Մամուլի տեսություն 11.02.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193248-Մամուլի_տեսություն_11.02.2023
Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին ողջ Իրանի ժողովուրդը երթին իր շքեղ ներկայությամբ աշխարհին ցույց տվեց իր միասնությունն ու ազգային համախմբվածությունը։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 11, 2023 14:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.02.2023

Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին ողջ Իրանի ժողովուրդը երթին իր շքեղ ներկայությամբ աշխարհին ցույց տվեց իր միասնությունն ու ազգային համախմբվածությունը։

Ջավան 

Ժողովրդի խանդավառ մասնակցությունը Իսլամական հեղափոխության տոնակատարությանը / «Ալլահ Աքբար» կարգախոսը արձագանքեց ողջ Իրանում

Բահմանի 22-ի բարեբաստիկ օրվա և Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի տարեդարձի հիշատակման արարողությունը տեղի է ունեցել Իրանի ողջ տարածքում։

Թեհրանի ժողովուրդը ողջ երկրի հեղափոխական ժողովրդի հետ միասին շաբաթ առավոտից ներկա է երթի ճանապարհներին, որպեսզի մեկ անգամ ևս աշխարհին ցույց տալ իր ազգային միասնությունն ու համախմբվածությունը։

 

Համշահրի

«Սաջիլ» հրթիռի շնորհանդեսը Ազադի հրապարակում

Իսլամական հեղափոխության հաղթանակը տոնելու հուսադրող սովորույթներից է ցույց տալ այն ձեռքբերումները, որ ձեռք է բերել Իրանի երիտասարդությունը բոլոր դժվարություններով, դատարկ ձեռքերով և  առանց օտարերկրյա ցանկացած տեսակի աջակցության։

Այս տոնակատարության 44-րդ տարում «Սեջիլ» հրթիռը ցուցադրվել է Թեհրանի Ազադի հրապարակում։

 

Էթեմադ

Բաշար Ասադ՝ Սիրիայի նախագահ. Արևմուտքը երբեք մարդկային գիտակցություն չի ունեցել և չունի

Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադը այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ: Հալեպում կայացած մամուլի ասուլիսում նա ասել.«Սխալ է ասել, որ Արևմուտքը քաղաքականացրել է վերջին երկրաշարժի շուրջ ստեղծված իրավիճակը և անտեսել մարդկային գիտակցությունը, քանի որ դա նշանակում է, որ Արևմուտքն ունի քաղաքականցման և հումանիզմի երկու եղանակ, և դա ճիշտ չէ, Արևմուտքում կա քաղաքականացում, բայց չկա մարդկային գիտակցություն»:

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հավելել է.«Մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները վնասված տարածքները վերականգնելու և տուժածներին օգնելու համար»։

 

Իրան

Չինացի պաշտոնյան կոչ է արել համարձակ միջոցներ ձեռնարկել ծնելիության մակարդակը բարձրացնելու համար

Չինաստանի առողջապահության դեպարտամենտի պաշտոնյան խնդրել է իր երկրի նահանգապետերին համարձակ միջոցներ ձեռնարկել երեխաներ ունենալու և երեխաներ մեծացնելու ծախսերը նվազեցնելու, տնային տնտեսությունների վրա կենցաղային ծախսերի բեռը նվազեցնելու և ծնելիության մակարդակը բարձրացնելու համար։

Անցյալ ամիս (2023 թվականի հունվար) հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանի բնակչությունը նվազել է անցյալ տարի (2022)՝ 60 տարվա մեջ առաջին անգամ, ինչը պատմական և աննախադեպ շրջադարձ է, որը ակնկալվում է, որ կնշանավորվի երկարաժամկետ ժամանակահատվածի նվազման սկիզբը:

 

armenpress.am

Հալեպ ժամանած հայ փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

Հայաստանի Հանրապետության փրկարարական ծառայության խումբը, որը Հալեպ է ժամանել փետրվարի 11-ին, այցելել է Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր է ուղղել Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների, թե՛ ողջ հալեպահայ համայնքի կողմից։

Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրել է Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվել է Տերունական աղոթքը։

Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։

Փրկարարական խմբի անդամներին ուղեկցել են ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։

 

armenpress.am

Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա

Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա են փրկել։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։

 

news.am

Վրացի բանաստեղծը ամոթանք է տվել ադրբեջանցիներին եւ թուրքերին. «Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը»

Վրացի բանաստեղծ եւ լրագրող Լեւան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է երկրաշարժից տուժած Թուրքիային հայ փրկարարների օգնությունը, հաղորդում է Infoteka 24 Telegram ալիքը:

«Թուրքերն ու ադրբեջանցիները պետք է լավ հիշեն այս լուսանկարը։ Հուսանք, որ հիշում են եւ վաղը չեն հանի քրիստոնեական եկեղեցիների գմբեթները, չեն փչացնի հուշարձանները, խաչքարերն ու գերեզմանները»,-նշել է նա։

Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողությունները ստիպել են Ղարաբաղից տեղահանված հայերին գերեզմաններից փորել իրենց մահացած հարազատների ոսկորները եւ տանել իրենց հետ։

«Պատերազմում եւ տարերային աղետների հետեւանքով զոհվածները միմյանցից չեն տարբերվում։ Այսօր այս հայ փրկարարները իմ թիվ մեկ հերոսներն են ողջ Կովկասում։ Վրացիները նույնպես, բայց այս մարդիկ համար մեկ հերոսներն են․․․Որովհետեւ մինչեւ հիմա չի սառչել թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից բարբարոսաբար խոշտանգված հայ զինվորի մարմինը․․․Որովհետեւ ես իմ աչքերով տեսել եւ պահում եմ մի տեսանյութ, թե ինչպես են ծաղրում փոքրիկ տղային, որը դիպչում է հոր գերեզմանին․․․Որովհետեւ այդ մարդկանց սրտերում մեծ ցավ կա, եւ այսօր նրանք օգնում են թշնամուն, որը փորձում է ոչնչացնել նրանց ցեղասպանության օրվանից ի վեր եւ մինչ օրս․․․Որովհետեւ ղարաբաղյան պատերազմի ժամանակ լիակատար լռություն էր։ Ոչ ոք չխնայեց այնտեղ սպանված երեխաներին ու ծերերին, 18-19 տարեկան տղաներին։ Եվ միայն այն պատճառով, որ կարծում էին, որ տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Ինչպե՞ս վարվել․․․»,-գրել է Ցալուգելաշվիլին։

Նա կոչ է արել ադրբեջանցիներին եւ թուրքերին գնահատել հայ փրկարարների աշխատանքը եւ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ «քարը քարին չմնալու համար բավական է միայն մեկ հրում»։

 

aravot.am

Շտապ վիրահատության կարիք ունեցող 7 անձ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Իսկ 1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։

 

lragir.am

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ, տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հազարամյա պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական կապերը, որոնք անշեղորեն շարունակում են զարգանալ։

Լիահույս եմ, որ առկա սերտ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ երկուստեք գործադրվող հետևողական ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ նպաստելով մեր երկրների միջև փոխվստահության վրա հիմնված բազմաբևեռ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

«Դարերի խորքից եկող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնահատուկ կարևորություն ունեն մեր պետության և ժողովրդի համար։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կայուն զարգացման ուղիով ընթացող հարաբերություններն այսուհետ ավելի մեծ բարձունքներ կնվաճեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային կայունության», ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։