Մամուլի տեսություն – 16.2.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193574-Մամուլի_տեսություն_16.2.2023
Այս օրերին օկուպացված տարածքների ներքին զարգացումները և Նեթանյահուի կաբինետի ծայրահեղականության արձագանքներն այնքան են բարդացել, որ այս ռեժիմին կանգնեցրել է քաղաքացիական պատերազմի և փլուզման եզրին։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 16, 2023 14:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 16.2.2023

Այս օրերին օկուպացված տարածքների ներքին զարգացումները և Նեթանյահուի կաբինետի ծայրահեղականության արձագանքներն այնքան են բարդացել, որ այս ռեժիմին կանգնեցրել է քաղաքացիական պատերազմի և փլուզման եզրին։

Քեյհան օրաթերթ

Ուլտրաուղղափառների դերը Իսրայելի ներկայիս ճգնաժամում

 

Օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ Սիոնիստական ռեժիմը կանգնած է աննախադեպ ճգնաժամի առաջ: Այս հակամարտության մի կողմում Նեթանյահուն և նրա ծայրահեղ արմատական գործընկերներն են, ովքեր չեն ցանկանում չեղարկել դատական համակարգը թուլացնելու իրենց ծրագրերը, իսկ մյուս կողմում ընդդիմությունն է, որը նույնպես չի ցանկանում ընդունել Նեթանյահուի ծրագիրը: Թել Ավիվում այս ներքին հակամարտությունները երկարաժամկետ հետևանքներ կունենան Սիոնիստական ռեժիմի միջազգային դիրքի, տնտեսության վրա:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Քաղաքակրթության մոտեցում գերիշխանությունը ժխտելու համար

 

Իրանի նախագահը Ամերիկայի և նրա դաշնակիցների սպառնալիքին դիմակայելու միակ միջոցը համարել է կանգունությունը և ասել. «Այն սպառնալիքը կվերածի առաջընթացի հնարավորության, մինչդեռ սպառնալիքից նահանջելը միայն ձախողման կհանգեցնի»:

Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Չինաստանի բարձրագույն մտավորականների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է  հետազոտական կենտրոնների դերը աշխարհի ներկայիս վիճակի և դրա ուսումնասիրության, ինչպես նաև ախտաճանաչման գործում ու նաև ընդգծել է նրանց կարևորությունը հասարակությունների քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական իրավիճակի բարելավման համար՝ ապագայում լուծումներ գտնելու գործում:

Նախագահն ասել է. «Այսօր իրավիճակն աշխարհում զարգանում է այնպես, որ միակողմանիությունը ժխտվելով՝ հասարակության մեջ մերժվում և դատապարտվում են Ամերիկայի և նրա դաշնակիցների գործողությունները տարածաշրջանում և աշխարհում։

Էթելաաթ օրաթերթ

Էրդողանի գազի գործարքը Թել Ավիվի հետ

Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայում Սիոնիստական ռեժիմի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է օկուպացված պաղեստինյան գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա տեղափոխել։ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի հետ և քննարկել տարբեր հարցեր, ինչպիսիք են երկկողմ հարաբերությունները։

Ջամե Ջամ օրաթերթ

Սիոնիստական ռեժիմն անհանգստացած է Իրանի համար

 

Այս օրերին օկուպացված տարածքներում ներքին զարգացումները և Նեթանյահուի կաբինետի ծայրահեղական արձագանքներն այնքան են բարդացել, որ երբ խոսվում է Սիոնիստական ռեժիմի մասին, անմիջապես ենթադրվում է քաղաքացիական պատերազմ և փլուզում: Սրանք այն նախադասություններն են, որոնք արծարծվել են Սիոնիստական ռեժիմի ակտիվիստների և այս ռեժիմի որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների ելույթներում և ցույց են տալիս այս ռեժիմի պաշտոնյաների մտահոգության խորությունը այն իրողության վերաբերյալ, որը վաղ թե ուշ կպատահի նրանց հետ։

tert.am

Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր. Արարատ Միրզոյան

 

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԽ ԳՔ տեղակալ Բյորն Բերգեն: Իր խոսքում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.

«Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բերգե,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հարգելի պարոն նախագահ,

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ արտաքին գործերի նախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ Գործողությունների  ծրագրերի մեկնարկն արդեն լավ ավանդույթ է դարձել։ Ուրախ եմ հյուրընկալել պարոն Բյորն Բերգեին, ում հետ նախքան այս միջոցառումն արդյունավետ քննարկում ենք ունեցել և անդրադարձել մեր համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Տիկնայք և պարոնայք,

Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի համար նոր Գործողությունների ծրագրով նախանշված՝ առաջիկա չորս տարիների հիմնական առաջնահերթությունները։ Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության և ներառականության հետագա խրախուսումը կլինեն այսօրվա քննարկման առանցքում: Պետական իշխանության տարբեր թևերի և ազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում են Գործողությունների ծրագրի կարևորությունն ու դրանում նրանց ակտիվ ներգրավվածությունը:

Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի  Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։

tert.am

Ուկրաինային մատակարարումների պատճառով Եվրոպայում զենքի պահեստները դատարկվել են. The Financial Times

 

Եվրոպայում ռազմական պահեստները բառացիորեն դատարկվել են Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու պատճառով։ Հին խորհրդային տեխնիկայի պաշարները սպառվել են, ժամանակակից արևմտյան տեխնիկայի մատակարարումները երկար են տևում և կապված են լոգիստիկ խնդիրների հետ: Այս մասին գրում է The Financial Times-ը։

Ուկրաինային զենքի շարունակական մատակարարման պատճառով եվրոպական երկրների պաշարները սպառվել են, արտադրությունը չի կարող հաղթահարել աճող պահանջարկը, նկատում է աղբյուրը։

Հրապարակման զրուցակիցները նշում են, որ խնդիրը կարող է լուծել միայն զենքի և զինամթերքի արտադրության երկարաժամկետ պայմանագրերի կնքումը՝ իշխանությունների կողմից տրված երաշխիքներով։

FT-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, սովորաբար զգույշ լինելով իր ձևակերպումների մեջ, ընդունել է պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։ Փետրվարի 14-ին Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները մասնակցում են «լոգիստիկ մրցավազքի»։ Ըստ նրա զենք-զինամթերքը պետք է Ուկրաինա հանսեն նախքան Ռուսաստանը մարտի դաշտում նախաձեռնությունը իր ձեռքը կվերցնի»,- ասել է Ստոլտենբերգը և նշել, որ մատակարարումները պետք է անհապաղ լինեն։

Ուկրաինայի զինված ուժերն օրական օգտագործում են 5-6 հազար արկ՝ սա այն քանակությունն է, որը փոքր եվրոպական երկիրը արտադրում է մեկ տարվա ընթացքում խաղաղ պայմաններում, նշում է The Financial Times-ը։

Եվրոպական արտադրողները բախվել են մարտահրավերների՝ բավարարելու աճող պահանջարկը և գործարանները շտապ ընդլայնելու անհրաժեշտությունը:

«Սակայն եվրոպական շատ մայրաքաղաքներում գեներալները պաշտպանության նախարարներին տեղեկացնում են, որ իրենց մոտ գրեթե ոչինչ չի մնացել։ Պահեստները դատարկ են։ Դանիան Ուկրաինային է հանձնել իր բոլոր «Կեսար» հաուբիցները, Էստոնիան իր ունեցած 155 մմ տրամաչափի հրետանի ամբողջովին տվել է Ուկրաինային»,- գրում է թերթը։

Արևելյան Եվրոպայի երկրներում խորհրդային տեխնիկայի պաշարներն արդեն սպառվել են։ Արևմտյան արտադրության զենքի նոր տեսակների, օրինակ՝ զրահատեխնիկայի մատակարարման մասին որոշումները «ընդունվում են շուքով», նշում է թերթը, սակայն դրանք իրականացվում են ուշացումներով։ Դա պայմանավորված է նրանով, որ տեխնիկան պետք է բերվի մարտական պատրաստության նախքան առաքումը։

FT-ի հետ զրուցած փորձագետները նշում են, որ ռազմական տեխնիկայի արտադրության երկարաժամկետ պայմանագրերը կարող են ելք լինել։ Այնուամենայնիվ, իշխանությունները պետք է ապահովեն, որ գնումները չդադարեն հակամարտության ավարտից հետո։

news.am

«Ո՞վ է իրական թշնամին»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը՝ ադրբեջանական ագրեսիայի ու հայերի միասնականության բացակայության մասին

 

«Ո՞վ է իրական թշնամին»՝ Instagram-ում հրապարակած իր նոր հոլովակում հարցնում է բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը։ Օրկյանը, որը, պարբերաբար, անդրադառնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ու Արցախին ուղղված ագրեսիվ գործողություններին, այս անգամ խոսել է հայերի  միասնականության բացակայության մասին, ինչից, ըստ շոումենի, լավ տեղյակ են նաեւ մեր թշնամիները։

«Աշխարհը գրում է Թուրքիայում եւ Սիրայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, իսկ UNICEF-ը մարդասիրական արշավ է սկսել՝ իր ցավակցությունը արտահայտելով այն հազարավոր անմեղ կյանքերի համար, որոնք ընդհատվեցին դրա հետեւանքով»,-ասում է Օրկյանը՝ ներկայացնելով նաեւ Ադրբեջանի կողմից Արցախում շարունակվող գործողությունները, որոնք ոչ մի քննադատության չեն արժանանում․

news.am

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն, անբնակելի պայմաններ․ Ռուբեն Վարդանյան

 

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ , անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին:

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», - նշել է նա։

news.am

Փաշինյանը Համբարձում Մաթևոսյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համբարձում Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով`

Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Համբարձում Մաթեւոսյանը դեկտեմբերի 12-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից:

Նշենք նաեւ, որ այս տարվա փետրվարի 9-ին զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորվել է չորս անձ, որոնցից մեկը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ազգականն է՝ Աղասի Մաթեւոսյանը:

armenpress.am

27+1. Ինչպես հայ փրկարարների խմբի «անհայտ» անդամը կյանքեր փրկեց Թուրքիայում

 

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժից ժամեր անց հայ փրկարարների խումբն արդեն Թուրքիայի ճանապարհին էր՝ օգնելու աղետից ամենատուժած շրջաններից մեկին՝ Ադըյամանին։

Վերջին մոտ հարյուր տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժից տուժեց ավելի քան 13 մլն մարդ, փլուզվեցին հարյուրավոր շենքեր, հազարավոր մարդիկ մնացին փլատակներում։

Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս օրերին Ադըյաման ու աղետից տուժած մյուս շրջաններ ժամանած փրկարարների աշխատանքը վերջին հույսն էր՝ գտնելու փլատակներում մնացած ընկերոջը կամ հարազատին։

Թեպետ պաշտոնապես հայտարարվել էր, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկում 27 փրկարարից բաղկացած խումբ, սակայն պաշտոնական այս վիճակագրությունից դուրս էր մնացել խմբի կարևոր անդամներից մեկը՝ չորքոտանի փրկարար Ջեկը։ Պարզվեց, որ շուրջ 8 տարվա փրկարարական աշխատանքի փորձ ունեցող Ջեկն իսկական հեղինակություն էր դարձել միջազգային փրկարարների շրջանում։