Մամուլի տեսություն – 21.02.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193894-Մամուլի_տեսություն_21.02.2023
Amazon-ը և Apple-ը օգտատերերի տվյալների անվտանգությունը պաշտպանելու կարգախոսով փորձում են շահել նրանց վստահությունը, սակայն գաղտնի օգտագործում են տվյալները տարբեր մեթոդներով և միջոցներով՝ իրենց և կառավարություններին օգուտ տալու համար։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 21, 2023 14:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 21.02.2023

Amazon-ը և Apple-ը օգտատերերի տվյալների անվտանգությունը պաշտպանելու կարգախոսով փորձում են շահել նրանց վստահությունը, սակայն գաղտնի օգտագործում են տվյալները տարբեր մեթոդներով և միջոցներով՝ իրենց և կառավարություններին օգուտ տալու համար։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Բայդենի անվտանգության երաշխիքը Ռուսաստանի կողմից

 

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ուկրաինա կատարած այցի մասին ասաց, որ նա Կիև է մտել Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո։ Մինչև նրա մեկնաբանությունները Սպիտակ տունը, առանց մանրամասնելու, ասաց, որ ռուսների հետ նախնական շփումները կայացել են Բայդենի՝ Կիև կատարած այցից անմիջապես առաջ՝ որ որևե հակամարտություն չի լինի և փորձելով խուսափել սխալ հաշվարկներից, որոնք կարող են հանգեցնել երկու միջուկային  տերությունների (ԱՄՆ-ի և Ռուսաստանի) ուղղակի հակամարտությանը:

Քեյհան օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի նախագահ. Իսրայելը կործանվում է

 

Իսրայելի ապարտեիդի ռեժիմը, իր նոր ծայրահեղական կաբինետի ի հայտ գալով, դեռևս տառապում է սոցիալական անկարգություններով և ներքին լուրջ վեճերով, և այս ռեժիմի նախագահն արդեն որերորդ անգամ զգուշացրել է այս ռեժիմի փլուզման մասին:

Այս օրերին ակնհայտորեն երևում է այս ռեժիմի անկայուն լինելը: Հատկապես Բենիամին Նեթանյահուի գլխավորած ծայրահեղական կաբինետի ի հայտ գալով, ով, ըստ Հեզբոլլահի հանրաճանաչ գլխավոր քարտուղարի, «հիմար կաբինետ է», որը այս ռեժիմն ու տարածաշրջանը կհանգեցնի հակամարտության: Ոչ վաղ անցյալում այս ռեժիմի նախագահը «աղաչում» ու զգուշացնում էր «Իսրայելի փլուզման» մասին; Այժմ կրկին, ներքին ճգնաժամից և դատաիրավական բարեփոխումներից հետո լուրջ տարաձայնությունների ձևավորման հետևանքով, պարոն նախագահը զգուշացրել է այս ռեժիմի փլուզման մասին։

Ջավան օրաթերթ

Amazon-ի աշխատակիցները լրտեսում են / Apple-ը վաճառում է ձեր տվյալները

 

Amazon-ը և Apple-ը օգտատերերի տվյալների անվտանգությունը պաշտպանելու կարգախոսով փորձում են շահել նրանց վստահությունը, սակայն գաղտնի օգտագործում են տվյալները տարբեր մեթոդներով և գործիքներով՝ իրենց և կառավարություններին օգուտ տալու համար։

Օգտատիրոջ տվյալները խոշոր ընկերությունների գաղտնի գանձն են, որոնք ապավինում են նրանց՝ հսկայական հարստությունների հասնելու համար: Գրեթե կարելի է նշել, որ առանց օգտատերերի տվյալների, այդ ընկերությունների ընդլայնումն անհնար կլիներ։ Այս առումով, մի շարք զեկույցների միջոցով մենք քննարկեցինք այն գործընթացը, երբ ընկերությունները օգտագործում են օգտատերերի տվյալները շահույթ ստանալու և նաև տարբեր կառավարություններին բավարարելու համար: «Տեղեկատվության արքա» վերնագրված նախորդ զեկույցում հետաքննվել են, թե ինչպես է այն գումար վաստակում, տվյալների հավաքագրման եղանակը և դրանց օգտագործման ու չարաշահումների տեսակները Google և Facebook ընկերությունների կողմից։

Իրան օրաթերթ

Թեհրանի և Պեկինի ասիմետրիկ պայքարն  ընդդեմ Վաշինգտոնի

Թեև ԱՄՆ-ի հետ կապված մեդիան և քարոզչական կառույցը փորձում է այս երկիրը ներկայացնել որպես աշխարհի գերիշխող ուժ (հեգեմոն) բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական և անվտանգության առումով, և այդ գաղափարը ինչպես ակադեմիական, այնպես էլ քաղաքական առումով պարտադրում է միջազգային տրամաբանությանն ու սովորույթներին, սակայն իրական փաստերը վկայում են այս դրույթի խախտման մասին, և ժամանակակից պատմության ընթացքում բազմիցս երևացել է, որ աշխարհի տարբեր շրջաններում ոչ սովորական պատերազմական խմբերը կարողացել են հողին  հավասարեցնել  կամ հաղթել ամերիկյան թանկարժեք և հավակնոտ բանակին:

news.am

Թուրքիան, Ադրբեջանն ու ՌԴ-ն ունեն նույն ծրագիրը՝ Սյունիքի կտրել Հայաստանից, ինչը նրանք չեն թաքցնում. Շահնազարյան

 

Նիկոլ Փաշինյանին, իր գործընկեր Ալիեւին, Թուրքիային, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին չի հաջողվի փակել Արցախի էջը: Այս մասին Aysor.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«Ինչ վերաբերում է Մյունխենյան կոնֆերանսին, ես այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնող չտեսա: Ավելին, Ադրբեջանի բոլոր մեղադրանքներն ընդունվեցին: Այն քաղաքականությունը, որ այսօր տարվում է, եւ գրեթե ողջ քաղաքական էլիտան դրա հետ համաձայն է, կործանարար քաղաքականություն է: Օրինակ, Ալիեւը մեղադրում է Հայաստանին օկուպացիայի մեջ, ագրեսիայի մեջ եւ պատասխան չի ստանում, Հայաստան պետության դե ֆակտո ղեկավարը չի նշում, որ պատերազմ սկսել է Ադրբեջանը, դրա ապացույցները չի բերում, գուցե չգիտի էլ: Եթե խաղաղությունը այս վիճակում հաստատվի, հուսամ դա չի լինի, ապա դրանից հետո սկսվելու է Ադրբեջանի կողմից ռեպարացիաների պահանջ, իսկ ՀՀ իշխանությունը դա ընդունում է»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանի բոլոր փաստարկներն այնտեղ ընդունվեցին. «Հայաստանի ղեկավարն ասում է՝ դուք վրեժի քաղաքականություն եք տանում: Այսինքն այն, ինչ դուք ասում եք, ճիշտ եք ասում, բայց հիմա վրեժ եք ուզում լուծել: Հիմա ամենք շատ ծանր փուլում ենք, եւ այն օրակարգերը, որ կա Թուրքիայում եւ  Ադրբեջանում, մեր պետության կործանման բոլոր հատկանիշներն են պարունակում»,-ընդգծեց Շահնազարյանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի ձեւաչափին, Շահնազարյանը նկատեց, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան մշտապես դեմ են եղել այդ ձեւաչափին. «Հետագայում նույնը արեց հայաստանի գործող իշխանությունը: Այդքան հանդիպում եղավ Ալիեւի հետ մինչեւ պատերազմը, ոչ մեկը չի եղել Մինսկի խմբի շրջանակներում: Հետագայում այդ մասին պաշտոնապես  հայտարարեց Ռուսաստանը, որ ինքը դեմ է Մինսկի խմբին:

Մենք այսօր տանում ենք քաղաքականությունը, որը բխում է մեր թշնամիների շահերից: Պետք չէ մեծ քաղաքագետ լինել հասկանալու համար, որ այն, ինչ հնչում է Ադրբեջանից ու Թուրքիայից, բացահայտ թշնամական է եւ ասվում է, որ Հայաստան պետություն պետք է գոյություն չունենա: Այդ ուղիով շարժվում է նաեւ ՀՀ իշխանությունը՝ բավարարելով նրանց պահանջները»:

Նախկին դեսպանը հայտարարեց, որ իրականում Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Այսօր միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը դեմ է Մինսկի խմբին, բայց Հայաստանի իշխանությունը այդ ձեւաչափի օգտին ոչ մի ջանք չի գործադրում: Քանի Արցախի հարցը չի լուծվել, այստեղ խաղաղություն չի կարող լինել: Ոչ մի խաղաղության փաստաթուղթ երաշխիք չի կարող լինել:

news.am

Սիրիայում եւ Թուրքիայում վերջին երկրաշարժից զոհված հայերի մասին տեղեկություն չկա․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

 

Սիրիայում եւ Թուրքիայում երեկ՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ ազգությամբ հայ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նշենք, որ նախօրեին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել 294-ը, որոնցից 18-ի վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 41 հազար մարդ։ Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։

tert.am

Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ. գրանցվել է 90 հետցնցում

 

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո տարածաշրջանում գրանցվել է 90 հետցնցում, որոնցից ամենաուժեղը եղել է 5,8 մագնիտուդ։

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին փետրվարի 21-ին հայտարարել են Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակում:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 294-ը, որոնցից 18-ը լուրջ վնասվածքներ է ստացել:

tert.am

Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է, ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն․ Վահե Հովհաննիսյան

 

«Այլընտանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակին ու ժողովրդի առջև ծառացած ընտրության հնարավոր տարբերակներին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է, ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն։ Սա հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ պետական և ազգային անբովանդակության։

Անհավանական է, բայց՝ փաստ. հակառակ նժարին ոչ մի ձևակերպված բովանդակություն չի դրվում։ Առաջ գնալու, ապագայի ոչ մի այլընտրանքային օրակարգ չի դրվում։ Հայ ժողովրդին ոչ մի այլ բան չի առաջարկվում, որ «Մնացածը» հասկանա, որ իրենից մորթող ու մորթվող գիշատիչ են ուզում սարքել, և որ կա այլ՝ քաղաքացի լինելու տարբերակը։

Հենց սա էլ կոչվում է լիդերության բացակայություն։ Հայաստանը Կովկասի նոր ճարտարապետության մեջ ոչ մի հետաքրքիր գաղափար առաջ չի քաշում։ Հարավային Կովկասի կույրաղիքի մեր պատվավոր տեղը մեզ հերիք է։ Ուզում ես կոչել Երկիր Նաիրի, թե՝ Հայաստանի չգիտեմ որերորդ հանրապետություն, նույնն է լինելու, եթե չունես պետական մտածողություն և դրա կրող վերնախավեր։ Մյունխենը դրա վառ ապացույցն էր։

Նիկոլը Մյունխենում խոսեց, ծաղրեցինք ու քննադատեցինք։ Ու ի՞նչ փոխվեց։ Եթե խոսելու փոխարեն նա Մյունխենում կանգներ բազկաթոռին ու Երկիր Նաիրի կարդար, ձեր կարծիքով որևէ բա՞ն էր փոխվելու, մեր երկրում ընդվզումնե՞ր էին առաջանալու, հրաժարականնե՞ր էին լինելու, ընդդիմադիր համակարգերը կոնսոլիդացված հակազդելո՞ւ էին։

Հայաստանը փառահեղ հանգրվանեց Ռուսաստան-Արևմուտք առճակատման էպիկենտրոնում։ Ադրբեջանն արեց հակառակը։

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանը կանգնած է մեծ փորձության նախաշեմին։ Սարսափելի է պատկերացնել դրա հնարավոր դրսևորումները։

Նոյեմբերի 9-ից հետո զարգացումների մի քանի սցենար կար, բայց բոլոր տարբերակներից՝ մեր սխալների և էլիտաների ցածրարժեքության պատճառով, մնաց մեկը՝ նացիոնալ-կանիբալիզմը։ Դրա էությունը հետևյալն է. հայ ժողովրդին պատրաստում են, որ սկզբում ինքն ուտի իր մի մասին՝ Արցախը, որ հետո օտարը ամբողջությամբ ուտի իրեն։ Հիմա ընթանում է այս գաղափարի փաթեթավորման պրոցեսը։

Աղետը կանգնեցնելու միակ տարբերակը պայքարի ՆՈՐ բովանդակությունն է, և ՆՈՐ մենեջմենթը։

Պետք է հասկանալ՝ ի՞նչ ռեսուրսներ կան վատագույնից խուսափելու համար։

Փորձանք-փորձություն, լիդերություն, մեծ «ռազբորկա». ամեն ինչ խոսում է այն մասին, որ այս փուլերով մենք անցնելու ենք։ Եթե մենք չգնանք բարդ ու բաց խոսակցության, ոչինչ չի փոխվելու»։

tert.am

Աբդոլահիանը Մոսկվային առաջարկել է Թեհրանում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

 

Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Նրանք քննարկել են երկու երկրների համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Իրանի արտգործնախարարն Մոսկվային առաջարկել է Թեհրանում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով, հաղորդում է kommersant.ru-ն։

armeniasputnik.am

Արցախից 8 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

 

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնից» ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Միաժամանակ, 5 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Հիշեցնենք, որ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոնում» 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 113 հիվանդ։

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։