Մամուլի տեսություն - 14.2.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193426-Մամուլի_տեսություն_14.2.2023
Սիոնիստական ռեժիմի քաղաքական ու սոցիալական պայմանները հասել են այնպիսի ճգնաժամի, որ ռեժիմի նախագահը «աղաչանքի» աստիճանի է հասել և լրջորեն զգուշացրել է իսրայելցիներին Սիոնիստական ռեժիմի պայթյունի ու փլուզման մասին։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 14, 2023 14:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 14.2.2023

Սիոնիստական ռեժիմի քաղաքական ու սոցիալական պայմանները հասել են այնպիսի ճգնաժամի, որ ռեժիմի նախագահը «աղաչանքի» աստիճանի է հասել և լրջորեն զգուշացրել է իսրայելցիներին Սիոնիստական ռեժիմի պայթյունի ու փլուզման մասին։

Քեյհան օրաթերթ

Հերցոգ. Մենք վառոդի վրա ենք և սոցիալական պայթյունի և փլուզման եզրին ենք հասել

 

Տնտեսական կապիտալի փախուստը «Իսրայելում» ներքին վեճերի հետ մեկտեղ այնքան է սրվել, որ Սիոնիստական ​​ռեժիմի նախագահը ներկա իրավիճակը որակել է որպես պայթող վառոդի տակառ և խնդրել է միջոցներ ձեռնարկել այս ռեժիմի փլուզումը կանխելու համար։ Կնեսետում ներկայացուցիչներն իրար  ծեծի են ենթարկել,  պատճառները` փլուզվող ռեժիմի կերպարն է և այս ռեժիմի ղեկավարի մուրացկանությունն։

Հենց այս խորը տնտեսական ճգնաժամի հեռանկարն է բարձրացրել Սիոնիստական ռեժիմի ղեկավար «Իսհակ Հերցոգի» ձայնը։ Հերցոգը Իսրայելի ռեժիմի ապագան չափազանց մութ է համարում և կիրակի երեկոյան իր ելույթում նա բնութագրել է Իսրայելի իրավիճակը պայթյունավտանգ  ու ասել. «Շարժվում է դեպի ներքին դաժան կոնֆլիկտ... Ես զգում եմ, որ մենք լրջորեն մոտենում ենք դաժան հակամարտության»:

Միաժամանակ, քաղաքացիական անհնազանդության ձայնը լսվում է օկուպացված տարածքներում։ Եթե այս քաղաքացիական անհնազանդությունը տարածվի զինվորականների վրա, իրավիճակը շատ ավելի կրիտիկական կդառնա։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Ամերիկայի պատերազմը անհայտ ԱԹՍ-ների հետ:

 

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ռազմաօդային ուժերի կործանիչները Միչիգանի մերձակայքում գտնվող Հուրոն լճի վրա մեկ այլ անհայտ ԱԹՍ են ոչնչացրել։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անհայտ ԱԹՍ, որը խոցվել է ամերիկյան կործանիչի կողմից, թռչում էր ԱՄՆ-ի զգայուն ռազմական օբյեկտների մոտ։ Այս կապակցությամբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Գլեն Վան Հերկն ասել է. «Զինվորականները չեն կարողանում պարզել վերջին 3 ընկած ԱԹՍ-ների ծագումն ու բնույթը և թե ինչպես են դրանք կախված մնացել երկնքում։

Ջավան օրաթերթ

Բուշեհրը նոր ատոմակայաններով ապահովում է 10000 մեգավատ էլեկտրաէներգիա

 

Իսլամական հեղափոխության 44-րդ այգաբացի նախօրեին իրանական տարբեր լրատվամիջոցների մի խումբ լրագրողներ և թղթակիցներ այցելել են Բուշեհրի ատոմակայանի առաջին էներգաբլոկ և այս կայանի կառուցվող 2-րդ և 3-րդ էներգաբլոկներ, և պարզ են դարձել  նրանց  համար բոլոր հարցերն ու կասկածները։

Միջուկային էներգիայի հեշտ օգտագործումն այս օրերին ունեցել է երկար և դժվար հետընթաց: Ուղիղ 66 տարի առաջ Իրանում առաջին քայլն արվեց միջուկային կոչվող նոր էներգիայի օգտագործման ուղղությամբ։

Իրան օրաթերթ

Սիոնիստ զինվորը սպանել է իր զինակիցին

 

Ղոդսի մերձակայքում մի պաղեստինցու գործողության ժամանակ սիոնիստ զինվորները կրակել են միմյանց վրա, որոնցից մեկը սպանվել է։

Ըստ եբրայերեն լրատվամիջոցի՝ այս գործողության ժամանակ շփոթված սիոնիստ զինվորը վախից կրակ է բացել  իր զինակցի  վրա, ում վրա հարձակվել էր  պաղեստինցին, վիրավորել նրան ու մեկ այլ զինվորի։

Սիոնիստ զինվորներից մեկի վիճակը ծանր է, և հիվանդանոցից տեղեկացրել են որ հույս չկա նրա ապաքինման համար:

armenpress.am

ՀԱՊԿ-ում խոստացել են անհրաժեշտության դեպքում Հայաստանի թիկունքին կանգնել

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստանի «թիկունքին կանգնել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։

«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում... կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն  կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

armenpress.am

Հայաստանը հումանիտար բեռով նոր ինքնաթիռ է ուղարկել Սիրիա

 

Հայաստանը հումանիտար նոր օգնություն է հասցրել Սիրիա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ SANA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում:

Գործակալության «Ֆեյսբուք»-ի էջում գրառմանը կից նաև լուսանկարներ են հրապարակվել:Հայաստանն ավելի վաղ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի էր ուղարկել 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ, ինչպես նաև սնունդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով հումանիտար օգնություն:

tert.am

ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կհյուրընկալի Ղրղզստանը

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունը, որը Հայաստանը հրաժարվել է անցկացնել իր տարածքում, կանցկացվի Ղրղզստանում:

Ինչպես գրում է kommersant.ru-ն, այս մասին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություն անցկացնել, որի ընթացքում կիրականացվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և խաղաղապահ գործողության անցկացման առաջադրանքներ»,- ասել է նա:

Զորավարժությունների ժամկետները նշված չեն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոչ նպատակահարմար» էր որակել ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը հանրապետության տարածքում։ Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային հարաբերությունները դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա. Բայց երբ կազմակերպությունը չի ասում, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին, սա հիմնարար խնդիր է ստեղծում Երևանի համար։

Սրան ի պատասխան ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը պլան է մշակում կազմակերպության անդամ մյուս երկրների տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։ Նա նշել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը զեկուցել է հանրապետության տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։

tert.am

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ երկրների մասնակցության կարիք չկա. ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել է, որ տեղյակ չէ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ երկրների մասնակցության հնարավորության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ Սիդորովն իր անձնական կարծիքն է հայտնել, որ այժմ նման անհրաժեշտություն չկա։

Ավելի վաղ Սիդորովը հայտնել էր, որ քննարկվում է 2023 թվականին ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացման հարցը։ Ներկա պահին Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։

news.am

Վաշինգտոնը եւ Բրյուսելը, անտեսելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, փորձում են անվտանգության ձեւաչափ պարտադրել. Սիդորով

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք, բարդ է եւ լարված։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը փետրվարի 14-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների հիմնական աղբյուրն արեւմտյան էլիտաների մի մասի ապակառուցողական գործունեությունն է՝ ուղղված Կազմակերպության շուրջ եւ նրա առանձին անդամ պետություններում իրավիճակի սրմանը։

«Մեր ուշադրության թիրախում են մնում նաեւ ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի առաջխաղացումն ընդհուպ մինչեւ Բելառուսի եւ Ռուսաստանի արեւմտյան սահմաններ, աճող ռազմական ակտիվությունը՝ Բալթիայի երկրների եւ ուկրաինական ճգնաժամի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին։ Այս համատեքստում առանձին պետությունների՝ սեփական դիրքերը Կովկասում ամրապնդելու, Կասպիայի պաշարների հասանելիություն եւ Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ստանալու փորձերը, հաշվի առնելով բարձր հակամարտային պոտենցիալը հայ-ադրբեջանական սահմանին, նպաստում են ճգնաժամի թեժացմանը Հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում»,- նշել է Անատոլի Սիդորովը։

Նա նշել է, որ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում շարունակում է խորանալ հակամարտային պոտենցիալը՝ պայմանավորված, առաջին հերթին, առանձին պետությունների միջեւ տարածքային հարցերի չկարգավորվածությամբ. «Տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը եւ Բրյուսելը, անգամ հաշվի չառնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, հետհակամարտային կարգավորման իրենց տեսլականն ունենալով, ջանում են անվտանգության մոդելի իրենց ձեւաչափը պարտադրել եւ չեզոքացնել Կազմակերպպության ջանքերն այդ ուղղությամբ»։

armeniasputnik.am

Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Գարեգին Երկրորդ

 

Գարեգին Երկրորդը վստահեցնում է` ՀՀ ներկայիս իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում։

«Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի և իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակում։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ»,– նշել է կաթողիկոսը։

Նա շեշտել է, որ եկեղեցին իր ներդրումն է ունենում հայ ժողովրդի բարօրության, անվտանգ կյանքի ու հայոց պետականության զորացման հարցոմ, և հենց այդ ոգով պետք է ընկալվեն եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։

Նշենք, որ ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը միմյանցից առանձին են այցելում Եռաբլուր։

Հարցին` արդյոք արգելվում է հոգևորականներին քննադատությամբ հանդես գալ իշխանությունների հանդեպ, կաթողիկոսն ընդգծել է` յուրաքանչյուրն էլ ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգևոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Նա վստահեցրել է, որ այդ առումով ոչ մի արգելք եկեղեցականների առջև դրված չէ։

Կաթողիկոսը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակն է ստիպել Մայր Աթոռում Արցախի և ՀՀ նախագահների մասնակցությամբ քննարկումներ նախաձեռնել։ Եղել են և՛ առանձնազրույցներ նախագահների հետ, և ընդհանուր հանդիպումը։

Արձանագրված մոտեցումների տարբերությունների և քաղաքական կյանքի հետագա զարգացումներիպատճառով նոր հանդիպում հնարավոր չի եղել նախաձեռնել։

«Այդուհանդերձ, մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ, և ամենայն ջանք ի գործ ենք դնելու հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները»,– ասել է Գարեգին Երկրորդը։