ ՊՆ բալանսում գտնվող 71 ռազմական օբյեկտներ հանել էր աճուրդի, այսօր փորձում էր քննարկում ծավալել այն հարցի շուրջ, թե ինչքնան վտանգավոր քայլ է իրականացվել սրանից 10-12 տարի առաջ, երբ զորամասերից մեկի զորանոց հանդիսող տարածքը հանվել է վաճառքի։ Այնքան չէր քննարկվում դրա իրավական հանգամանքը, որքան այն, թե իբր ինչքան վնաս է հասցվել այդ մեկ զորամասի զորանոցը։ Փորձ է արվում այդ մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես ԶՈՒ-ին հասցված մեծագուն խնդիր», - ասաց Աբրահամյանը։
tert.am
Մարիխուանան կարող է օրինականացվել և ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում․ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»–ի տնօրեն Սուրեն Նազինյանը տարածել է երեք տարի առաջ հրապարկված նյութ, հետևյալ վերտառությամբ՝ «Մարիխուանան կարող է հանգեցնել հոգեկան խանգարման. ԱՆ խորհրդատուն՝ դրա վնասակարության մասին»։
Տարածած հրապարակմանը կից նա գրել է․ «Իհարկե, մարիխուանան չի կարող լեգալիզացվել, համակարծիք եմ իրավապահ գործընկերների հետ»։
Նշենք, որ հրապարակված նյութում ևս Նազինյանն ասում է, որ դեմ է մարիխուանայի ազատականացմանը։
Սակայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համակարծիք չէ Նազինյանի հետ․ քիչ առաջ հրակապարումը մեկնաբանելով, Սիմոնյանը գրել է․ «Կարող է օրինականացվել և կարծում եմ, որ ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում»։
armenpress.am
Անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի դեմ առավել գործուն քայլեր ձեռնարկվեն. Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Արցախպրես»-ին
Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում են որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։
Ներկայացնում ենք Արցախի ԱԳ նախարևարի հարցազրույցն ամբողջությամբ:
- Դուք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել եք շատ ծանր շրջանում, երբ Հանրապետության առջև ծառացած են գոյաբանական մարտահրավերներ, որոնք ավելի են սրվում Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար:
- Կարճաժամկետ հեռանկարում մեր ջանքերն ուղղված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքի գործունեության շուտափույթ վերականգնմանը և, հետևաբար, Արցախի արդեն 58 օր տևող շրջափակման ամբողջական վերացմանը։
Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օգտագործում է առկա բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ միջազգային հանրությանն իրազեկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական նպատակների և դրա հումանիտար, տնտեսական և այլ հետևանքների մասին։ Մեր հիմնական նպատակն է հասնել միջազգային հանրության միասնական դիրքորոշման՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինի գործողությունների և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհնարին կդարձնեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման շարունակումը կամ նման սցենարի կրկնությունն ապագայում։ Բացի հասցեական հայտարարություններից ու կոչերից, անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի դեմ առավել գործուն քայլեր ձեռնարկվեն, օրինակ՝ կիրառվեն պատժամիջոցներ, այդ թվում՝ անհատական բնույթի՝ այս անօրինական գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Առաջադրված նպատակներին հասնելու համար Արցախի ԱԳՆ-ն օգտագործում է իր դիրքորոշումն արտերկրում ներկայացնելու բոլոր հնարավորությունները։
Միջնաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ, ինչը ենթադրում է միջոցառումների համալիր՝ քաղաքական, դիվանագիտական, իրավական և տեղեկատվական ոլորտներում։ Արցախի ԱԳՆ-ն կօգտագործի բոլոր առկա հնարավորությունները՝ տեղեկացնելու միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարվող խտրական և ցեղասպան քաղաքականության, Արցախի պետականության հռչակման և կազմավորման քաղաքական և իրավական հիմնավորման մասին։ Մենք կշարունակենք հետևողականորեն պաշտպանել Արցախի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ենք տալիս հակամարտության կարգավորման միջազգային բանակցային մեխանիզմի վերականգնմանը՝ գործընթացին Արցախի իշխանությունների անմիջական և լիիրավ մասնակցությամբ։
armenpress.am
Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Աննալենա Բերբոկ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վստահեցնում է, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ Եվրոպական Միության համար երկրորդ պլան են մղվելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Բերբոկն ընդգծեց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ԵՄ-ն հրաժարվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից և այլ գործընկների է փնտրում՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն հավաստիացրեց, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը չեն կարող երկրորդ պլան մղվել, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել: