Մամուլի տեսություն 10.02.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193142-Մամուլի_տեսություն_10.02.2023
Բահմանի 22-ի նախօրեին և Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին Իսլամական Հանրապետության հաստատությունները տարբեր մարմիններ և հոգևորականները ասպարտեզում միշտ ներկա ժողովրդին հրավիրել են վաղը՝ շաբաթ օրը բահմանի 22-ի երթին իրենց հզոր ներկայությամբ հնարավորինս շքեղ անցկացնել այս երթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2023 12:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.02.2023

Բահմանի 22-ի նախօրեին և Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին Իսլամական Հանրապետության հաստատությունները տարբեր մարմիններ և հոգևորականները ասպարտեզում միշտ ներկա ժողովրդին հրավիրել են վաղը՝ շաբաթ օրը բահմանի 22-ի երթին իրենց հզոր ներկայությամբ հնարավորինս շքեղ անցկացնել այս երթը։

Իրան

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ վերջին ուրբաթ երեկոյան երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 հազար 342-ի։

Այս հաղորդման համաձայն՝ այս երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 74 հազար 242 մարդու։

Նաև երկրաշարժից տուժած տարածքներից այլ տարածքներ են տեղափոխվել 750 հազար 780 մարդ։

Մյուս կողմից Թուրքիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտարարել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Մալաթիա» շրջանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Ջամե Ջամ

Իրանում մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարության մեջ շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձը և Իսլամական Իրանի ժողովրդին հրավիրել մասնակցել Բահմանի 22-ի երթին և գիտակցված և խորաթափանց ջիհադը թվարկեց որպես Իսլամական հեղափոխության ժողովրդական ճակատի և երկրի մշակութային և սոցիալական հաստատությունների որոշակի պարտականություն՝ ուղղված նոր իսլամական քաղաքակրթություն ստեղծելու և մեծ խնամակալի արշալուսին նախապատրաստվելու նպատակի իրականացմանը:

 

Էթեմադ

Իրանի պատժամիջոցները շրջանցելու մեջ մեղադրվող ամերիկացի քաղաքացու համար 30 ամսվա ազատազրկում

Ամերիկյան դատարանը այդ երկրի քաղաքացուն դատապարտել է 30 ամսվա ազատազրկման՝ Իրանի կառավարությանը էլեկտրոնային սարքավորումներ և տեխնոլոգիաներ վաճառելու փորձի համար։

Հանդես գալով մի հաղորդագրությամբ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Իրան-ամերիկյան երկքաղաքացիություն ունեցող անձը դատապարտվել է 30 ամսվա ազատազրկման՝ դեպի Իրան ապրանքներ, տեխնոլոգիաներ և ծառայություններ «ապօրինի արտահանելու» փորձի համար։

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հավակնեց, որ այս քաղաքացին դեմ է «Արտակարգ տնտեսական լիազորությունների օրենքին» և բացի ազատազրկումից պետք է վճարի 50 հազար դոլար տուգանք։ Պնդվում է, որ այս քաղաքացին իր հանցանքը խոստովանել է 2022 թվականի հուլիսին։

 

Համշահրի 

Ֆրանսիան չի բացառել Ուկրաինա կործանիչներ ուղարկելը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ չի բացառում Ուկրաինա կործանիչներ ուղարկելը, սակայն Կիևին շտապ անհրաժեշտ է ավելի շատ ռազմական կրակի հզորություն, քանի որ ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ռուսական նոր հարձակումն է ընթանում:

 

armlur.am

Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջանցքի ստեղծում. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանում Հայաստանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշում է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն ընդգծում է, որ այդ համատեքստում Հայաստանն ու Իրանը պետք է ունենան հատուկ օրակարգ:

«Հայաստանն ու Իրանը հարևաններ են, կան և կլինեն հարևաններ: Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի»,- հայտարարեց դեսպանը:

Նա հավելել է, որ թե իրանական, թե հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է:

«Մենք պետք է նաև նախաձեռնող լինեն: Պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպետք է սպասենք, որ նոր մտահղացում լինի, օրինակ, ինչ-որ միջանցք բացելու հետ կապված, նոր մենք որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Այսինքն՝ թույլ չպետք է տանք նման բան»,- ասաց նա:

Դեսպանն այդ առումով օրինակելի գործողություն որակեց Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը Կապանում, իսկ շուտով նաև՝ Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը:

 

armenpress.am

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

 

armenpress.am

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով», որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են  հեռախոսազրույցի ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

 

aravot.am

«Պահանջում ենք, որ լիարժեք քննություն կատարվի, մեղավորները բացահայտվեն»․ Արծվիկ Մինասյան

«Դատապարտելով այս երեւույթը՝ շատ կարեւոր եմ համարում, որ առաջիկայում նախաձեռնենք նման դեպքերի քննարկումը։ Փաստաբանների պալատի, փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանումը կարեւոր  է հատկապես հիմա, երբ իրավունքների զանգվածային խախտումների շրջանակում փաստաբանների աշխատանքը պետք է հավուր պաշտպանության արժանանա օրենսդիր մարմնի կողմից»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր, անդրադառնալով Էրեբունու ոստիկանության բաժնում օպերլիազորների կողմից փաստաբաններ Էմմանուել Անանյանի եւ Մարզպետ Ավագյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ նրանց ծեծի ենթարկելու դեպքին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Պահանջում ենք, որ լիարժեք քննություն կատարվի, մեղավորները բացահայտվեն եւ ենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։

 

aravot.am

Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։

Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիկայի սենատի որոշումը և նշել, որ իբր դա հակասում է 1948թ․ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին։ Մինչդեռ Մեքսիկայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն ընդունելիս վկայակոչել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: «Ցավալի է, որ Մեքսիկայի սենատի այս վտանգավոր որոշումը համընկավ այն բան հետ, որ Մեքսիկայից ժամանած խմբերի մասնակցությամբ երկրաշարժից տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, և այն չի համընկնում Թուրքիա-Մեքսիկա բարեկամության հետ»,-ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Վերջում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Մեքսիկայի սենատին կոչ է անում «շտկել այդ սխալ քայլը» և «պատմությունից թշնամանք չստեղծել»։

 

news.am

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), կարպետագործության ուսուցիչներ Զարուհի Դոլուխանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք) և Նարինե Պողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք):

Ցուցադրությունը հիմնականում ներկայացնում է հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ): Իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Փառատոնին հայ վարպետների մասնակցության նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն է, ներկայացվածությունը նման հեղինակավոր հարթակում, ինչպես նաև վարպետների ստեղծագործական գործունեության խթանումը:

Հայկական ավանդական երգերի և պարերի կատարումներով փառատոնին մասնակցում է նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում: Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը, ինչպես նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում: